14:34 13.11.2024
Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում կայացել է ԵԽ Ուղղիչ քաղաքականության հարցերով համագործակցության խորհրդի 14-րդ լիագումար նիստը, որին մասնակցել են ԵԽ երեք տասնյակից ավել անդամ պետությունների քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների ներկայացուցիչներ, Բանտային և ուղղիչ ծառայությունների եվրոպական կազմակերպության (EuroPris) գործադիր տնօրենը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ինչպես նաև ոլորտային այլ կառույցների ներկայացուցիչներ ու փորձագետներ։
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը ներկայացրել է շտաբի գլխավոր մասնագետ, արդարադատության մայոր Ռաֆայել Հարությունյանը։
Լիագումար նիստին նախ անդրադարձ է եղել ազատությունից զրկված անձանց վերաբերյալ 2023 թվականի տարեկան քրեական վիճակագրությանը (SPACE), մասնավորապես ներկայացվել են ԵԽ անդամ պետությունների ազատազրկված անձանց և օտարերկրյա ազատազրկվածների թվաքանակին, տարիքային հարաբերակցությանը, հանցագործությունների տեսակներին և այլ տեղեկություններին առնչվող ցուցանիշները։
Ի թիվս այլնի՝ քննարկվել է քրեակատարողական հիմնարկներում կրթության ապահովման գործընթացը, որի համատեքստում կարևորվել է ազատազրկված անձանց անխոչընդոտ հասանելիությունը կրթական ծրագրերին, ինչպես նաև կրթության դերը կրկնահանցագործությունների նվազման հարցում։
Քրեակատարողական ոլորտում իրականացվող համագործակցության ծրագրերի շրջանակներում առանձնացվել է ԵԽ աջակցությամբ ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածքում փայտամշակման արհեստանոցի ստեղծումը, որը նպաստելու է ազատազրկված անձանց զբաղվածության ապահովմանը և աշխատանքային նոր հմտությունների ձևավորմանը։
Ռաֆայել Հարությունյանի և մասնակից քրեակատարողական ծառայությունների, ոլորտային կառույցների ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել մտքերի փոխանակում քրեակատարողական համակարգում տիրող իրավիճակի, առաջացող խնդիրների, դրանց լուծման ուղիների, ինչպես նաև համագործակցության նոր հնարավորությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
15:25 14.11.2024
Հանձնաժողովին կվերապահվի լիազորություն հետևելու քննչական մարմինների պաշտոնատար անձանց վարքագծի կանոնների եւ շահերի բախման կարգավորումների պահպանմանըՆախագծերի փաթեթով առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթները տարածել քննչական մարմինների՝ Հակակոռուպցիոն եւ Քննչական կոմիտեների ղեկավարների եւ նրանց տեղակալների նկատմամբ: Հանձնաժողովին կվերապահվի լիազորություն հետեւելու նշված պաշտոնատար անձանց վարքագծի կանոնների եւ շահերի բախման կարգավորումների պահպանման գործընթացը, ինչպես նախատեսված է օրենքով այլ պետական պաշտոն զբաղեցնող անձանց համար: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար […] ...
15:18 14.11.2024
Փորձելու ենք ուրախացնել երկրպագուներին. Հովհաննես Համբարձումյանը՝ Հայաստան-Ֆարերյան կղզիներ խաղի մասինՀայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը նախախաղային ասուլիսում անդրադարձել է ազգային թիմ վերադարձին ու խոսել խաղից իր սպասելիքների մասին: «Հիմա մտածում ենք առաջիկա 2 խաղերը հաղթանակով ավարտելու մասին: Դրանից հետո ֆեդերացիան կորոշի, թե ով է լինելու թիմի գլխավոր մարզիչը: Կապ չունի տվյալ մրցաշարում ինչ կարող ենք նվաճել: Միշտ մոտիվացիան մեծ է հավաքականում խաղալու թե՛ իմ, թե՛ […] ...
15:12 14.11.2024
Գրիպով չհիվանդանալու և դրա բարդություններից խուսափելու համար շատ կարևոր է պատվաստվելը․ ՀՀ ԱՆԳրիպով չհիվանդանալու և դրա բարդություններից խուսափելու համար շատ կարևոր է պատվաստվելը: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Պատվաստումներն ավելի հասանելի դարձնելու նպատակով Երևանում գործում են նաև շարժական պատվաստումային կետեր յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 11:00-ից մինչև 16:00-ը։ Գրիպի դեմ պատվաստվելու համար կարող եք դիմել առողջության առաջնային պահպանման օղակ: ...
15:05 14.11.2024
Նիկոլ Փաշինյանը ճիշտ քայլ է համարում իր կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթը ստորագրելըՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի ստորագրմանը Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից, որով Լեռնային Ղարաբաղում հրադադար հաստատվեց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին խոսեց ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանն իր եզրափակիչ ելույթում: «2020 թվականի նոյեմբերի 9-ին գործընկերներից շատերն այդ ժամանակ իմ աշխատասենյակում ներկա են եղել, […] ...
14:57 14.11.2024
Վայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գողություններՔրեական ոստիկանության Վայոց ձորի վարչությունում ստացվել էին հավաստի տեղեկություններ, որ Արփի գյուղի բնակիչ 28-ամյա մի երիտասարդ հոկտեմբերին ապօրինի մուտք է գործել համագյուղացու առանձնատուն և կերամիկական տարայից գողացել գումար: Նոյեմբերի 13-ին նա հրավիրվել է ոստիկանություն և բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել արարքը: Նա խոստովանել է նաև, որ նույն հոկտեմբեր ամսին մուտքի դռան կախովի փականը բացել ու մտել […] ...