09:38 14.11.2024
Մասնակցային բյուջետավորման պիլոտային ծրագրի շրջանակներում Արմավիրի մարզի Արմավիր համայնքում կառուցվում է ժամանակակից լուծումներով այգի, որը ներառելու է կանաչապատ տարածք, շատրվաններ և սքեյթ-պարկ։ Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետի աշխատակազմից։
«Ծրագրի արժեքը կազմում է 140 253 120 դրամ։ Աշխատանքները կատարված են մոտ 50 տոկոսի չափով։
Մասնակցային բյուջետավորման ծրագրով՝ համայնք-Կառավարություն համագործակցությամբ Արմավիրի մարզի Լենուղի բնակավայրոււմ իրականացվում է նաև վարչական շենքի մասնակի հիմնանորոգում, իսկ Մյասնիկյան բնակավայրում՝ Մշակույթի տան հարակից այգու բարեկարգում։ Երկու ծրագրերի մասով էլ աշխատանքները կատարված են 95 տոկոսի չափով։
Բնակիչների քվեարկությանը նախապես ներկայացված է եղել 4 ծրագիր, քվեարկությամբ հաստատվել են վերը նշված ծրագրերը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Արմավիրի մարզ կատարած այցի շրջանակներում ծանոթացել է մասնակցային բյուջետավորման պիլոտային ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների ընթացքին։
Մասնակցային բյուջետավորման գործընթացում ներգրավված են պիլոտային չորս համայնքներ, որոնց 2024 թվականի ընթացքում պետբյուջեից տրամադրվել է մոտ 500 մլն դրամ գումար։ Եվս 17 համայնքներ ցանկություն են հայտնել միանալու այդ նախաձեռնությանը 2025 թվականի ընթացքում»,-ասված է հաղորդագրության մեջ։
20:48 14.11.2024
Իսրայելական ինքնաթիռները Շիյահ շրջանում հարձակվել են «Հըզբոլլահի» թիրախների վրաԻսրայելի օդուժի կործանիչները հարձակվել են շիական «Հըզբոլլահ» կազմակերպության թիրախների վրա Շիյահ թաղամասում, որը համարվում է Բեյրութի ամենախիտ բնակեցվածներից մեկը։ Ինչպես ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է քաղաքացիական պաշտպանության ծառայության աղբյուրը, ավերվել են մի քանի տներ Մարոնա Միսկա փողոցում և Աբդել Քերիմ ալ-Խալիլ փողոցի շիական մզկիթի մոտ։ «Ընդհանուր առմամբ, կեսօրից հետո հինգ օդային հարձակում է իրականացվել Բեյրութում», – […] ...
20:40 14.11.2024
Լիտվայի կառավարությունը հրաժարական է տվելԼիտվայի կառավարությունը՝ Ինգրիդա Շիմոնիտեի գլխավորությամբ, նախագահ Գիտանաս Նաուսեդայի առաջ հրաժարական է տվել։ Այս կարգը նախատեսված է օրենքով։ Նոյեմբերի 14-ին՝ հոկտեմբերին կայացած քվեարկության երկու փուլով նոր ընտրված հանրապետության Սեյմը (խորհրդարանը), սկսել է աշխատանքը։ Դրանից հետո նախարարների կաբինետը հրաժարական է տալիս, և երկրի ղեկավարը պետք է առաջիկա 15 օրվա ընթացքում պատգամավորների հաստատմանը ներկայացնի վարչապետի թեկնածու։ Նախագահի մամուլի […] ...
20:33 14.11.2024
Օրենքի նախագծով Կառավարությունը կսահմանի արդյունաբերական որսի չափաքանակները«Սևանա լճի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունն առաջացել է օրենքի դրույթներից մեկի կիրառման փուլում: Այս մասին ասել է ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Արա Մկրտչյանը նոյեմբերի 14-ի ԱԺ նիստի ընթացքում: Ըստ այդմ՝ փոխնախարարի խոսքով տարեկան ծրագրի մշակումը մեր երկրի բյուջետային գործընթացի մասն է եւ սահմանված կարգով յուրաքանչյուր տարի գալիք տարվա տարեկան ծրագրի նախագիծը Կառավարության […] ...
20:24 14.11.2024
Հակոբ Արշակյանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ոչ պետական դպրոցների համաժողովումՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 14-ին մասնակցել է «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի կազմակերպած ՀՀ ոչ պետական դպրոցների համաժողովին եւ հանդես եկել ողջույնի խոսքով: ԱԺ նախագահի տեղակալը կարեւորել է հանրակրթության ոլորտում ոչ պետական հանրակրթական հաստատությունների գործունեությունը, խոսել մասնավոր դպրոցների եւ պետության համագործակցության, միմյանց նկատմամբ պատասխանատվության մեխանիզմների մասին: ԱԺ փոխնախագահը Հայաստանի պետականության, ինքնիշխանության, […] ...
20:16 14.11.2024
Վերականգնվում է Փարպի գյուղի ԾիրանավորըՓարպի գյուղի Ծիրանավորը վերականգնվում է, հայտնում է ՀՀ կառվարությունը։ Եկեղեցու հիմքերն ամրակայել են, աժմ հերթը վերաշարման աշխատանքներինն է: Կառավարությունը 300 միլիոն դրամ է նախատեսել: Նախագիծը կազմվել է այնպես, որ հին քարերը նորով փոխարինելու դեպքում անգամ վաղ միջնադարյան կառույցի ճարտարապետական տեսքը չփոխվի: ...
20:08 14.11.2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունգարիայի ԱԺ նախագահի հետՊաշտոնական այցով Հունգարիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 14-ին եղել է Հունգարիայի խորհրդարանում ու հանդիպել Հունգարիայի Ազգային ժողովի պատվիրակությանը` երկրի ԱԺ նախագահ Լասլո Կյովերի գլխավորությամբ: Լասլո Կյովերը շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին կատարած պաշտոնական այցի համար ու նշել, որ նման հանդիպումները մեծ խթան են հանդիսանում երկու երկրների հարաբերությունների զարգացման հարցում: ՀՀ […] ...