22:16 11.11.2024
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է երկրի արևելքում ավերիչ ջրհեղեղներից տուժածների համար 3,8 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթի մասին, հայտնում են եվրոպական լրատվամիջոցները։
Մեկ շաբաթ առաջ Իսպանիայի կառավարությունը 10,6 միլիարդ եվրո է հատկացրել 78 համայնքների, որոնցից 75-ը գտնվում են Վալենսիայի համայնքում, երկուսը Կաստիլիա-Լա Մանչայում և մեկը՝ Անդալուսիայում:
Սանչեսը խոստացել է օգտագործել «բոլոր անհրաժեշտ մեխանիզմները» տուժած շրջաններին աջակցություն ցուցաբերելու համար։ Նա նշել է, որ կառավարությունը կշարունակի այս աշխատանքը՝ «տուժած շրջաններում նորմալ կյանքը վերականգնելու համար»։
«Կառավարությունն անում է այն, ինչ պետք է, և այս ողբերգությունից հետո մենք պետք է վերականգնենք տնտեսական և սոցիալական ակտիվությունը»,-ընդգծել է վարչապետը։
Հոկտեմբերի վերջին հորդառատ անձրևները հանգեցրին Վալենսիայի ինքնավար համայնքում և հարակից շրջաններում հեղեղումների, ինչի հետևանքով զոհվեց ավելի քան 220 մարդ։ Իսպանիայի բնակիչներից շատերը տեղական իշխանություններին մեղադրում են աղետից տուժած շրջաններին օգնություն ցուցաբերելու ոչ արդյունավետ միջոցների մեջ։
21:16 13.11.2024
Փաշինյանը չգնաց Բաքու. Ադրբեջանը սպառնու՞մ է, ի՞նչ սպասելԹեև հայկական կողմից դեռ չկա պաշտոնական հաստատում COP29-ին չմասնակցելու վերաբերյալ, բայց Ադրբեջանն արդեն հայտարարել է, թե Հայաստանը որոշել է պատվիրակներ չուղարկել Բաքու և դա գնահատել է բաց թողնված հնարավորություն Երևանի համար: Թեմային «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը: ...
21:08 13.11.2024
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան երկկողմ տնտեսական հարաբերություններինՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանն ու նախարարության գլխավոր քարտուղար Հայկազ Նասիբյանն աշխատանքային այցով գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետությունում, որի շրջանակում հանդիպել են ԻԻՀ առևտրի, արդյունաբերության և հանքերի նախարարի տեղակալ, Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Մոհամմադ Ալի Դեհղան Դեհնավիի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Իրանում Հայաստանի առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան երկկողմ […] ...
21:00 13.11.2024
Բայդենն ընդունել է Թրամփին Սպիտակ տանըԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը ժամանել է Սպիտակ տուն՝ հանդիպելու նախագահ Ջո Բայդենի հետ, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։ Քաղաքական գործիչները բանակցություններ են վարում Օվալաձև աշխատասենյակում։ Բայդենը Թրամփին խոստացել է, որ կապահովի իշխանության սահուն անցումը ԱՄՆ հաջորդ վարչակազմին։ «Դե, պարոն նորընտիր նախագահ, նախկին նախագահ Դոնալդ, շնորհավորում եմ»,- ասել է Բայդենը՝ ողջունելով Թրամփին: Թրամփը պատասխանել […] ...
20:52 13.11.2024
ՆԱՏՕ-ում պատասխանել են, թե որ դեպքում զորք կուղարկեին ՈւկրաինաՆԱՏՕ-ն իր զորքերը կուղարկեր Ուկրաինա, եթե Ռուսաստանը չունենար միջուկային զենք։ Այսպիսի հայտարարություն է արել ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար Ռոբ Բաուերը՝ Պրահայի պաշտպանության գագաթնաժողովում։ «Ես լիովին վստահ եմ, որ եթե ռուսները չունենային միջուկային զենք, մենք կլինեինք Ուկրաինայում և դուրս կհանեինք նրանց»,- ասել է նա: Նրա խոսքով, սա է Ուկրաինայի և Աֆղանստանի պատերազմի տարբերությունը։ Ներկայում գեներալը դաշինքի […] ...
20:45 13.11.2024
Հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Խաչատուրի Գրիգորյանի դին․ ՊՆՆոյեմբերի 13-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Խաչատուրի Գրիգորյանի դին, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին ...
20:40 13.11.2024
Հայաստանի Հանրապետության որևէ պաշտոնատար անձ, Բաքվում անցկացվող COP29 միջոցառմանը մասնակցելու համար հայտ չի ներկայացրելՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ լիագումար նիստում կառավարության հետ հարցուպատասխանին ասել է․ «Ես պետք է ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետության որևէ պաշտոնատար անձ, Բաքվում անցկացվող COP29 միջոցառմանը մասնակցելու համար հայտ չի ներկայացրել, չի գրանցվել։ Չեմ բացառում, որ քաղաքացիական հասարակության ինչ-որ կազմակերպություններ նման բան արած լինեն, թեև ինձ այդ մասին ևս որևէ տեղեկություն հայտնի չէ, […] ...