09:43 14.11.2024
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են արձակման պատրաստ հրթիռի վրա, որը գտնվում է Գազայի հատվածի հարավում գտնվող հումանիտար գոտում։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։
«Հրթիռային արձակումն ուղղված է եղել Իսրայելի տարածքին և անմիջական վտանգ է ներկայացնում իսրայելցի խաղաղ բնակիչների համար»,- ասվում է հաղորդագրությունում։
Գերատեսչությունը նշել է, որ «հարվածներից առաջ քայլեր են ձեռնարկվել՝ նվազեցնելու խաղաղ բնակչությանը վնաս պատճառելու վտանգը», որոնց թվում զինվորականները թվարկել են «տարհանման մասին տեղամասի քաղաքացիական բնակչությանը ծանուցելը», ինչպես նաև «ճշգրիտ կառավարվող զինամթերքի օգտագործումը»։
20:56 14.11.2024
«Ռեալի» մարզաբազան կանվանակոչվի Պերեսի անվամբՄադրիդի «Ռեալի» մարզաբազան կանվանակոչվի ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի անվամբ, հայտնում է As-ը։ Որոշումը կայացրել են ակումբի տնօրենների խորհրդի անդամները։ Իսպանական ակումբի պաշտոնական կայքում մարզաբազան դեռ կոչվում է «Սյուդադ «Ռեալ Մադրիդ»», սակայն Մադրիդի քաղաքային խորհրդի կայքում անվան դիմաց արդեն ավելացվել է Պերեսի անունը։ 77-ամյա Պերեսը «Ռեալի» նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2009 թ. հունիսից։ Նա ակումբը ղեկավարել […] ...
20:48 14.11.2024
Իսրայելական ինքնաթիռները Շիյահ շրջանում հարձակվել են «Հըզբոլլահի» թիրախների վրաԻսրայելի օդուժի կործանիչները հարձակվել են շիական «Հըզբոլլահ» կազմակերպության թիրախների վրա Շիյահ թաղամասում, որը համարվում է Բեյրութի ամենախիտ բնակեցվածներից մեկը։ Ինչպես ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է քաղաքացիական պաշտպանության ծառայության աղբյուրը, ավերվել են մի քանի տներ Մարոնա Միսկա փողոցում և Աբդել Քերիմ ալ-Խալիլ փողոցի շիական մզկիթի մոտ։ «Ընդհանուր առմամբ, կեսօրից հետո հինգ օդային հարձակում է իրականացվել Բեյրութում», – […] ...
20:40 14.11.2024
Լիտվայի կառավարությունը հրաժարական է տվելԼիտվայի կառավարությունը՝ Ինգրիդա Շիմոնիտեի գլխավորությամբ, նախագահ Գիտանաս Նաուսեդայի առաջ հրաժարական է տվել։ Այս կարգը նախատեսված է օրենքով։ Նոյեմբերի 14-ին՝ հոկտեմբերին կայացած քվեարկության երկու փուլով նոր ընտրված հանրապետության Սեյմը (խորհրդարանը), սկսել է աշխատանքը։ Դրանից հետո նախարարների կաբինետը հրաժարական է տալիս, և երկրի ղեկավարը պետք է առաջիկա 15 օրվա ընթացքում պատգամավորների հաստատմանը ներկայացնի վարչապետի թեկնածու։ Նախագահի մամուլի […] ...
20:33 14.11.2024
Օրենքի նախագծով Կառավարությունը կսահմանի արդյունաբերական որսի չափաքանակները«Սևանա լճի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունն առաջացել է օրենքի դրույթներից մեկի կիրառման փուլում: Այս մասին ասել է ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Արա Մկրտչյանը նոյեմբերի 14-ի ԱԺ նիստի ընթացքում: Ըստ այդմ՝ փոխնախարարի խոսքով տարեկան ծրագրի մշակումը մեր երկրի բյուջետային գործընթացի մասն է եւ սահմանված կարգով յուրաքանչյուր տարի գալիք տարվա տարեկան ծրագրի նախագիծը Կառավարության […] ...
20:24 14.11.2024
Հակոբ Արշակյանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ոչ պետական դպրոցների համաժողովումՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 14-ին մասնակցել է «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի կազմակերպած ՀՀ ոչ պետական դպրոցների համաժողովին եւ հանդես եկել ողջույնի խոսքով: ԱԺ նախագահի տեղակալը կարեւորել է հանրակրթության ոլորտում ոչ պետական հանրակրթական հաստատությունների գործունեությունը, խոսել մասնավոր դպրոցների եւ պետության համագործակցության, միմյանց նկատմամբ պատասխանատվության մեխանիզմների մասին: ԱԺ փոխնախագահը Հայաստանի պետականության, ինքնիշխանության, […] ...
20:16 14.11.2024
Վերականգնվում է Փարպի գյուղի ԾիրանավորըՓարպի գյուղի Ծիրանավորը վերականգնվում է, հայտնում է ՀՀ կառվարությունը։ Եկեղեցու հիմքերն ամրակայել են, աժմ հերթը վերաշարման աշխատանքներինն է: Կառավարությունը 300 միլիոն դրամ է նախատեսել: Նախագիծը կազմվել է այնպես, որ հին քարերը նորով փոխարինելու դեպքում անգամ վաղ միջնադարյան կառույցի ճարտարապետական տեսքը չփոխվի: ...