ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ 2025 թ. պետական բյուջեի նախագծին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 11 2024
  • $
    387.65
  • RUBLE
    3.94
  • 411.49
WEATHER
-0.91 oC

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ 2025 թ. պետական բյուջեի նախագծին

15:07 12.11.2024

Գալիք տարվա բյուջեի նախագիծն առանձնանում է մի քանի առանձնահատկությամբ: Այն արտացոլում է առաջիկա ժամանակաշրջանի կանխատեսումներ, ինչը հատուկ չի եղել մինչ այս ներկայացված բյուջեների նախագծերին: Այս մասին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանն ասել է նոյեմբերի 12-ի ԱԺ հերթական նիստում: Հանձնաժողովի նախագահը հարակից ելույթ է ունեցել «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Նրա տեղեկացմամբ հոկտեմբերի 28-ից ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերի ընթացքում պետական բյուջեի նախագիծը քննարկվել է, եւ պատգամավորները, որոնց թվում՝ ընդդիմադիր, բարձրացրել են իրենց հուզող հարցերը, ներկայացրել դիտարկումներ:

«2025 թվականի համար կանխատեսվում է 5,6 տոկոս տնտեսական աճ, իսկ 2026-2027 թվականներին՝ միջինում 5,5 տոկոս: Նշեմ, որ կանխատեսված սցենարում 2021-2026 թվականներին միջինում տնտեսական աճը կազմում է 7,3 տոկոս, որը փոքր-ինչ բարձր է Կառավարության նպատակադրած 7 տոկոս տնտեսական աճի թիրախից: Այսպիսով, ներկայացման նման տարբերակը թույլ է տալիս օրենսդիր մարմնին ավելի կանխատեսելի բյուջե ունենալ եւ մեծ պատկերում գնահատել իրավիճակը»,- մասնավորապես ասել է հանձնաժողովի նախագահը՝ հաջորդիվ անդրադառնալով նախագծի հոդվածներին:

Ծովինար Վարդանյանը հայտնել է, որ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին:

Հարցի վերաբերյալ հարակից ելույթ է ունեցել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը: Նրա խոսքով գալիք տարվա պետական բյուջեի նախագիծը բավականին հավասարակշռված, Կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախանշված խնդիրները լուծելուն միտված նախագիծ է: «Ուզում եմ նշել, որ եկող տարվա ՀՀ պետական բյուջեն հարկաբյուջետային կանոնների հստակ պահպանմամբ է նախագծվել: Այսինքն՝ եկող տարի նախատեսվող կապիտալ ծախսերը գերազանցում են մեր բյուջեի պակասուրդին: Սա նշանակում է, որ մենք ավելի շատ միտված ենք երկարաժամկետ կայուն աճի հիմքեր ստեղծելուն»,- ընդգծել է նա:

Հարցի քննարկումը կշարունակվի նոյեմբերի 13-ին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բիթքոյնը մեկ օրվա ընթացքում չորս անգամ հասել է գնի պատմական առավելագույնին

00:00 14.11.2024

Բիթքոյնը մեկ օրվա ընթացքում չորս անգամ հասել է գնի պատմական առավելագույնին

Bitcoin կրիպտոարժույթը շարունակում է գների պատմական ռեկորդ սահմանել։ Ըստ Binance հարթակի տվյալների՝ 18:31-ի դրությամբ կրիպտոարժույթը գերազանցել է 90 հազար դոլարի նշագիծը և անմիջապես հասել ռեկորդային՝ 90 088 դոլարի։ 18:52-ին բիթքոյնը արագացրել է իր աճը և կազմել 91 515 դոլար: 19:45-ի դրությամբ կրիպտոարժույթի արժեքը գերազանցել է 92 հազար դոլարը և վաճառվել է 92 169 դոլարով։ 20:15-ի […] ...

Կանադական PSP կենսաթոշակային հիմնադրամը 1,9 միլիարդ դոլարով գնում է բրիտանական AGS օդանավակայանների օպերատորին

23:52 13.11.2024

Կանադական PSP կենսաթոշակային հիմնադրամը 1,9 միլիարդ դոլարով գնում է բրիտանական AGS օդանավակայանների օպերատորին

Կանադական կենսաթոշակային հիմնադրամ PSP Investments իր 100% դուստր AviAlliance-ի միջոցով 1,5 միլիարդ ֆունտ ստեռլինգով (1,9 միլիարդ դոլար) գնում է բրիտանական օդանավակայանների AGS Airports օպերատորին՝ իսպանական Ferrovial-ից և ավստրալական Macquarie-ից, գրում է FInancial Times-ը։ Սպասվում է, որ գործարքը կավարտվի հաջորդ տարվա առաջին եռամսյակում: AGS-ը ստեղծվել է 2014 թվականին և շահագործում է Աբերդինի, Գլազգոյի և Սաութհեմփթոնի օդանավակայանները։ […] ...

La Nacion. Արգենտինան հետ է կանչել իր պատվիրակությանը COP29-ից

23:44 13.11.2024

La Nacion. Արգենտինան հետ է կանչել իր պատվիրակությանը COP29-ից

Արգենտինայի իշխանությունները երկրի պատվիրակությանը հանձնարարել են լքել Բաքվում անցկացվող Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP-29) Կողմերի 29-րդ համաժողովը։ Այս մասին հայտնում է La Nacion թերթը։ Ըստ թերթի՝ բնապահպանության քարտուղարության կողմից կոնֆերանսին ուղարկված արգենտինացի մասնագետները մասնակցել են համաժողովի առաջին երկու օրերին, սակայն հետո հրամայվել է լքել միջոցառումը: «Արտաքին գործերի նախարարությունը հանձնարարականներ է տվել վերադարձնելու համար»,-հրապարակմանը […] ...

Չինաստանը ցուցադրել է նոր՝ աշխարհում ամենամեծ բեռնատար անօդաչու թռչող սարքը

23:36 13.11.2024

Չինաստանը ցուցադրել է նոր՝ աշխարհում ամենամեծ բեռնատար անօդաչու թռչող սարքը

Չինաստանում անօդաչու բեռնատար ինքնաթիռների զարգացումը արագ տեմպերով է ընթանում։ Աշխարհի ամենամեծ բեռնատար անօդաչու թռչող սարքը՝ W5000-ը, առաջին անգամ հրապարակային ներկայացվել է Airshow China-ում: W5000 անօդաչու թռչող սարքի անունը վերաբերում է այն 5000 կիլոգրամանոց բեռին, որը կարող է տեղափոխել: W5000-ի երկարությունը 21,8 մետր է, թևերի բացվածքը՝ 22,7 մետր։ Անօդաչու թռչող սարքը ունակ է զարգացնել ժամում մինչև […] ...

ՄԱԿ-ը մտադիր է կառուցողականորեն աշխատել ԱՄՆ նոր մշտական ​​ներկայացուցչի հետ

23:28 13.11.2024

ՄԱԿ-ը մտադիր է կառուցողականորեն աշխատել ԱՄՆ նոր մշտական ​​ներկայացուցչի հետ

ՄԱԿ-ը կառուցողականորեն կաշխատի ԱՄՆ հաջորդ վարչակազմում համաշխարհային կառույցում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Էլիզ Ստեֆանիկի հետ: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Մենք կառուցողականորեն կաշխատենք ԱՄՆ մշտական ​​ներկայացուցչի հետ, ինչպես արել ենք նախկինում և ինչպես անում ենք բոլոր մշտական ​​ներկայացուցիչների հետ», – ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։ Դյուժարիկը հավելել է, […] ...

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Լիբանանի հարավում վեց զինվորի զոհվելու մասին

23:20 13.11.2024

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Լիբանանի հարավում վեց զինվորի զոհվելու մասին

Իսրայելական բանակը հայտնել է Լիբանանի հարավում շարունակվող մարտերի ընթացքում վեց զինվորի կորստի մասին։ Հաշվի առնելով այս տվյալները՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին մերձավորարևելյան հակամարտության նոր փուլի սկզբից ի վեր զոհված զինծառայողների ընդհանուր թիվը, ըստ բանակի մամուլի ծառայության, կազմել է 792։ Սեպտեմբերի 23-ին Իսրայելը Լիբանանում «Հըզբոլլահի» ուժերի դեմ սկսեց «Հյուսիսի նետեր» գործողությունը, որի ընթացքում զանգվածային հարվածներ է […] ...

BACK_TO_TOP