11:40 13.11.2024
Հնդկաստանի հյուսիսում գտնվող Ջամու և Քաշմիրում 5,2 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել են տեղական իշխանությունները։
Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 10:43-ին: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Քաշմիրի հովտում՝ խուճապ առաջացնելով մարդկանց շրջանում։ Շատերն իրենց տներից դուրս են վազել փողոց։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։
11:30 14.11.2024
Մահվան ելքով վրաերթ Գ. Չաուշի փողոցումՆոյեմբերի 13-ին, առավոտյան ժամը 7-ին, մայրաքաղաքի Գ.Չաուշի փողոցում Աշտարակի բնակիչ 29-ամյա երիտասարդն իր վարած «Մերսեդեսով» վրաերթի է ենթարկել 1977 թ. ծնված Քրիստինե Խ.-ին, որը գիտակցության չգալով` հիվանդանոցում մահացել է: Կատարվում է նախաքննություն: ...
11:22 14.11.2024
Զինծառայող Նարեկ Խաչատուրի Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվելՆոյեմբերի 13-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ ՌՈ բաժնի կարգապահական վաշտում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Խաչատուրի Գրիգորյանի դին՝ կախված վիճակում: Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձևավորվել է քննչական խումբ: Նախաքննության ընթացքում կատարվել է […] ...
11:17 14.11.2024
Արթուր Մարտիրոսյանը հետևել է Ախուրյանի երիտասարդական կենտրոնի շինարարական աշխատանքներինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այցելել է Շիրակի մարզի Ախուրյան բնակավայր՝ ծանոթանալու ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ստեղծվող «Ախուրյանի երիտասարդական հաբ» երիտասարդական կենտրոնի շինարարական աշխատանքներին: Այցին ներկա էին Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը և ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը: «Մեր ակնկալիքն է, որ այս կենտրոնը, ի թիվս այլ կենտրոնների, […] ...
11:08 14.11.2024
Արարատում կասեցվել է մսային կիսապատրաստվածքի արտադրամասի արտադրական գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Գրիգոր Բաղդասարյանին պատկանող մսային կիսապատրաստվածքի արտադրամասում (Արարատի մարզ, ք․ Վեդի) անցկացված ստուգման ընթացքում պարզել են, որ այն աշխատել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը չեն ապահովել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման սահմանված պայմանները, սննդամթերքի հետ […] ...
11:00 14.11.2024
Մեկ օրում գրանցվել է 14 ՃՏՊ. 2 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 13-14-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 111 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 26, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 14, ֆիզիկական ներգործության` 10, անձնական ունեցվածքի գողության՝ 7, հոգեկան ներգործության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու՝ […] ...
10:52 14.11.2024
Նոյեմբերյան համայնքի Ոսկևան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՆոյեմբերի 15-ին՝ ժամը 10:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկևան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12։00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: ...