20:32 13.11.2024
Բրիտանական The Guardian թերթը հայտարարել է, որ դադարեցնում է հաղորդագրությունների հրապարակումը X սոցիալական ցանցում՝ պատճառաբանելով դա սեփականատեր Իլոն Մասկի կողմից ստեղծված հարթակի թունավոր մթնոլորտով։
«Մենք ցանկանում ենք տեղեկացնել ընթերցողներին, որ մենք X սոցիալական ցանցում այլևս չենք հրապարակելու Guardian-ի պաշտոնական խմբագրական գրառումները»,-ասվում է հրատարակության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Այս որոշումը բացատրվում է սոցցանցում գովազդվող «անհանգստացնող բովանդակությամբ»։
«Մենք կարծում ենք, որ X-ում ներկայության առավելություններն այժմ գերազանցում են թերությունները, և որ ռեսուրսները կարող են ավելի լավ ծախսվել այլուր մեր լրագրությունը խթանելու համար։ ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզարշավը միայն հաստատեց, որ X-ը թունավոր մեդիա հարթակ է, և դրա սեփականատեր Իլոն Մասկը կարող է օգտագործել իր ազդեցությունը քաղաքական դիսկուրս ձևավորելու համար»,-բացատրում է թերթը:
Միևնույն ժամանակ, X օգտատերերը դեռ կարող են հրապարակման հոդվածները տարածել հարթակում, The Guardian-ի լրագրողներն իրենց աշխատանքում կօգտագործեն սոցցանցում գրառումները, ինչպես նաև նրանց թույլատրվում է անձնական հաշիվներ պահել կայքում, պարզաբանել է թերթը։
Հատկանշական է, որ թերթի էջին բաժանորդագրված է գրեթե 11 միլիոն մարդ։
15:33 14.11.2024
Հայաստանում Իրանի դեսպանը հայտարարել է, որ Հարավային Կովկասում Թեհրանի ու Մոսկվայի շահերը չեն համընկնումՀայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Թեհրանն ու Մոսկվան Հարավային Կովկասում տարբերվող շահեր ունեն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանում Իրանի դեսպանն այս մասին ասել է The New York Times պարբերականի հետ զրույցում։ Պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել, որում նշվում է, որ ոչ կայուն կովկասյան տարածաշրջանում Ռուսաստանն ու Իրանը, […] ...
15:25 14.11.2024
Հանձնաժողովին կվերապահվի լիազորություն հետևելու քննչական մարմինների պաշտոնատար անձանց վարքագծի կանոնների եւ շահերի բախման կարգավորումների պահպանմանըՆախագծերի փաթեթով առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթները տարածել քննչական մարմինների՝ Հակակոռուպցիոն եւ Քննչական կոմիտեների ղեկավարների եւ նրանց տեղակալների նկատմամբ: Հանձնաժողովին կվերապահվի լիազորություն հետեւելու նշված պաշտոնատար անձանց վարքագծի կանոնների եւ շահերի բախման կարգավորումների պահպանման գործընթացը, ինչպես նախատեսված է օրենքով այլ պետական պաշտոն զբաղեցնող անձանց համար: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար […] ...
15:18 14.11.2024
Փորձելու ենք ուրախացնել երկրպագուներին. Հովհաննես Համբարձումյանը՝ Հայաստան-Ֆարերյան կղզիներ խաղի մասինՀայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը նախախաղային ասուլիսում անդրադարձել է ազգային թիմ վերադարձին ու խոսել խաղից իր սպասելիքների մասին: «Հիմա մտածում ենք առաջիկա 2 խաղերը հաղթանակով ավարտելու մասին: Դրանից հետո ֆեդերացիան կորոշի, թե ով է լինելու թիմի գլխավոր մարզիչը: Կապ չունի տվյալ մրցաշարում ինչ կարող ենք նվաճել: Միշտ մոտիվացիան մեծ է հավաքականում խաղալու թե՛ իմ, թե՛ […] ...
15:12 14.11.2024
Գրիպով չհիվանդանալու և դրա բարդություններից խուսափելու համար շատ կարևոր է պատվաստվելը․ ՀՀ ԱՆԳրիպով չհիվանդանալու և դրա բարդություններից խուսափելու համար շատ կարևոր է պատվաստվելը: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Պատվաստումներն ավելի հասանելի դարձնելու նպատակով Երևանում գործում են նաև շարժական պատվաստումային կետեր յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 11:00-ից մինչև 16:00-ը։ Գրիպի դեմ պատվաստվելու համար կարող եք դիմել առողջության առաջնային պահպանման օղակ: ...
15:05 14.11.2024
Նիկոլ Փաշինյանը ճիշտ քայլ է համարում իր կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթը ստորագրելըՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի ստորագրմանը Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից, որով Լեռնային Ղարաբաղում հրադադար հաստատվեց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին խոսեց ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանն իր եզրափակիչ ելույթում: «2020 թվականի նոյեմբերի 9-ին գործընկերներից շատերն այդ ժամանակ իմ աշխատասենյակում ներկա են եղել, […] ...