15:20 13.11.2024
Իսրայելը ոչնչացրեց Գազայի հատվածում պաղեստինյան արմատական շարժման ռազմական ներուժը և վերացրեց խմբավորման ղեկավարությունը, այժմ մենք պետք է կենտրոնանանք հակամարտության կարգավորման վրա. այս մասին լրագրողներին հայտնել է այցով Բրյուսելում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Իսրայելը հայտարարել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ի նման հարձակումը կանխելու համար ՀԱՄԱՍ-ի և նրա առաջնորդների ռազմական հնարավորությունները, որոնք պատասխանատու են հոկտեմբերյան հարձակումը պլանավորելու համար, պետք է ամբողջությամբ ոչնչացվեն: Իսրայելը հասել է այդ նպատակներին: Եկել է ժամանակը վերջ տալու պատերազմին»,- ասել է նա։
Պետդեպարտամենտի ղեկավարի խոսքով՝ հակամարտությունը դադարեցնելու համար անհրաժեշտ է համաձայնության գալ ՀԱՄԱՍ-ի հետ պատանդների վերադարձի և Գազայի հատվածում հրադադարի շուրջ և ապահովել իսրայելական զորքերի դուրսբերումն անկլավից՝ կանխելով պաղեստինյան խմբի ներուժի վերականգնումը։
15:51 14.11.2024
Ինձ համար առաջնայինն այս ծանր պահին հավաքականի կողքին լինելն է. Սուրեն ՉախալյանՀայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Սուրեն Չախալյանը նախախաղային ասուլիսում խոսել է ազգային թիմը գլխավորելու որոշման ու Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբի 5-րդ տուրի հանդիպման մասին։ «Բոլորդ էլ գիտեք, որ այսօր Հայաստանի հավաքականը ծանր վիճակում է, և ես այդ որոշումը կայացրի նրա համար, որպեսզի հավաքականի կողքին լինեմ ծանր իրավիճակում, այլ ոչ […] ...
15:43 14.11.2024
Ադրբեջանի նախագահի մեղադրանքները ԵՄ-ի, Ֆրանսիայի և Նիդերլանդների հասցեին խոր ափսոսանք են առաջացնում․ ԲորելԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեղադրանքները ԵՄ-ի, Ֆրանսիայի և Նիդերլանդների հասցեին խոր ափսոսանք են առաջացնում։ Այս մասին X-ի իր էջում գրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: «Նախագահ Ալիևի մեղադրանքները ԵՄ-ի, Ֆրանսիայի և Նիդերլանդների հասցեին խոր ափսոսանք են առաջացնում: Այս անընդունելի հայտարարությունները կարող են խաթարել համաժողովի կլիմայական կարևորագույն նպատակները և COP29-ում […] ...
15:33 14.11.2024
Հայաստանում Իրանի դեսպանը հայտարարել է, որ Հարավային Կովկասում Թեհրանի ու Մոսկվայի շահերը չեն համընկնումՀայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Թեհրանն ու Մոսկվան Հարավային Կովկասում տարբերվող շահեր ունեն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանում Իրանի դեսպանն այս մասին ասել է The New York Times պարբերականի հետ զրույցում։ Պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել, որում նշվում է, որ ոչ կայուն կովկասյան տարածաշրջանում Ռուսաստանն ու Իրանը, […] ...
15:25 14.11.2024
Հանձնաժողովին կվերապահվի լիազորություն հետևելու քննչական մարմինների պաշտոնատար անձանց վարքագծի կանոնների եւ շահերի բախման կարգավորումների պահպանմանըՆախագծերի փաթեթով առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթները տարածել քննչական մարմինների՝ Հակակոռուպցիոն եւ Քննչական կոմիտեների ղեկավարների եւ նրանց տեղակալների նկատմամբ: Հանձնաժողովին կվերապահվի լիազորություն հետեւելու նշված պաշտոնատար անձանց վարքագծի կանոնների եւ շահերի բախման կարգավորումների պահպանման գործընթացը, ինչպես նախատեսված է օրենքով այլ պետական պաշտոն զբաղեցնող անձանց համար: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար […] ...
15:18 14.11.2024
Փորձելու ենք ուրախացնել երկրպագուներին. Հովհաննես Համբարձումյանը՝ Հայաստան-Ֆարերյան կղզիներ խաղի մասինՀայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը նախախաղային ասուլիսում անդրադարձել է ազգային թիմ վերադարձին ու խոսել խաղից իր սպասելիքների մասին: «Հիմա մտածում ենք առաջիկա 2 խաղերը հաղթանակով ավարտելու մասին: Դրանից հետո ֆեդերացիան կորոշի, թե ով է լինելու թիմի գլխավոր մարզիչը: Կապ չունի տվյալ մրցաշարում ինչ կարող ենք նվաճել: Միշտ մոտիվացիան մեծ է հավաքականում խաղալու թե՛ իմ, թե՛ […] ...
15:12 14.11.2024
Գրիպով չհիվանդանալու և դրա բարդություններից խուսափելու համար շատ կարևոր է պատվաստվելը․ ՀՀ ԱՆԳրիպով չհիվանդանալու և դրա բարդություններից խուսափելու համար շատ կարևոր է պատվաստվելը: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Պատվաստումներն ավելի հասանելի դարձնելու նպատակով Երևանում գործում են նաև շարժական պատվաստումային կետեր յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 11:00-ից մինչև 16:00-ը։ Գրիպի դեմ պատվաստվելու համար կարող եք դիմել առողջության առաջնային պահպանման օղակ: ...