11:33 13.11.2024
Ազգային ժողովը նոյեմբերի 13-ի նիստում շարունակել է «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումը:
Բյուջետային փաստաթղթի վերաբերյալ հարակից զեկուցմամբ հանդես է եկել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նա անդրադարձել է այն դիտարկումներին, մտահոգություններին եւ առաջարկներին, որոնք ներկայացվել են պատգամավորների կողմից Պաշտպանության եւ անվտանգության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում երկրի գալիք տարվա գլխավոր փաստաթղթի վերաբերյալ քննարկման ընթացքում:
«Հանձնաժողովի նիստում առաջարկ ներկայացվեց, որ հետայսու Ներքին գործերի նախարարության կողմից ներկայացվող բյուջետային հայտում ինչպես ամբողջ գերատեսչության, այնպես էլ ոստիկանության մասով անպայման տեղ գտնեն նախորդող համապատասխան ժամանակաշրջաններում համակարգի գործունեության տարբեր ոլորտներում առկա քանակական եւ որակական արդյունքների վերաբերյալ վիճակագրական տվյալներն ու դրանց կապակցությամբ իրականացված նպատակային համապատասխան վերլուծությունները»,- նշել է զեկուցողը եւ հավելել, որ դա հնարավորություն կտա առավել իրական պատկերացումներ կազմել տվյալ գերատեսչության կողմից ներկայացվող բյուջետային հայտի հիմնավորվածության վերաբերյալ:
Հանձնաժողովի նախագահը խոսել է Զինված ուժերում կադրային ռեսուրսի օպտիմալացման, ռազմական արդյունաբերության զարգացման, ինչպես նաեւ արտաքին հետախուզական ծառայության գործունեության կարեւորության մասին:
Անդրանիկ Քոչարյանը նաեւ պատասխանել է պատգամավորների հարցերին:
Գալիք տարվա բյուջեի նախագծի վերաբերյալ ելույթ են ունենում պատգամավորները:
11:17 14.11.2024
Արթուր Մարտիրոսյանը հետևել է Ախուրյանի երիտասարդական կենտրոնի շինարարական աշխատանքներինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այցելել է Շիրակի մարզի Ախուրյան բնակավայր՝ ծանոթանալու ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ստեղծվող «Ախուրյանի երիտասարդական հաբ» երիտասարդական կենտրոնի շինարարական աշխատանքներին: Այցին ներկա էին Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը և ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը: «Մեր ակնկալիքն է, որ այս կենտրոնը, ի թիվս այլ կենտրոնների, […] ...
11:08 14.11.2024
Արարատում կասեցվել է մսային կիսապատրաստվածքի արտադրամասի արտադրական գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Գրիգոր Բաղդասարյանին պատկանող մսային կիսապատրաստվածքի արտադրամասում (Արարատի մարզ, ք․ Վեդի) անցկացված ստուգման ընթացքում պարզել են, որ այն աշխատել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը չեն ապահովել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման սահմանված պայմանները, սննդամթերքի հետ […] ...
11:00 14.11.2024
Մեկ օրում գրանցվել է 14 ՃՏՊ. 2 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 13-14-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 111 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 26, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 14, ֆիզիկական ներգործության` 10, անձնական ունեցվածքի գողության՝ 7, հոգեկան ներգործության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու՝ […] ...
10:52 14.11.2024
Նոյեմբերյան համայնքի Ոսկևան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՆոյեմբերի 15-ին՝ ժամը 10:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկևան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12։00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: ...
10:45 14.11.2024
Անահիտ Մանասյանը Սյունիք կատարած այցի շրջանակում այցելել է ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներՀայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Սյունիք կատարած այցի շրջանակում այցելել է ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ։ Պաշտպանը հանդիպել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Էդգար Հունանյանի և զորքերի հրամանատարական կազմի հետ, քննարկել զինծառայողների իրավունքներին վերաբերելի հարցեր։ Այնուհետև, Պաշտպանը և աշխատակազմի ներկայացուցիներն այցելել են Սահմանապահ զորքերի ուղեկալներ: Հրամանատարական կազմը Պաշտպանին ներկայացրել է նորակառույց ուղեկալներում զինծառայողների […] ...
10:38 14.11.2024
ՆԳ նախարարը Հունգարիայում մասնակցել է Բուդապեշտի գործընթացի 7-րդ նախարարական համաժողովինՆոյեմբերի 12-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Բուդապեշտի գործընթացի 7-րդ նախարարական համաժողովին։ Համաժողովին մասնակցել են 50 երկրի պատվիրակություններ և ոլորտում գործող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ ՆԳ նախարարության և անձամբ իր անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին՝ համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և հյուրընկալելու, ինչպես նաև Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային […] ...