Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել Սերբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի տոնակատարությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+15.09 oC

Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել Սերբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի տոնակատարությանը

12:20 13.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Կամերային երաժշտության տանը ներկա է եղել ՀՀ-ի և Սերբիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված տոնակատարությանը:

Տոնական միջոցառմանը ներկա են եղել ՀՀ-ում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ–Ցվետկովիչը, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ողջույնի խոսքում նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստան-Սերբիա հարաբերություններն անցած երեք տասնամյակների ընթացքում սերտացել են՝ նպաստելով տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանը:

«Զարգացող բազմակողմ հարաբերությունները հնարավոր են դարձել այն մշակութային և հասարակական գործիչների շնորհիվ, որոնք իրենց գործունեությամբ բարեկամության կամուրջ են հանդիսացել երկու ժողովուրդների և պետությունների միջև: Առանձնակի ուզում եմ կարևորել հաջողված մշակութային փոխգործակցությունը գրականության, երաժշտարվեստի, թատերագրության, ինչպես նաև համատեղ կինոարտադրության ոլորտներում: Հայ և սերբ հեղինակները պարբերաբար թարգմանվում են՝ հնարավորություն տալով տվյալ հանրությանը հաղորդակից դառնալու մյուս կողմի գրական նվաճումներին»,- ասել Արթուր Մարտիրոսյանը՝ հավելելով, որ ակտիվ համագործակցություն է ծավալվել հայ և սերբ մշակութային գործիչների մասնակցությամբ իրականացվող մշակութային միջոցառումների և միջազգային փառատոների շրջանակում:

Նախարարի տեղակալը շեշտել է, որ Հայաստանում հատուկ հետաքրքրություն է ձևավորվել սերբերենի հանդեպ. Երևանի պետական համալսարանում ձևավորվում է խումբ, որն ուսումնասիրելու է սերբերեն: «Հույս ունեմ, որ այս համագործակցությունը կշարունակի զարգանալ և կդառնա ավելի արդյունավետ՝ ի շահ Հայաստանի և Սերբիայի բարգավաճման ու բարօրության»,- նշել է նախարարի տեղակալը:

Տոնակատարության շրջանակում տեղի է ունեցել համերգ, որի ընթացքում ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի կատարմամբ հնչել են սերբ անվանի կոմպոզիտորներ Կորնելիե Ստանկովիչի, Մարկո Տայչևիչի, Միլոյե Միլոյևիչի, Ստևան Մոկրանյացի, Վասիլյե Մոկրանյացիի, Լյուբիցա Մարիչի, Դեյան Դեսպիչի, ինչպես նաև հայ կոմպոզիտորներ Ալեքսանդր Հարությունյանի, Հայկ Մելիքյանի, Էլեն Յոլչյանի, Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները

17:36 22.11.2024

Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի հավատարմատար Չեն Մինին: Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարին հանդիպումը նախաձեռնելու համար և կարևորել ոլորտային հարցերի և խնդիրների արդյունավետ լուծմանը նպաստող նման ձևաչափով աշխատանքային հանդիպումները: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել իրավական փոխօգնության ոլորտում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք […] ...

Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից

17:30 22.11.2024

Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից

Իտալիայի չորրոդ լիգա Դ սերիան ներկայացնող «Պյաչենցան» մեկ օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից։ Նոյեմբերի 19-ին ակումբի պաշտոնական կայքը հայտնել է, որ գլխավոր մարզչի պաշտոնում Կարմինե Պարլատոյին փոխարինել է Սիմոնե Բենտիվոլյոն։ Ժամեր անց Բենտիվոլյոն նույնպես պաշտոնանկ է արվել, իսկ գլխավոր մարզիչ է նշանակվել Ստեֆանո Ռոսինին։ «Մենք Սիմոնե Բենտիվոլյոյի հետ երկկողմ համաձայնությամբ խզել ենք պայմանագիրը։ […] ...

Հայաստանում մեկնարկել է ԵՄ Թայեքս փորձագիտական առաքելությունը՝ «Թունաքիմիկատների և պարարտանյութերի կարգավորման համար»

17:24 22.11.2024

Հայաստանում մեկնարկել է ԵՄ Թայեքս փորձագիտական առաքելությունը՝ «Թունաքիմիկատների և պարարտանյութերի կարգավորման համար»

Նոյեմբերի 18-22-ը ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, համագործակցելով Եվրոպական միության հետ, Թայեքս գործիքի շրջանակներում նախարարությունում անցկացրել է հնգօրյա քննարկում՝ ուղղված պեստիցիդների և պարարտանյութերի շրջանառությունը կարգավորող իրավական ակտերի բարելավմանը։ Առաքելությանը ԵՄ կողմից ներգրավված են առաջատար մասնագետներ՝ Հունաստանի Բենակի ֆիտոպաթոլոգիական ինստիտուտի թունաքիմիկատների քիմիական վերահսկման լաբորատորիայի ղեկավար դոկտոր Էլենի Կարասալիին և Իտալիայի Գյուղատնտեսական հետազոտությունների և տնտեսության խորհրդի հետազոտությունների տնօրեն Ֆաբիո […] ...

ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ

17:18 22.11.2024

ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 1-ին կմ-ին «GAZ» […] ...

Բայրամովը և Բերբոքը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակը

17:16 22.11.2024

Բայրամովը և Բերբոքը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը COP29 կլիմայական համաժողովի շրջանակում հանդիպել է Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Նախարարները քննարկել են տարածաշրջանում հետպատերազմյան իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակը, ինչպես նաև խաղաղության հաստատման գործընթացում առկա խնդիրները։ ...

Քրեակատարողական ծառայությունում ընդունել են ԵՄ Անվտանգության ոլորտի կառավարման մեխանիզմի գնահատման առաքելության անդամներին

17:12 22.11.2024

Քրեակատարողական ծառայությունում ընդունել են ԵՄ Անվտանգության ոլորտի կառավարման մեխանիզմի գնահատման առաքելության անդամներին

Նոյեմբերի 22-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանն ընդունել է Եվրոպական միության Անվտանգության ոլորտի կառավարման մեխանիզմի գնահատման առաքելությանը՝ ԵՄ անվտանգության ոլորտի կառավարման հաստատության ավագ փորձագետներ Ալինա Բելսկայային և Հենրի Վաթենին, Ժնևի Անվտանգության ոլորտի կառավարման կենտրոնի ներկայացուցիչ Թիյս Կորստենին և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության ներկայացուցիչ Գաբրիելե Յակովինոյին։ Առաքելությունը Հայաստան է ժամանել […] ...

BACK_TO_TOP