Սեուլը պնդում է, որ Ռուսաստան ուղարկված հյուսիսկորեական զորքերն արդեն մասնակցում են մարտերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 11 2024
  • $
    387.64
  • RUBLE
    3.90
  • 407.41
WEATHER
+11.09 oC

Սեուլը պնդում է, որ Ռուսաստան ուղարկված հյուսիսկորեական զորքերն արդեն մասնակցում են մարտերին

22:32 13.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հարավային Կորեայի ազգային հետախուզական ծառայությունը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունում տեղակայված ԿԺԴՀ զինվորականներն արդեն մասնակցում են ռազմական գործողություններին։

«Ռուսաստանում տեղակայված հյուսիսկորեացի զինվորները ժամանել են Կուրսկի շրջան վերջին երկու շաբաթվա ընթացքում: Նրանց տեղակայումը մարտի դաշտ ավարտված է։ Հյուսիսային Կորեայի զորքերը Ռուսաստանում արդեն մասնակցում են Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններին»,-մեջբերում է Yonhap լրատվական գործակալությունը:

Հետախուզական ծառայությունը նշել է, որ իրենք շարունակում են տվյալներ հավաքել։

Իր հերթին, ըստ արևմտյան ԶԼՄ-ների հաղորդագրությունների, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ հյուսիսկորեական զորքերի տեղակայումը Ռուսաստանում «պահանջում է կոշտ պատասխան, և այն կլինի»:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չէր մեկնաբանել ամերիկացի ներկայացուցիչների հայտարարությունները, թե իբր Ռուսաստանի տարածքում Հյուսիսային Կորեայից մոտ տասը հազար զինվորական կա՝ նշելով, որ այդ ներկայացուցիչներն իրենք են շեշտում, որ չունեն համապատասխան հաստատում։

Պենտագոնի խոսնակ Փեթ Ռայդերը լրագրողներին ասել է,որ կարդացել են մամուլի հաղորդագրությունները Հյուսիսային Կորեայի ենթադրյալ ռազմական գործողությունների մասնակցելու մասին և ուսումնասիրում են դրանք:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անձին մեղադրանք է ներկայացվել՝ թմրանյութերի վաճառքով զբաղվող համացանցային հարթակները գովազդելու համար․ Քննչական կոմիտեն զգուշացնում է

17:35 14.11.2024

Անձին մեղադրանք է ներկայացվել՝ թմրանյութերի վաճառքով զբաղվող համացանցային հարթակները գովազդելու համար․ Քննչական կոմիտեն զգուշացնում է

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում բացահայտվել է թմրամիջոցների վաճառքով զբաղվող սոցիալական հարթակների գովազդով զբաղվելու և այդ նպատակով պատերին համապատասխան գրառումներ պատկերելու դեպք։ Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները 2024թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ա. Տիգրանյան փողոցում նկատել են մի քաղաքացու, […] ...

ԱՄՆ դեսպանության ԹՊԻՀ գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

17:25 14.11.2024

ԱՄՆ դեսպանության ԹՊԻՀ գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի նորանշանակ տնօրեն Զաքարի Բարթերն ու ԹՊԻՀ «Քրեական արդարադատության բարեփոխումներ» ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանը հյուրընկալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում և հանդիպել Կոմիտեի ղեկավար կազմի հետ: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալներ Մուշեղ Բաբայանի և Արտակ Պողոսյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Կոմիտեի գործունեության առանցքային ուղղություններն ու […] ...

Օրենքի նախագծի հիմքում դրված է հանրային ծառայության գրավչությունը բարձրացնելու միտումը

17:18 14.11.2024

Օրենքի նախագծի հիմքում դրված է հանրային ծառայության գրավչությունը բարձրացնելու միտումը

ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը՝ նոյեմբերի 14-ի ԱԺ նիստի ընթացքում ներկայացնելով ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասինե նախագիծը, ասել է, որ հիմնական նպատակը վարձատրության ֆոնդերի արդյունավետ կառավարումն է եւ հանրային ծառայողների համար երաշխիքի սահմանումը: Վաչե Քալաշյանի դիտարկմամբ նախագծի հիմքում դրված է […] ...

Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին

17:12 14.11.2024

Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին

Նոյեմբերի 13-ին Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Լուիս Լակաժե Պոուին: Հանդիսավոր արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում, որին ներկա էր նաև արտաքին հարաբերությունների նախարար Օմար Պագանինին, նախագահ Լակաժե Պոուն շնորհավորել է ՀՀ դեսպանին՝ մաղթելով հաջողություններ իր պատասխանատու առաքելության ընթացքում: Զրույցի շրջանակներում կողմերն անդրադարձել են հայ-ուրուգվայական հարաբերությունների […] ...

Առաջարկվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում սահմանել պետական աջակցության մի շարք ուղղություններ եւ որոշ հարկային արտոնություններ

17:06 14.11.2024

Առաջարկվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում սահմանել պետական աջակցության մի շարք ուղղություններ եւ որոշ հարկային արտոնություններ

Նախագծերի նպատակը բարձր տեխնոլոգիական ոլորտի, ինչպես նաեւ գիտահետազոտական աշխատանքների համար պետական աջակցության գործիքակազմի եւ հարկային արտոնությունների շրջանակի վերանայումն է` նպատակ ունենալով ստեղծել ավելի բարենպաստ պայմաններ նշյալ ոլորտներում առաջանցիկ զարգացում ապահովելու համար: ԱԺ նոյեմբերի 14-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» եւ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների […] ...

Կայացել է Երևանի քաղաքապետին կից քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի  նիստը

16:58 14.11.2024

Կայացել է Երևանի քաղաքապետին կից քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեի, զարգացման ծրագրի, Երևան քաղաքի բաց կառավարման գործընկերության նախաձեռնության, տեղական տուրքերի ու վճարների դրույքաչափերի, դրանց արտոնությունների մասին ավագանու որոշման նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումներին: Նշվածի համատեքստում՝ Երևանի քաղաքապետարանում կայացել է Երևանի քաղաքապետին կից քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի […] ...

BACK_TO_TOP