13:10 13.11.2024
Ծանրամարտի Հայաստանի հավաքականները պատրաստվում են Բահրեյնում կայանալիք աշխարհի առաջնությանը։
Տղամարդկանց հավաքականը Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ հավաք է սկսել Օլիմպավանում, իսկ կանանց թիմն Արտաշես Ներսիսյանի ղեկավարությամբ մարզվում է Գյումրիում։
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) թարմացրել է ԱԱ-ի հայտացուցակը, որում ընդգրկված են Գառնիկ Չոլակյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը, Դավիթ Հովհաննիսյանը (երկուսն էլ՝ 96 կգ), Արա Աղանյանը (102 կգ), Գարիկ Կարապետյանը, Պետրոս Պետրոսյանը (երկուսն էլ՝ 109 կգ), Վարազդատ Լալայանը, Սիմոն Մարտիրոսյանը (երկուսն էլ՝ +109 կգ):
Կանանց պայքարում ԱԱ-ին հայտավորվել են Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Տաթև Հակոբյանը և Լիանա Գյուրջյանը (87 կգ)։
Աշխարհի առաջնությունը կկայանա դեկտեմբերի 6-15-ը Բահրեյնի մայրաքաղաքում։
15:25 14.11.2024
Հանձնաժողովին կվերապահվի լիազորություն հետևելու քննչական մարմինների պաշտոնատար անձանց վարքագծի կանոնների եւ շահերի բախման կարգավորումների պահպանմանըՆախագծերի փաթեթով առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթները տարածել քննչական մարմինների՝ Հակակոռուպցիոն եւ Քննչական կոմիտեների ղեկավարների եւ նրանց տեղակալների նկատմամբ: Հանձնաժողովին կվերապահվի լիազորություն հետեւելու նշված պաշտոնատար անձանց վարքագծի կանոնների եւ շահերի բախման կարգավորումների պահպանման գործընթացը, ինչպես նախատեսված է օրենքով այլ պետական պաշտոն զբաղեցնող անձանց համար: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար […] ...
15:18 14.11.2024
Փորձելու ենք ուրախացնել երկրպագուներին. Հովհաննես Համբարձումյանը՝ Հայաստան-Ֆարերյան կղզիներ խաղի մասինՀայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը նախախաղային ասուլիսում անդրադարձել է ազգային թիմ վերադարձին ու խոսել խաղից իր սպասելիքների մասին: «Հիմա մտածում ենք առաջիկա 2 խաղերը հաղթանակով ավարտելու մասին: Դրանից հետո ֆեդերացիան կորոշի, թե ով է լինելու թիմի գլխավոր մարզիչը: Կապ չունի տվյալ մրցաշարում ինչ կարող ենք նվաճել: Միշտ մոտիվացիան մեծ է հավաքականում խաղալու թե՛ իմ, թե՛ […] ...
15:12 14.11.2024
Գրիպով չհիվանդանալու և դրա բարդություններից խուսափելու համար շատ կարևոր է պատվաստվելը․ ՀՀ ԱՆԳրիպով չհիվանդանալու և դրա բարդություններից խուսափելու համար շատ կարևոր է պատվաստվելը: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Պատվաստումներն ավելի հասանելի դարձնելու նպատակով Երևանում գործում են նաև շարժական պատվաստումային կետեր յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 11:00-ից մինչև 16:00-ը։ Գրիպի դեմ պատվաստվելու համար կարող եք դիմել առողջության առաջնային պահպանման օղակ: ...
15:05 14.11.2024
Նիկոլ Փաշինյանը ճիշտ քայլ է համարում իր կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթը ստորագրելըՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի ստորագրմանը Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից, որով Լեռնային Ղարաբաղում հրադադար հաստատվեց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին խոսեց ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանն իր եզրափակիչ ելույթում: «2020 թվականի նոյեմբերի 9-ին գործընկերներից շատերն այդ ժամանակ իմ աշխատասենյակում ներկա են եղել, […] ...
14:57 14.11.2024
Վայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գողություններՔրեական ոստիկանության Վայոց ձորի վարչությունում ստացվել էին հավաստի տեղեկություններ, որ Արփի գյուղի բնակիչ 28-ամյա մի երիտասարդ հոկտեմբերին ապօրինի մուտք է գործել համագյուղացու առանձնատուն և կերամիկական տարայից գողացել գումար: Նոյեմբերի 13-ին նա հրավիրվել է ոստիկանություն և բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել արարքը: Նա խոստովանել է նաև, որ նույն հոկտեմբեր ամսին մուտքի դռան կախովի փականը բացել ու մտել […] ...