Ժամանակավորապես դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 11 2024
  • $
    387.65
  • RUBLE
    3.94
  • 411.49
WEATHER
+11.09 oC

Ժամանակավորապես դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը

12:45 13.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ — Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նապտակով նոյեմբերի 13-ին ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 14-ը ժամը 22։00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:

Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին: Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիան»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փորձելու ենք ուրախացնել երկրպագուներին. Հովհաննես Համբարձումյանը՝ Հայաստան-Ֆարերյան կղզիներ խաղի մասին

15:18 14.11.2024

Փորձելու ենք ուրախացնել երկրպագուներին. Հովհաննես Համբարձումյանը՝ Հայաստան-Ֆարերյան կղզիներ խաղի մասին

Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը նախախաղային ասուլիսում անդրադարձել է ազգային թիմ վերադարձին ու խոսել խաղից իր սպասելիքների մասին: «Հիմա մտածում ենք առաջիկա 2 խաղերը հաղթանակով ավարտելու մասին: Դրանից հետո ֆեդերացիան կորոշի, թե ով է լինելու թիմի գլխավոր մարզիչը: Կապ չունի տվյալ մրցաշարում ինչ կարող ենք նվաճել: Միշտ մոտիվացիան մեծ է հավաքականում խաղալու թե՛ իմ, թե՛ […] ...

Գրիպով չհիվանդանալու և դրա բարդություններից խուսափելու համար շատ կարևոր է պատվաստվելը․ ՀՀ ԱՆ

15:12 14.11.2024

Գրիպով չհիվանդանալու և դրա բարդություններից խուսափելու համար շատ կարևոր է պատվաստվելը․ ՀՀ ԱՆ

Գրիպով չհիվանդանալու և դրա բարդություններից խուսափելու համար շատ կարևոր է պատվաստվելը: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Պատվաստումներն ավելի հասանելի դարձնելու նպատակով Երևանում գործում են նաև շարժական պատվաստումային կետեր յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 11:00-ից մինչև 16:00-ը։ Գրիպի դեմ պատվաստվելու համար կարող եք դիմել առողջության առաջնային պահպանման օղակ: ...

Նիկոլ Փաշինյանը ճիշտ քայլ է համարում իր կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթը ստորագրելը

15:05 14.11.2024

Նիկոլ Փաշինյանը ճիշտ քայլ է համարում իր կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթը ստորագրելը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի ստորագրմանը Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից, որով Լեռնային Ղարաբաղում հրադադար հաստատվեց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին խոսեց ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանն իր եզրափակիչ ելույթում: «2020 թվականի նոյեմբերի 9-ին գործընկերներից շատերն այդ ժամանակ իմ աշխատասենյակում ներկա են եղել, […] ...

SHANTNEWS

15:00 14.11.2024

SHANTNEWS

Վայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գողություններ

14:57 14.11.2024

Վայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գողություններ

Քրեական ոստիկանության Վայոց ձորի վարչությունում ստացվել էին հավաստի տեղեկություններ, որ Արփի գյուղի բնակիչ 28-ամյա մի երիտասարդ հոկտեմբերին ապօրինի մուտք է գործել համագյուղացու առանձնատուն և կերամիկական տարայից գողացել գումար: Նոյեմբերի 13-ին նա հրավիրվել է ոստիկանություն և բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել արարքը: Նա խոստովանել է նաև, որ նույն հոկտեմբեր ամսին մուտքի դռան կախովի փականը բացել ու մտել […] ...

Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Ֆարերյան կղզիների ընտրանու դեմ խաղի համար

14:50 14.11.2024

Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Ֆարերյան կղզիների ընտրանու դեմ խաղի համար

Հայտնի է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Ֆարերյան կղզիների ընտրանու դեմ Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբի 5-րդ տուրի խաղի համար։ Հայտացուցակում 23 ֆուտբոլիստ է։ Հայաստան – Ֆարերյան կղզիներ խաղը կկայանա այսօր «Հանրապետական» ստադիոնում, կմեկնարկի ժամը 21։00-ին: ...

BACK_TO_TOP