17:22 11.11.2024
Նոյեմբերի 8-ին՝ ժամը 17:10-ին, ՆԳՆ Երևանի հաշվառման քննական բաժնից հաղորդում է ստացվել, որ Դավիթ Բեկի և Ժակ իվ Կուստոյի փողոցների խաչմերուկում 20-ամյա երիտասարդը, վարորդական իրավունքի վկայական ստանալու գործնական քննության ժամանակ, դրական գնահատականի համար քննություն ընդունողին առաջարկել է 50 հազար դրամ կաշառք:
Երևանի Ֆուչիկի փողոցի բնակիչ 20-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
21:24 13.11.2024
Իսրայելի ռազմածովային ուժերը Լիբանանում ոչնչացրել են ՀԱՄԱՍ-ի դաշտային հրամանատարինԻսրայելական ռազմանավերը ոչնչացրել են Լիբանանում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման զինյալ թևի ավագ հրամանատար Սաիդ Նաիֆ Ալիին։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ Զինվորականները հավելել են, որ «հերթական հարվածը ոչնչացրել է «Հըզբոլլահի» ռազմաօդային ուժերի օպերատոր Ալի Բարաքաթին»: «Հարվածները հասցվել են Իսրայելի ռազմածովային ուժերի կրակի կառավարման կենտրոնի հրամանատարությամբ, որը ղեկավարում է հարձակողական գործողությունները Իսրայելի […] ...
21:16 13.11.2024
Փաշինյանը չգնաց Բաքու. Ադրբեջանը սպառնու՞մ է, ի՞նչ սպասելԹեև հայկական կողմից դեռ չկա պաշտոնական հաստատում COP29-ին չմասնակցելու վերաբերյալ, բայց Ադրբեջանն արդեն հայտարարել է, թե Հայաստանը որոշել է պատվիրակներ չուղարկել Բաքու և դա գնահատել է բաց թողնված հնարավորություն Երևանի համար: Թեմային «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը: ...
21:08 13.11.2024
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան երկկողմ տնտեսական հարաբերություններինՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանն ու նախարարության գլխավոր քարտուղար Հայկազ Նասիբյանն աշխատանքային այցով գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետությունում, որի շրջանակում հանդիպել են ԻԻՀ առևտրի, արդյունաբերության և հանքերի նախարարի տեղակալ, Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Մոհամմադ Ալի Դեհղան Դեհնավիի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Իրանում Հայաստանի առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան երկկողմ […] ...
21:00 13.11.2024
Բայդենն ընդունել է Թրամփին Սպիտակ տանըԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը ժամանել է Սպիտակ տուն՝ հանդիպելու նախագահ Ջո Բայդենի հետ, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։ Քաղաքական գործիչները բանակցություններ են վարում Օվալաձև աշխատասենյակում։ Բայդենը Թրամփին խոստացել է, որ կապահովի իշխանության սահուն անցումը ԱՄՆ հաջորդ վարչակազմին։ «Դե, պարոն նորընտիր նախագահ, նախկին նախագահ Դոնալդ, շնորհավորում եմ»,- ասել է Բայդենը՝ ողջունելով Թրամփին: Թրամփը պատասխանել […] ...
20:52 13.11.2024
ՆԱՏՕ-ում պատասխանել են, թե որ դեպքում զորք կուղարկեին ՈւկրաինաՆԱՏՕ-ն իր զորքերը կուղարկեր Ուկրաինա, եթե Ռուսաստանը չունենար միջուկային զենք։ Այսպիսի հայտարարություն է արել ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար Ռոբ Բաուերը՝ Պրահայի պաշտպանության գագաթնաժողովում։ «Ես լիովին վստահ եմ, որ եթե ռուսները չունենային միջուկային զենք, մենք կլինեինք Ուկրաինայում և դուրս կհանեինք նրանց»,- ասել է նա: Նրա խոսքով, սա է Ուկրաինայի և Աֆղանստանի պատերազմի տարբերությունը։ Ներկայում գեներալը դաշինքի […] ...
20:45 13.11.2024
Հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Խաչատուրի Գրիգորյանի դին․ ՊՆՆոյեմբերի 13-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Խաչատուրի Գրիգորյանի դին, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին ...