Չինաստանը ցուցադրել է նոր՝ աշխարհում ամենամեծ բեռնատար անօդաչու թռչող սարքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.16
  • RUBLE
    4.65
  • 422.18
WEATHER
+19.09 oC

Չինաստանը ցուցադրել է նոր՝ աշխարհում ամենամեծ բեռնատար անօդաչու թռչող սարքը

23:36 13.11.2024

Չինաստանում անօդաչու բեռնատար ինքնաթիռների զարգացումը արագ տեմպերով է ընթանում։ Աշխարհի ամենամեծ բեռնատար անօդաչու թռչող սարքը՝ W5000-ը, առաջին անգամ հրապարակային ներկայացվել է Airshow China-ում:

W5000 անօդաչու թռչող սարքի անունը վերաբերում է այն 5000 կիլոգրամանոց բեռին, որը կարող է տեղափոխել:

W5000-ի երկարությունը 21,8 մետր է, թևերի բացվածքը՝ 22,7 մետր։ Անօդաչու թռչող սարքը ունակ է զարգացնել ժամում մինչև 526 կիլոմետր արագություն, թռչել մինչև 6 000 մետր առավելագույն բարձրության վրա, իսկ հեռահարությունը՝ մինչև 2 600 կիլոմետր է:

W5000-ի կառավարման համակարգը թույլ է տալիս մեկ օպերատորին միաժամանակ կառավարել 5 անօդաչու թռչող սարքեր:

W5000 Air White Whale-ի արտադրողը հայտարարել է, որ ակնկալում է առաջին բեռնատար անօդաչու թռչող սարքը շահագործման հանձնել 2026 թվականի երկրորդ կեսին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լոռու մարզի ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են առգրավել

16:10 02.04.2025

Լոռու մարզի ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են առգրավել

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում ապրիլի 1-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի բնակիչներից մեկի տանն ապօրինի պահվում է զենք-զինամթերք: Տեղեկությունը ստուգելու նպատակով նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել: Բացատրական աշխատանքի արդյունքում 77-ամյա տանտիրուհին ննջասենյակի պահարանից ներկայացրել է տարբեր տրամաչափի 27 փամփուշտ, սվին-դանակ, գնդացիրի էլեկտրական նշանոց, ինքնաձիգի պահեստատուփեր, զինվորական հեռադիտակ, ինքնաձիգի սվին-դանակ, […] ...

Աբխազիայի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ համագործակցությունն ապահովում է երկրի անվտանգությունը

15:59 02.04.2025

Աբխազիայի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ համագործակցությունն ապահովում է երկրի անվտանգությունը

Ռուսաստանի հետ համագործակցությունը նպաստում է Աբխազիայի անվտանգությանը և պայմանների ստեղծմանը հանրապետության բարգավաճման աճի համար, չորեքշաբթի հայտարարել է Աբխազիայի նախագահ Բադրա Գունբան։ «Ռազմական, տնտեսական, քաղաքական և հումանիտար համագործակցությունը Ռուսաստանի հետ ապահովում է Աբխազիայի անվտանգությունը, պայմաններ է ստեղծում մարդկային կապիտալի զարգացման, բարգավաճման և կրթության մակարդակի աճի համար»,- ասել է նա Սուխումում երդմնակալության արարողության ժամանակ։ Գունբան երախտագիտություն է […] ...

Երևանի քրեական ոստիկանները երիտասարդի խուզարկությամբ սինթետիկ թմրամիջոց են հայտնաբերել

15:40 02.04.2025

Երևանի քրեական ոստիկանները երիտասարդի խուզարկությամբ սինթետիկ թմրամիջոց են հայտնաբերել

Մարտի 31-ին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով մայրաքաղաքի Արմենակյան փողոցում ձերբակալել և վարչություն են տեղափոխել 25-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են դեղնականաչավուն և բյուրեղանման զանգվածներով փաթեթներ։ 25-ամյա երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա և մեթամֆետամին է, գնել է «Տելեգրամի» միջոցով։ Ձերբակալվածն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են […] ...

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը

15:28 02.04.2025

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը: Այս մասին տեղեկանում ենք Գոյ թատրոնի ֆեյսբուքյան հաղորդագրությունից։ «Խոր ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը։ Ռաֆայել Գրիգորյանը ոչ միայն մեծանուն ռեժիսոր և դերասան էր, այլև Գոյ թատրոնի մեծ բարեկամը։ Նա մեր բեմում կերտել է անմոռանալի կերպարներ՝ իր բացառիկ տաղանդով […] ...

Պուտինը բաց է մնում խաղաղ բանակցությունների համար․ Պեսկով

15:20 02.04.2025

Պուտինը բաց է մնում խաղաղ բանակցությունների համար․ Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բաց է մնում բանակցությունների և ուկրաինական հակամարտության խաղաղ լուծում գտնելու համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանից նավթի արտահանման համար երկրորդական մաքսատուրքեր կսահմանի, եթե Մոսկվայի հետ համաձայնություն չգտնվի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ։ «Այստեղ ես չէի ցանկանա որևէ բան մեկնաբանել, […] ...

SHANTNEWS

15:00 02.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP