ԼՂ-ից բռնի տեղահանված՝ մասնավոր սեփականություն չհանդիսացող տրանսպորտային միջոցներն իրավաչափորեն օգտագործողների համար սահմանվել է սեփականության իրավունքի գրանցման պարզեցված ընթացակարգ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 11 2024
  • $
    389.19
  • RUBLE
    3.88
  • 410.52
WEATHER
+10.09 oC

ԼՂ-ից բռնի տեղահանված՝ մասնավոր սեփականություն չհանդիսացող տրանսպորտային միջոցներն իրավաչափորեն օգտագործողների համար սահմանվել է սեփականության իրավունքի գրանցման պարզեցված ընթացակարգ

18:45 13.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կառավարության ընդունած որոշմամբ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք իրենց կողմից օգտագործվող, սակայն, մասնավոր սեփականություն չհանդիսացող տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը կարող են իրականացնել պարզեցված և արտոնյալ ընթացակարգով։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից:

Նոր ընթացակարգի համաձայն՝
– տեղահանված մեր հայրենակիցները կարող են գրանցել մինչև 2017 թ. արտադրության թեթև մարդատար ավտոմոբիլների նկատմամբ սեփականության իրավունքը, նրանցից չի պահանջվի տրանսպորտային միջոցի ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթ և սեփականության իրավունքի գրանցումը կկատարվի նշված տրանսպորտային միջոցի տիրապետման կամ օգտագործման օրինականությունը հավաստող այլ փաստաթղթի հիման վրա։

– Սոցիալական պայմանները հաշվի առնելով` շահառուները կազատվեն նաև փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանք ներկայացնելու պարտականությունից։

Ընթացակարգը կգործի մինչև 2025 թ. հուլիսի 1-ը դիմելու դեպքում:

Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև հետևյալ կարգավորումներին՝

– Սահմանված ժամկետում հիմքերը ներկայացնելու դեպքում համապատասխան տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը կկատարվի ներկայացնողի անվամբ։ Այս դեպքում, չարաշումներից խուսափելու և գործընթացը սոցիալական նպատակին ծառայեցնելու համար, անհրաժեշտ կլինի տիրապետման կամ օգտագործման օրինականությունը հավաստող փաստաթղթերը Ներքին գործերի նախարարության իրավասու ստորաբաժանում ներկայացնել նոտարական հաստատումից հետո։

– Մեկ անձը կարող է իր անվամբ գրանցել միայն մեկ տրանսպորտային միջոց։

– Տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը ՀՀ-ում գրանցելու պարագայում որպես տրանսպորտային միջոցի գրանցման հասցե կնշվի շահառուի ՀՀ բնակչության պետական ռեգիստրում առկա հասցեն։ Բացի այդ, գրանցելու պարագայում նախկին հաշվառումը կդադարեցվի, իսկ նախկին հաշվառման համարանիշը և հաշվառման վկայագիրը կփոխարինվեն նորով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. փրկարարները հայտնաբերել են այրված դի

12:37 21.11.2024

ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. փրկարարները հայտնաբերել են այրված դի

Նոյեմբերի 21-ին, ժամը 10:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արտաշար գյուղում` գնացնքերի կայանման մոտակայքում, ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին և բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:20-ին, մարվել՝ 11:40-ին: Փրկարարները հայտնաբերել են այրված դի: ...

Բարեփոխումների շատ ծավալուն գործընթաց է տեղի ունեցել. Փաշինյանը ներկայացրել է ՆԳ նորանշանակ նախարարին

12:16 21.11.2024

Բարեփոխումների շատ ծավալուն գործընթաց է տեղի ունեցել. Փաշինյանը ներկայացրել է ՆԳ նորանշանակ նախարարին

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Վահե Ղազարյանին՝ Ներքին գործերի նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի և ներդրման համար: «Պիտի արձանագրեմ, որ պարոն Ղազարյանի դերը Ոստիկանության բարեփոխումների մեկնարկի և հաջող ընթացքի գործում անուրանալի է: Եվ նա, ըստ էության, լինելով Ոստիկանության երկարամյա ծառայող, շատ ուղիղ և մեծ ներդրում է ունեցել Ոստիկանության բարեփոխումների և հետագայում նաև Ներքին գործերի նախարարության ձևավորման […] ...

Արդեն անցել են այն ժամանակները, երբ մենք նման նշանակումների դեպքում ասում ենք երիտասարդ և անփորձ. Փաշինյանը ներկայացրել է ՏԿԵ նախարարին

12:09 21.11.2024

Արդեն անցել են այն ժամանակները, երբ մենք նման նշանակումների դեպքում ասում ենք երիտասարդ և անփորձ. Փաշինյանը ներկայացրել է ՏԿԵ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանին: Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել Գնել Սանոսյանին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում գործունեության և ներդրման համար: «Պարոն Սանոսյանի ներդրումը և գործունեության ծավալը մեծ է: Նրա նախարար եղած շրջանում ահռելի ծավալի շինարարական աշխատանքներ են սկսվել, իրականացվել և ավարտվել, որոնք […] ...

Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից

12:02 21.11.2024

Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից

Նոյեմբերի 20-ին, ժամը 21:46-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում ձին արգելափակվել է խրամափոսի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարները կենդանուն դուրս են բերել արգելափակումից: ...

SHANTNEWS

12:00 21.11.2024

SHANTNEWS

Չեմ կասկածում, որ հավաքականը Նեյմարի գալուց հետո ավելի լավը կդառնա. Դորիվալ Ժունիոր

11:50 21.11.2024

Չեմ կասկածում, որ հավաքականը Նեյմարի գալուց հետո ավելի լավը կդառնա. Դորիվալ Ժունիոր

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դորիվալ Ժունիորը խոսել է Նեյմարի հնարավոր վերադարձի մասին: Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալի» 32-ամյա հարձակվողը ծանր վնասվածքից հետո ընդամենը 2 հանդիպում էր անցկացրել և նորից վնասվածք ստացել ու դուրս էր մնացել շարքից: «Երբեք չեմ թաքցրել, որ հիացած եմ Նեյմարի խաղով: Բոլորս էլ գիտենք, որ նա մեծ տաղանդ է: Հույս ունեմ, որ նա […] ...

BACK_TO_TOP