Արթուր Մարտիրոսյանը հետևել է Ախուրյանի երիտասարդական կենտրոնի շինարարական աշխատանքներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 11 2024
  • $
    387.64
  • RUBLE
    3.90
  • 407.41
WEATHER
+3.09 oC

Արթուր Մարտիրոսյանը հետևել է Ախուրյանի երիտասարդական կենտրոնի շինարարական աշխատանքներին

11:17 14.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այցելել է Շիրակի մարզի Ախուրյան բնակավայր՝ ծանոթանալու ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ստեղծվող «Ախուրյանի երիտասարդական հաբ» երիտասարդական կենտրոնի շինարարական աշխատանքներին:

Այցին ներկա էին Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը և ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը:

«Մեր ակնկալիքն է, որ այս կենտրոնը, ի թիվս այլ կենտրոնների, երիտասարդների համար կդառնա ամենատարբեր կարողություններ զարգացնելու շատ կարևոր միջավայր: Կենտրոնը պետք է ծառայի նաև որպես երիտասարդների քաղաքացիական մասնակցության բարձրացման, ինտելեկտուալ ժամանցի կազմակերպման, իրազեկվածության ապահովման հարթակ, ինչը լրացուցիչ հնարավորություն կստեղծի տեղեկանալու Կառավարության ծրագրերի մասին և դառնալու դրանց ակտիվ մասնակիցը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Այցի շրջանակում Արթուր Մարտիրոսյանը հետաքրքրվել է կենտրոնի տարբեր հատվածների գործառնական նշանակությամբ, ներքին հարդարման մանրամասներով, գույքային հագեցվածությանն առնչվող հարցերով, հատկապես կարևորել ներառականության ապահովման անհրաժեշտությունը: Տեղեկացվել է, որ կենտրոնում նախատեսված են հյուրերի համար նախատեսված հանգստյան սենյակներ, միջոցառումների սրահ, խաղասենյակ, ճաշասենյակ, գրադարանային հատված՝ ընթերցասրահով:

Տեղում քննարկվել են ընթացիկ խնդիրները, հստակեցվել են շինաշխատանքների ավարտման ժամկետները, դիտարկվել են միջազգային համագործակցության հեռանկարները և այլն:

Նշենք, որ կենտրոնը տեղակայված կլինի Ախուրյանի կոմունալ սպասարկում իրականացնող վարչության նախկին շենքում, որը համայնքապետարանի կողմից տրամադրվել է անհատույց օգտագործման իրավունքով: Կենտրոնը զբաղեցնում է 230 քմ տարածք. այն սպասարկելու է հարակից 35 բնակավայրերի և նախատեսված է շուրջ 300 երիտասարդի համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր

21:36 14.11.2024

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր

Ազգային ժողովը նոյեմբերի 14-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր: «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» եւ կից օրինագծերի փաթեթի ընդունմամբ հնարավոր կլինի ամբողջական կարգավորել իրավական օգնության ոլորտում ծագող իրավահարաբերությունները, ստեղծել օտարերկրյա պետությունների հետ իրավական փոխօգնության իրականացման լիարժեք եւ գործուն մեխանիզմներ` նպաստելով վերոնշյալ ոլորտում լայն շրջանակի համագործակցության խորացմանն ու մեր երկրի` որպես հուսալի գործընկերոջ, […] ...

«Պաշտպանված սրտի քաղաք» նախաձեռնության շրջանակներում մի շարք քայլեր են ձեռնարկվել

21:28 14.11.2024

«Պաշտպանված սրտի քաղաք» նախաձեռնության շրջանակներում մի շարք քայլեր են ձեռնարկվել

Սրտի հանկարծակի կանգ կարող է պատահել ցանկացածի հետ, ցանկացած պահի, բայց ճիշտ գործիքների և գիտելիքների կիրառմամբ հնարավոր է կյանքեր փրկել, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ «Պաշտպանված սրտի քաղաք» նախաձեռնության շրջանակներում ձեռնարկվել են հետևյալ քայլերը՝ Կրթական ծրագրերի միջոցով սիրտ-թոքային վերակենդանացման մասին իրազեկվածության բարձրացում և կամավորների վերապատրաստում։ Երևանի փոքր կենտրոնում՝ հանրային վայրերում, ավտոմատացված արտաքին դեֆիբրիլյատորների (AED) տեղադրում։ Բջջային […] ...

Հայկական պատվիրակությունն այցելել է Իրանի Չաբահար նավահանգիստ

21:20 14.11.2024

Հայկական պատվիրակությունն այցելել է Իրանի Չաբահար նավահանգիստ

Աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չաբահար նավահանգիստ: Նավահանգստի և ծովագնացության կազմակերպության գլխավոր տնօրեն Ղասեմ Ասգյարին, ինչպես նաև Սիստանի և Բելուջիստանի փոխնահանգապետ Ջավադ Սեփահին նախարարի տեղակալին են ներկայացրել նավահանգստի կարողություններն ու համապատասխան ենթակառուցվածքները: Նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը փաստել է, որ Հայաստանի կառավարությունը վարում է տնտեսության, […] ...

Կեղծ մակնշումներով օղի և գինի. բացահայտվել է ապօրինի ձեռնարկատիրության դեպք

21:12 14.11.2024

Կեղծ մակնշումներով օղի և գինի. բացահայտվել է ապօրինի ձեռնարկատիրության դեպք

Նոյեմբերի 13-ին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել է տեղեկություն, որ Գյումրու 32-ամյա բնակիչը տանը և կից օժանդակ շինություններում պատրաստում, շշալցնում, ակցիզավորում և իրացնում է կեղծ մակնշումներով օղիներ ու գինիներ: Տեղեկությունը ստուգվել և հաստատվել է։ Հայտնաբերվել են մեծ քանակությամբ տարբեր մակնշումներով օղու շշալցված և դատարկ տարաներ, արկղեր, խցաններ, իրեղեն այլ ապացույցներ: 32-ամյա տղամարդն ընդունել է, […] ...

Նախաձեռնությամբ կսահմանվի լիազորող նորմ` ստեղծելու հայաստանյան արագ արձագանքման բժշկական խումբ

21:04 14.11.2024

Նախաձեռնությամբ կսահմանվի լիազորող նորմ` ստեղծելու հայաստանյան արագ արձագանքման բժշկական խումբ

Նախաձեռնությամբ առաջարկվում է ամրագրել լիազորող նորմ, որը հնարավորություն կտա սահմանելու հիվանդանոցային պայմաններում որոշ տեսակների բժշկական օգնության եւ սպասարկման իրականացմանը ներկայացվող լրացուցիչ պահանջները: Առաջարկվում է նաեւ սահմանել մեկ այլ լիազորող նորմ` ստեղծելու հայաստանյան արագ արձագանքման բժշկական խումբ, որը կներգրավվի ոչ միայն Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների ժամանակ տուժածներին բժշկական օգնություն եւ սպասարկում տրամադրելու աշխատանքներին, այլեւ անհրաժեշտության […] ...

«Ռեալի» մարզաբազան կանվանակոչվի Պերեսի անվամբ

20:56 14.11.2024

«Ռեալի» մարզաբազան կանվանակոչվի Պերեսի անվամբ

Մադրիդի «Ռեալի» մարզաբազան կանվանակոչվի ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի անվամբ, հայտնում է As-ը։ Որոշումը կայացրել են ակումբի տնօրենների խորհրդի անդամները։ Իսպանական ակումբի պաշտոնական կայքում մարզաբազան դեռ կոչվում է «Սյուդադ «Ռեալ Մադրիդ»», սակայն Մադրիդի քաղաքային խորհրդի կայքում անվան դիմաց արդեն ավելացվել է Պերեսի անունը։ 77-ամյա Պերեսը «Ռեալի» նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2009 թ. հունիսից։ Նա ակումբը ղեկավարել […] ...

BACK_TO_TOP