22:04 11.11.2024
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ստոկհոլմի Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոնում մասնակցել է կլոր սեղան քննարկման: Նախարար Միրզոյանին ողջունել և քննարկումը վարել է կենտրոնի տնօրեն Ֆրեդրիկ Լոյդքվիստը, քննարկմանը մասնակցել են փորձագիտական ու քաղաքացիական հասարակության շրջանակների ներկայացուցիչներ:
Իր ներածական խոսքում Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական հիմնական ուղղությունները, ՀՀ անկախության, ինքնիշխանության, դիմակայունության շարունակական ամրապնդման ուղղությամբ ներդրվող ջանքերը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման հարցերի, նոր գործընկերությունների զարգացման, լայն աշխարհագրությամբ երկրների ու կառույցների հետ փոխգործակցության առանձնահատկություններին ու հեռանկարներին։
Հայաստան-Շվեդիա օրակարգի զարգացմանն անդրադարձ է կատարվել թե՛ երկկողմ քաղաքական երկխոսության, թե՛ ԵՄ հետ գործընկերության խորացման համատեքստում։ ՀՀ-ԵՄ փոխգործակցության համատեքստում ընդգծվել են արձանագրված ձեռքբերումները, ինչպես նաև ակնկալիքները՝ ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին, ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին համահունչ։
Իր խոսքում, ինչպես նաև հարցուպատասխանի ձևաչափով նախարար Միրզոյանը հանգամանալից անդրադարձ է կատարել Հարավային Կովկասում զարգացումների դինամիկային և անվտանգային իրավիճակին։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ վերջին զարգացումները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ ջանքերը, կայուն խաղաղության հաստատման հեռանկարներն ու այդ ճանապարհին առկա մարտահրավերները։
Տարածաշրջանային կայունության և տնտեսական զարգացման համատեքստում անդրադարձ է կատարվել տրանսպորտային ու տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերին և այս համատեքստում «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին՝ որպես ենթակառուցվածքների գլոբալ ցանցի հնարավոր կարևոր բաղադրիչ:
Հանդիպման վերջում ՀՀ ԱԳ նախարարը պատասխանել է ներկաներին հետաքրքրող այլ հարցերի։
21:08 13.11.2024
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան երկկողմ տնտեսական հարաբերություններինՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանն ու նախարարության գլխավոր քարտուղար Հայկազ Նասիբյանն աշխատանքային այցով գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետությունում, որի շրջանակում հանդիպել են ԻԻՀ առևտրի, արդյունաբերության և հանքերի նախարարի տեղակալ, Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Մոհամմադ Ալի Դեհղան Դեհնավիի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Իրանում Հայաստանի առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան երկկողմ […] ...
21:00 13.11.2024
Բայդենն ընդունել է Թրամփին Սպիտակ տանըԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը ժամանել է Սպիտակ տուն՝ հանդիպելու նախագահ Ջո Բայդենի հետ, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։ Քաղաքական գործիչները բանակցություններ են վարում Օվալաձև աշխատասենյակում։ Բայդենը Թրամփին խոստացել է, որ կապահովի իշխանության սահուն անցումը ԱՄՆ հաջորդ վարչակազմին։ «Դե, պարոն նորընտիր նախագահ, նախկին նախագահ Դոնալդ, շնորհավորում եմ»,- ասել է Բայդենը՝ ողջունելով Թրամփին: Թրամփը պատասխանել […] ...
20:52 13.11.2024
ՆԱՏՕ-ում պատասխանել են, թե որ դեպքում զորք կուղարկեին ՈւկրաինաՆԱՏՕ-ն իր զորքերը կուղարկեր Ուկրաինա, եթե Ռուսաստանը չունենար միջուկային զենք։ Այսպիսի հայտարարություն է արել ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար Ռոբ Բաուերը՝ Պրահայի պաշտպանության գագաթնաժողովում։ «Ես լիովին վստահ եմ, որ եթե ռուսները չունենային միջուկային զենք, մենք կլինեինք Ուկրաինայում և դուրս կհանեինք նրանց»,- ասել է նա: Նրա խոսքով, սա է Ուկրաինայի և Աֆղանստանի պատերազմի տարբերությունը։ Ներկայում գեներալը դաշինքի […] ...
20:40 13.11.2024
Հայաստանի Հանրապետության որևէ պաշտոնատար անձ, Բաքվում անցկացվող COP29 միջոցառմանը մասնակցելու համար հայտ չի ներկայացրելՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ լիագումար նիստում կառավարության հետ հարցուպատասխանին ասել է․ «Ես պետք է ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետության որևէ պաշտոնատար անձ, Բաքվում անցկացվող COP29 միջոցառմանը մասնակցելու համար հայտ չի ներկայացրել, չի գրանցվել։ Չեմ բացառում, որ քաղաքացիական հասարակության ինչ-որ կազմակերպություններ նման բան արած լինեն, թեև ինձ այդ մասին ևս որևէ տեղեկություն հայտնի չէ, […] ...
20:32 13.11.2024
The Guardian թերթը լքում է Մասկի սոցիալական ցանցըԲրիտանական The Guardian թերթը հայտարարել է, որ դադարեցնում է հաղորդագրությունների հրապարակումը X սոցիալական ցանցում՝ պատճառաբանելով դա սեփականատեր Իլոն Մասկի կողմից ստեղծված հարթակի թունավոր մթնոլորտով։ «Մենք ցանկանում ենք տեղեկացնել ընթերցողներին, որ մենք X սոցիալական ցանցում այլևս չենք հրապարակելու Guardian-ի պաշտոնական խմբագրական գրառումները»,-ասվում է հրատարակության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: Այս որոշումը բացատրվում է սոցցանցում գովազդվող «անհանգստացնող բովանդակությամբ»։ […] ...
20:24 13.11.2024
Լավրովը ներկայացրել է ՌԴ տեսլականը, ՀՀ տեսլականը տրամագծորեն տարբերվում է․ ՄիրզոյանՆոյեմբերի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱԺ լիագումար նիստում կառավարության հետ հարցուպատասխանին: Պատասխանելով ՌԴ ԱԳ նախարարի հայտարարության վերաբերյալ հարցին՝ նախարար Միրզոյանը նշել է. «Իմ ռուսաստանցի գործընկերը ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության տեսլականը։ Ես կարող եմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության տեսլականը, որն այս դեպքում տրամագծորեն տարբերվում է Ձեր նշած տեսլականից։ Մենք շահագրգռված ենք Ադրբեջանի […] ...