Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Լիբանանի հարավում մարտերի ժամանակ վեց զինվորի մահվան մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 11 2024
  • $
    387.64
  • RUBLE
    3.90
  • 407.41
WEATHER
+3.09 oC

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Լիբանանի հարավում մարտերի ժամանակ վեց զինվորի մահվան մասին

09:06 14.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հաղորդել է Լիբանանի հարավում շիական «Հեզբոլլահ» խմբավորման ստորաբաժանումների դեմ մարտական ​​գործողությունների ժամանակ վեց զինվորի մահվան մասին:

Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության տվյալներով՝ զինծառայողները սպանվել են Լիբանանի հարավի գյուղերից մեկում «Հեզբոլլահ»-ի զինյալների հետ փոխհրաձգության ժամանակ։

«Նրանք բոլորը ծառայում էին Գոլանի բրիգադի 51-րդ գումարտակում»,-ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ։

Հաշվի առնելով այս տվյալները՝ մերձավորարևելյան հակամարտության նոր փուլի ընթացքում զոհված իսրայելցի զինվորականների ընդհանուր թիվը, ըստ բանակի մամուլի ծառայության, արդեն 793 էր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելական ինքնաթիռները Շիյահ շրջանում հարձակվել են «Հըզբոլլահի» թիրախների վրա

20:48 14.11.2024

Իսրայելական ինքնաթիռները Շիյահ շրջանում հարձակվել են «Հըզբոլլահի» թիրախների վրա

Իսրայելի օդուժի կործանիչները հարձակվել են շիական «Հըզբոլլահ» կազմակերպության թիրախների վրա Շիյահ թաղամասում, որը համարվում է Բեյրութի ամենախիտ բնակեցվածներից մեկը։ Ինչպես ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է քաղաքացիական պաշտպանության ծառայության աղբյուրը, ավերվել են մի քանի տներ Մարոնա Միսկա փողոցում և Աբդել Քերիմ ալ-Խալիլ փողոցի շիական մզկիթի մոտ։ «Ընդհանուր առմամբ, կեսօրից հետո հինգ օդային հարձակում է իրականացվել Բեյրութում», – […] ...

Լիտվայի կառավարությունը հրաժարական է տվել

20:40 14.11.2024

Լիտվայի կառավարությունը հրաժարական է տվել

Լիտվայի կառավարությունը՝ Ինգրիդա Շիմոնիտեի գլխավորությամբ, նախագահ Գիտանաս Նաուսեդայի առաջ հրաժարական  է տվել։ Այս կարգը նախատեսված է օրենքով։ Նոյեմբերի 14-ին՝ հոկտեմբերին կայացած քվեարկության երկու փուլով նոր ընտրված հանրապետության Սեյմը (խորհրդարանը), սկսել է աշխատանքը։ Դրանից հետո նախարարների կաբինետը հրաժարական է տալիս, և երկրի ղեկավարը պետք է առաջիկա 15 օրվա ընթացքում պատգամավորների հաստատմանը ներկայացնի վարչապետի թեկնածու։ Նախագահի մամուլի […] ...

Օրենքի նախագծով Կառավարությունը կսահմանի արդյունաբերական որսի չափաքանակները

20:33 14.11.2024

Օրենքի նախագծով Կառավարությունը կսահմանի արդյունաբերական որսի չափաքանակները

«Սևանա լճի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունն առաջացել է օրենքի դրույթներից մեկի կիրառման փուլում: Այս մասին ասել է ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Արա Մկրտչյանը նոյեմբերի 14-ի ԱԺ նիստի ընթացքում: Ըստ այդմ՝ փոխնախարարի խոսքով տարեկան ծրագրի մշակումը մեր երկրի բյուջետային գործընթացի մասն է եւ սահմանված կարգով յուրաքանչյուր տարի գալիք տարվա տարեկան ծրագրի նախագիծը Կառավարության […] ...

Հակոբ Արշակյանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ոչ պետական դպրոցների համաժողովում

20:24 14.11.2024

Հակոբ Արշակյանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ոչ պետական դպրոցների համաժողովում

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 14-ին մասնակցել է «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի կազմակերպած ՀՀ ոչ պետական դպրոցների համաժողովին եւ հանդես եկել ողջույնի խոսքով: ԱԺ նախագահի տեղակալը կարեւորել է հանրակրթության ոլորտում ոչ պետական հանրակրթական հաստատությունների գործունեությունը, խոսել մասնավոր դպրոցների եւ պետության համագործակցության, միմյանց նկատմամբ պատասխանատվության մեխանիզմների մասին: ԱԺ փոխնախագահը Հայաստանի պետականության, ինքնիշխանության, […] ...

Վերականգնվում է Փարպի գյուղի Ծիրանավորը

20:16 14.11.2024

Վերականգնվում է Փարպի գյուղի Ծիրանավորը

Փարպի գյուղի Ծիրանավորը վերականգնվում է, հայտնում է ՀՀ կառվարությունը։ Եկեղեցու հիմքերն ամրակայել են, աժմ հերթը վերաշարման աշխատանքներինն է: Կառավարությունը 300 միլիոն դրամ է նախատեսել: Նախագիծը կազմվել է այնպես, որ հին քարերը նորով փոխարինելու դեպքում անգամ վաղ միջնադարյան կառույցի ճարտարապետական տեսքը չփոխվի: ...

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունգարիայի ԱԺ նախագահի հետ

20:08 14.11.2024

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունգարիայի ԱԺ նախագահի հետ

Պաշտոնական այցով Հունգարիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 14-ին եղել է Հունգարիայի խորհրդարանում ու հանդիպել Հունգարիայի Ազգային ժողովի պատվիրակությանը` երկրի ԱԺ նախագահ Լասլո Կյովերի գլխավորությամբ: Լասլո Կյովերը շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին կատարած պաշտոնական այցի համար ու նշել, որ նման հանդիպումները մեծ խթան են հանդիսանում երկու երկրների հարաբերությունների զարգացման հարցում: ՀՀ […] ...

BACK_TO_TOP