09:56 13.11.2024
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնի ղեկավարի պաշտոնում առաջադրել է ամերիկացի հեռուստահաղորդավար և նախկին զինվորական Փիթ Հեգսեթի թեկնածությունը։ Այս մասին ասվում է Հանրապետականի անցումային թիմի տարածած հայտարարության մեջ։
«Պատիվ ունեմ հայտարարելու, որ առաջադրում եմ Փիթ Հեգսեթի թեկնածությունը պաշտպանության նախարարի պաշտոնում», – ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ Հեգսեթը սովորել է Փրինսթոնի և Հարվարդի համալսարաններում։ Նա մարտական գործողությունների վետերան է, ծառայել է Իրաքում և Աֆղանստանում: Բացի այդ, նա ութ տարի աշխատել է որպես հաղորդավար Fox News հեռուստաալիքում։ Հեգսեթը նաև մի քանի գրքերի հեղինակ է և ղեկավարել է վետերանների իրավունքների պաշտպանության երկու կազմակերպություն:
Հրապարակման համաձայն՝ Թրամփը համոզված է, որ իր նոր պաշտոնում «խիզախորեն և հայրենասիրաբար կպաշտպանի ուժի միջոցով խաղաղություն հաստատելու ԱՄՆ քաղաքականությունը»։
10:30 14.11.2024
Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ վերահսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և ՀՀ ողջ տարածքումՍիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ նոյեմբերի 15-ից վերահսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում։ Վերահսկողության միջոցառումների շրջանակում պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները համատեղ իրականացնելու են հանդիպումներ Սևանա լճի հարակից բնակավայրերի ղեկավարների, ձկնորսների և քաղաքացիների հետ, Բացատրական աշխատանքներ են տարվելու միջոցառման նպատակի ու իրականացվելիք գործողությունների վերաբերյալ, որն է՝ արգելել Սևանա լճում սիգի որսը՝ ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածով […] ...
10:25 14.11.2024
Հոկտեմբերին Հայաստան այցելել է 203,810 զբոսաշրջիկՀՀ զբոսաշրջության կոմիտեն հրապարակել է ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ: Ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին Հայաստան այցելել է 203,810 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 195,396-ի համեմատ։ Դիտարկվող ժամանակահատվածում Հայաստան այցելած զբոսաշրջիկների ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է ընկել Ռուսաստանին (ընդհանուրի 43%), Վրաստանին (11%) և Իրանին (7%): ...
10:00 14.11.2024
Իսրայելի պաշտպանության բանակը երեք ծանր հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններինԻսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները երեք ուժգին հարված են հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Երեք հարվածներն էլ տեղի են ունեցել Շիախի շրջանում՝ հայտնի Սուրբ Միքայել եկեղեցու մոտ։ Պայթյուններն այնքան ուժգին են եղել, որ լսվել են Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնական շրջաններում։ Չորեքշաբթի կեսօրին իսրայելական ավիացիան վեց հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին։ Ավելի ուշ՝ երեկոյան, […] ...
09:53 14.11.2024
Լեհաստանի նախագահական ընտրությունների օրը հայտնի կդառնա 2025 թվականի հունվարինԼեհաստանի նախագահական ընտրությունների օրը հայտնի կդառնա 2025 թվականի հունվարի սկզբին։ Այս մասին լրագրողներին ասել է Սեյմի (խորհրդարանի ստորին պալատի) մարշալ (խոսնակ) Շիմոն Հոլովնիան, որի պարտականությունների մեջ է մտնում քվեարկության օրվա հրապարակումը։ «Ես կփորձեմ այդ մասին հայտնել որքան հնարավոր է շուտ»,-մեջբերում է Ռադիո Զեթ ռադիոկայանը: Բացի այդ, քաղաքական գործիչը նշել է, որ կշարունակի իր գործառույթները կատարել […] ...
09:43 14.11.2024
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Գազայի հումանիտար գոտում գտնվող հրթիռային կայանքի վրաԻսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են արձակման պատրաստ հրթիռի վրա, որը գտնվում է Գազայի հատվածի հարավում գտնվող հումանիտար գոտում։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Հրթիռային արձակումն ուղղված է եղել Իսրայելի տարածքին և անմիջական վտանգ է ներկայացնում իսրայելցի խաղաղ բնակիչների համար»,- ասվում է հաղորդագրությունում։ Գերատեսչությունը նշել է, որ «հարվածներից առաջ քայլեր են ձեռնարկվել՝ նվազեցնելու խաղաղ […] ...
09:38 14.11.2024
Արմավիր համայնքում կառուցվում է ժամանակակից լուծումներով այգիՄասնակցային բյուջետավորման պիլոտային ծրագրի շրջանակներում Արմավիրի մարզի Արմավիր համայնքում կառուցվում է ժամանակակից լուծումներով այգի, որը ներառելու է կանաչապատ տարածք, շատրվաններ և սքեյթ-պարկ։ Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետի աշխատակազմից։ «Ծրագրի արժեքը կազմում է 140 253 120 դրամ։ Աշխատանքները կատարված են մոտ 50 տոկոսի չափով։ Մասնակցային բյուջետավորման ծրագրով՝ համայնք-Կառավարություն համագործակցությամբ Արմավիրի մարզի Լենուղի բնակավայրոււմ իրականացվում է […] ...