16:12 12.11.2024
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչների, ՀՀ ԱԱԾ Սյունիքի և Արարատի մարզային վարչությունների ծառայողների հետ համակարգված և համագործակցված աշխատանքի արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքը։
2024թ. նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Մեղրի համայնքի տարածքում, ժամը 12:30-ի սահմաններում, նշված վարչության և ՆԳՆ պարեկային ծառայության ծառայողների կողմից կանգնեցվել է դեպի Երևան ուղևորվող ավտոքարշակ և փաստաթղթերը ստուգելու նպատակով տեղափոխվել Ոստիկանության Մեղրիի բաժին: Այդ ընթացքում ավտոքարշակի վրա գտնվող ավտոմեքենայում թաքնված անձանցից մեկը ավտոմեքենայի պատուհանից նետել է թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթներ, ինչը նկատվել է և ավտոքարշակը կանգնեցվել է։ Փաթեթները նետող անձը դուրս է եկել ավտոմեքենայից և փորձել դիմել փախուստի, ինչը, սակայն կանխվել է։ Արարատի մարզի 38-ամյա և 33-ամյա երկու բնակիչ տեղափոխվել են ԱԱԾ Սյունիքի մարզային վարչություն:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննությամբ պարզվել է, որ Արարատի մարզի 38-ամյա բնակիչն ԻԻՀ-ում բնակվող, ինքնությունը դեռևս չպարզված անձանց նախապես խոստացել է պայմանավորված վայր տեղափոխել նրանց կողմից ՀՀ տարածք փոխանցված «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։
ԻԻՀ քաղաքացիներն առանց մաքսային հսկողության՝ նետելու միջոցով պետական սահմանով ապօրինի ՀՀ են տեղափոխել «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցով լցված չորս փաթեթ։ 38-ամյա տղամարդը, 33-ամյա իր համագյուղացու հետ, 2024թ. նոյեմբերի 4-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, Մեղրի քաղաքի համապատասխան տարածքից, իրացնելու նպատակով, ապօրինի ձեռք են բերել առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 3,5կգ հաստատուն քաշով թմրամիջոցի նմանվող զանգվածով լցված հիշյալ չորս փաթեթները և ապօրինի պահել 33-ամյա համագյուղացուն պատկանող «LADA GRANATA» մակնիշի ավտոմեքենայում: Այնուհետև նշված ավտոմեքենան բեռնել են Սյունիքի մարզի բնակչին պատկանող «Mersedes-Benz 612D» ավտոքարշակի վրա և, ԻԻՀ քաղաքացիների հետ ունեցած պայմանավորվածության համաձայն, թմրամիջոցով լցված փաթեթները Արարատի մարզի տարածքում գտնվող թաքստոցում թողնելու նպատակով, ուղևորվել են Արտաշատ քաղաք: Սակայն Մեղրի-Երևան ավտոճանապարհին նշված ավտոքարշակը կանգնեցվել է Ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի աշխատակիցների կողմից, իսկ վերոհիշյալ անձինք ձերբակալվել են։
Բացի այդ, իրավապահների կողմից իրականացված քննչական և օպերատիվ գործողությունների արդյունքում՝ նույն օրը՝ ժամը 16:45-ի սահմաններում, Արարատի մարզում գտնվող թաքստոցից թմրամիջոցի պարունակությամբ փաթեթներ վերցնելու պահին ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձերբակալվել է Երևան քաղաքի երկու բնակիչ, որոնց հիշյալ վայր է տեղափոխել Ապարան համայնքի բնակիչը: Նշված անձանց ձերբակալման ընթացքում վերջինս անձնական օգտագործման «NISSAN» մակնիշի ավտոմեքենայով դեպքի վայրից դիմել է փախուստի, որի ընթացքում ավտոմեքենայի պատուհանից նետել է անհայտ նյութի պարունակությամբ պոլիէթիլենային պարկ և նոթատետր, սակայն Արտաշատ քաղաքի մոտակայքում իրավապահների կողմից ձերբակալվել և ավտոմեքենայով հանդերձ բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ Արարատի մարզային վարչություն:
Քրեական վարույթի շրջանակներում, ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի և Արարատի մարզային քննչական վարչությունների քննիչների կողմից իրականացվել են անհրաժեշտ ծավալուն քննչական և վարութային այլ գործողություններ։ Մեղրի-Երևան ավտոճանապարհին կատարված դեպքի վայրի զննության ժամանակ, ճանապարհին հարակից ձորակում, հայտնաբերվել է պոլիէթիլենով և թափանցիկ կպչուն ժապավենով փաթեթավորված 4 փաթեթը: Նշանակված դատաքիմիական և դատաբուսաբանական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ փաթեթներում առկա զանգվածը «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց է:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Արարատի մարզի 38 և 33-ամյա բնակիչներին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ Երևան քաղաքի երկու և Ապարան քաղաքի բնակիչներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով:
Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նշված հինգ անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որոնք բավարարվել են:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում հնարավոր այլ անձանց ներգրավվածությունը, ինչպես նաև՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը (աղբյուրները) պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:58 21.11.2024
Մի խումբ ուսուցիչներ այցելել են Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնԵրևանի և Շիրակի, Տավուշի, Արարատի, Արմավիրի մարզերի դպրոցների ֆիզիկայի 14 ուսուցիչներ նոյեմբերի 10-15-ն այցելել են Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոն (CERN) և այդտեղ գտնվող մեծ հադրոնային կոլայդեր (LHC): Ուսուցիչների առաջին այցը ֆիզիկայի ոլորտի աշխարհի ամենամեծ գիտական կենտրոն կազմակերպվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնի, ինչպես նաև Տեսական ֆիզիկայի և մոդելավորման […] ...
12:51 21.11.2024
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանովԵրևանում նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին սպասվում են տեղումներ։ Մարզերում նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-ի գիշերը և 26-ի ցերեկը առանձին շրջաններում, 25-ի ցերեկը և 26-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5մ/վ, նոյեմբերի 25-ին […] ...
12:46 21.11.2024
«Շիրակը» մրցակցի հարկի տակ հաղթել է առաջատարինՊրեմիեր լիգայի 17-րդ տուրում առաջատար «Ուրարտուն» տանը 1-2 հաշվով պարտվել է Գյումրիի «Շիրակին»: 53-րդ րոպեին Ռազմիկ Հակոբյանը գեղեցիկ հարվածով առաջ է մղել գյումրեցիներին: 19 րոպե անց «Ուրարտուն» մնացել է 10 հոգով: Դաշտից հեռացվլ է Ժիրայր Մարգարյանը, իսկ Ռազմիկ Հակոբյանը հստակ իրացրել է 11-մետրանոցը: Տանտերերի կազմում միակ գոլը խփել է Իվան Իգնատևը: Այս հաղթանակից հետո «Շիրակը» […] ...
12:37 21.11.2024
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. փրկարարները հայտնաբերել են այրված դիՆոյեմբերի 21-ին, ժամը 10:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արտաշար գյուղում` գնացնքերի կայանման մոտակայքում, ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին և բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:20-ին, մարվել՝ 11:40-ին: Փրկարարները հայտնաբերել են այրված դի: ...
12:16 21.11.2024
Բարեփոխումների շատ ծավալուն գործընթաց է տեղի ունեցել. Փաշինյանը ներկայացրել է ՆԳ նորանշանակ նախարարինՆիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Վահե Ղազարյանին՝ Ներքին գործերի նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի և ներդրման համար: «Պիտի արձանագրեմ, որ պարոն Ղազարյանի դերը Ոստիկանության բարեփոխումների մեկնարկի և հաջող ընթացքի գործում անուրանալի է: Եվ նա, ըստ էության, լինելով Ոստիկանության երկարամյա ծառայող, շատ ուղիղ և մեծ ներդրում է ունեցել Ոստիկանության բարեփոխումների և հետագայում նաև Ներքին գործերի նախարարության ձևավորման […] ...
12:09 21.11.2024
Արդեն անցել են այն ժամանակները, երբ մենք նման նշանակումների դեպքում ասում ենք երիտասարդ և անփորձ. Փաշինյանը ներկայացրել է ՏԿԵ նախարարինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանին: Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել Գնել Սանոսյանին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում գործունեության և ներդրման համար: «Պարոն Սանոսյանի ներդրումը և գործունեության ծավալը մեծ է: Նրա նախարար եղած շրջանում ահռելի ծավալի շինարարական աշխատանքներ են սկսվել, իրականացվել և ավարտվել, որոնք […] ...