ՆԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի աղետների ռիսկի նվազեցման գծով հատուկ ներկայացուցչին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 11 2024
  • $
    387.65
  • RUBLE
    3.94
  • 411.49
WEATHER
+2.09 oC

ՆԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի աղետների ռիսկի նվազեցման գծով հատուկ ներկայացուցչին

21:24 11.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Աղետների ռիսկի նվազեցման տարածաշրջանային պլատֆորմի շրջանակներում, որն ընթանում էր նոյեմբերի 6-ից 8-ը Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում, ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի աղետների ռիսկի նվազեցման գծով հատուկ ներկայացուցիչ Կամալ Կիշորի հետ։

Փոխնախարար Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի ԱՌՆ գրասենյակի կողմից Հայաստանում այս ուղղությամբ տարվող աշխատանքներին մշտապես սատարելու համար՝ մատնանշելով փորձագիտական աջակցությունը ԱՌԿ ռազմավարության մշակման, ոլորտային միջազգային փորձի տեղայնացման մի շարք գործընթացներ։

Անդրադառնալով Հայաստանում ընթացող ոլորտային բարեփոխումներին՝ փոխնախարարը նշել է, որ դրանք նոր հնարավորություն են ստեղծում աղետների ռիսկի նվազեցման ոլորտում ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ուղղությամբ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ԱՌՆ ֆինանսավորման գործիքակազմերի ձևավորման վրա։ Նա նաև կարևորել է աղետների ռիսկի նվազեցման կորուստների և վնասի հաշվառման գործիքակազմի տեղայնացումը Հայաստանում, որի արդյունավետությանը մեծապես կարող է նպաստել միջազգային փորձագիտական խմբի կողմից ներկայումս նորացվող համակարգը։ Արփինե Սարգսյանը հիշատակել է նաև Աղետների նկատմամբ դիմակայուն ենթակառուցվածքների կոալիցիային (CDRI) միանալու վերջերս ստացված հրավերը, որն աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ Հայաստանի կարևորագույն համագործակցության շրջանակներից մեկը կարող է դառնալ։

Հատուկ ներկայացուցիչ Կամալ Կիշորը դրական է արձագանքել CDRI-ին միանալու Հայաստանի պատրաստակամությանը՝ շեշտելով, որ Հնդկաստանում հիմնված այս նախաձեռնության մեջ անձնական զգալի ներդրում ունի, և պատրաստ է աջակցելու Հայաստանին կոալիցիային միանալու գործընթացում։ Կամալ Կիշորը բարձր է գնահատել աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ Հայաստանում ընթացող գործընթացները՝ նշելով, որ քաջատեղյակ է Սենդայի գործողությունների շրջանակային ծրագրի իրականացման գործում հայ մասնագետների ակտիվ ներգրավման վերաբերյալ։

ԱՌՆ ֆինանսավորման գործիքակազմերի զարգացման մասով ՄԱԿ-ի ԱՌՆ գրասենյակն ակտիվ ջանքեր է գործադրում, ինչի առնչությամբ Կամալ Կիշորը նշել է, որ դեկտեմբեր ամսին նախատեսվում է տեխնիկական աշխատաժողով Հայաստանում, որին անմիջական մասնակցություն են ունենալու Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի փորձառու մասնագետները։ Այս աշխատաժողովի արդյունքները հետագայում նպաստելու են նաև բարձր մակարդակում ֆինանսավորման գործիքակազմերի զարգացման գլոբալ քննարկումներին, որոնց ուղղությամբ նա խոստացել է հետևողական լինել, որպեսզի ֆինանսավորման շրջանակներն ուղղված լինեն ոչ միայն արձագանքման կարողություններին, այլև կանխարգելման և նվազեցման միջոցառումներին։

«Այս ուղղությամբ Հայաստանի փորձը կարող է ոգևորիչ լինել այլ երկրների համար», – նշել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը։

Աղետների պատճառած կորուստերի վերաբերյալ տվյալների հավաքագրման ուղղությամբ մասնագետների վերապատրաստման մասով ևս հատուկ ներկայացուցիչ Կամալ Կիշորը հայտնել է իր պատրաստակամությունը՝ նպաստելով հայ մասնագետների առավել ակտիվ ներգրավվածության ապահովմանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փաշինյանը չգնաց Բաքու. Ադրբեջանը սպառնու՞մ է, ի՞նչ սպասել

21:16 13.11.2024

Փաշինյանը չգնաց Բաքու. Ադրբեջանը սպառնու՞մ է, ի՞նչ սպասել

Թեև հայկական կողմից դեռ չկա պաշտոնական հաստատում COP29-ին չմասնակցելու վերաբերյալ, բայց Ադրբեջանն արդեն հայտարարել է, թե Հայաստանը որոշել է պատվիրակներ չուղարկել Բաքու և դա գնահատել է բաց թողնված հնարավորություն Երևանի համար: Թեմային «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը: ...

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան երկկողմ տնտեսական հարաբերություններին

21:08 13.11.2024

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան երկկողմ տնտեսական հարաբերություններին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանն ու նախարարության գլխավոր քարտուղար Հայկազ Նասիբյանն աշխատանքային այցով գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետությունում, որի շրջանակում հանդիպել են ԻԻՀ առևտրի, արդյունաբերության և հանքերի նախարարի տեղակալ, Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Մոհամմադ Ալի Դեհղան Դեհնավիի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Իրանում Հայաստանի առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան երկկողմ […] ...

Բայդենն ընդունել է Թրամփին Սպիտակ տանը

21:00 13.11.2024

Բայդենն ընդունել է Թրամփին Սպիտակ տանը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը ժամանել է Սպիտակ տուն՝ հանդիպելու նախագահ Ջո Բայդենի հետ, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։ Քաղաքական գործիչները բանակցություններ են վարում Օվալաձև աշխատասենյակում։ Բայդենը Թրամփին խոստացել է, որ կապահովի իշխանության սահուն անցումը ԱՄՆ հաջորդ վարչակազմին։ «Դե, պարոն նորընտիր նախագահ, նախկին նախագահ Դոնալդ, շնորհավորում եմ»,- ասել է Բայդենը՝ ողջունելով Թրամփին: Թրամփը պատասխանել […] ...

ՆԱՏՕ-ում պատասխանել են, թե որ դեպքում զորք կուղարկեին Ուկրաինա

20:52 13.11.2024

ՆԱՏՕ-ում պատասխանել են, թե որ դեպքում զորք կուղարկեին Ուկրաինա

ՆԱՏՕ-ն իր զորքերը կուղարկեր Ուկրաինա, եթե Ռուսաստանը չունենար միջուկային զենք։ Այսպիսի հայտարարություն է արել ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար Ռոբ Բաուերը՝ Պրահայի պաշտպանության գագաթնաժողովում։ «Ես լիովին վստահ եմ, որ եթե ռուսները չունենային միջուկային զենք, մենք կլինեինք Ուկրաինայում և դուրս կհանեինք նրանց»,- ասել է նա: Նրա խոսքով, սա է Ուկրաինայի և Աֆղանստանի պատերազմի տարբերությունը։ Ներկայում գեներալը դաշինքի […] ...

Հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Խաչատուրի Գրիգորյանի դին․ ՊՆ

20:45 13.11.2024

Հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Խաչատուրի Գրիգորյանի դին․ ՊՆ

Նոյեմբերի 13-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Խաչատուրի Գրիգորյանի դին, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին ...

Հայաստանի Հանրապետության որևէ պաշտոնատար անձ, Բաքվում անցկացվող COP29 միջոցառմանը մասնակցելու համար հայտ չի ներկայացրել

20:40 13.11.2024

Հայաստանի Հանրապետության որևէ պաշտոնատար անձ, Բաքվում անցկացվող COP29 միջոցառմանը մասնակցելու համար հայտ չի ներկայացրել

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ լիագումար նիստում կառավարության հետ հարցուպատասխանին ասել է․ «Ես պետք է ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետության որևէ պաշտոնատար անձ, Բաքվում անցկացվող COP29 միջոցառմանը մասնակցելու համար հայտ չի ներկայացրել, չի գրանցվել։ Չեմ բացառում, որ քաղաքացիական հասարակության ինչ-որ կազմակերպություններ նման բան արած լինեն, թեև ինձ այդ մասին ևս որևէ տեղեկություն հայտնի չէ, […] ...

BACK_TO_TOP