Հանրային և քաղծառայության համակարգի գրավչության բարձրացմանը միտված օրենսդրական նախաձեռնություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 11 2024
  • $
    387.65
  • RUBLE
    3.94
  • 411.49
WEATHER
+3.09 oC

Հանրային և քաղծառայության համակարգի գրավչության բարձրացմանը միտված օրենսդրական նախաձեռնություն

14:13 11.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Առաջարկվող փոփոխությունների նպատակը պայմանավորված է Կառավարության միջոցառումների ծրագրով եւ հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությամբ, հանրային եւ քաղծառայության համակարգի գրավչության բարձրացման անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 11-ի արտահերթ նիստում: Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ծավալուն փոփոխություններ են կատարվել՝ հիմք ընդունելով իրավակիրառ պրակտիկայում առաջացած այն խնդիրները, որոնք ի հայտ են եկել մարդկային ռեսուրսների կառավարման ընթացքում: Հիմնական զեկուցողը նշել է, որ ներքին մրցույթների պարագայում առաջարկվել է հանել թեստավորման փուլը: Առաջարկվել է նաեւ պետական այլ ծառայությունների ռեզերվում ընդգրկված հանրային ծառայողներին ներքին մրցույթներին մասնակցելու հնարավորություն ընձեռել:

Աշխատողի առավելագույն տարիքը լրանալու հանգամանքով պայմանավորված կամ լիազորությունների դադարեցման հետ կապված իրավական ակտի առկայության պարագայում՝ նախագծով հնարավորություն կընձեռվի հայտարարել մրցույթ մինչեւ պաշտոնի թափուր լինելը, ինչը, ըստ հիմնական զեկուցողի, եւս օպերատիվ կառավարման արդյունավետության բարձրացմանը միտված քայլ է: Թափուր պաշտոն առաջանալու դեպքում առաջարկվում է թեսթավորումն անցկացնել հայտարարությունը հրապարակվելու օրվանից ոչ շուտ, քան մեկ ամսվա ընթացքում եւ ոչ ուշ՝ քան երեք ամսվա ընթացքում:

Քաղծառայության պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու հիմք է առաջարկվում համարել նաեւ պարտադիր զինվորական ծառայությունը եւ կամավորական հիմունքներով մարտական գործողություններին մասնակցությունը:

Նախագծով առաջարկվել է գործող օրենքում կարիերահեն քաղծառայության կառավարման մոդելի բաղադրիչ ներմուծել, ըստ որի՝ կատարողականի դրական գնահատման պարագայում պաշտոն նշանակելու իրավասություն ունեցող անձը հնարավորություն ունենա առանց մրցույթի նշանակելու ավելի բարձր պաշտոնի: Գործող կարգավորմամբ չորս կիսամյակ շարունակ՝ երկու տարի անընդմեջ, բացասական կատարողականի գնահատական ունենալու պարագայում՝ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը կարող է ազատել անձին աշխատանքից: Կառավարությունն առաջարկում է կատարողականի մեկ կիսամյակի բացասական գնահատականի պարագայում հնարավորություն ընձեռել աշխատողին ազատել աշխատանքից:

Նախագծով նախատեսվում է փոփոխություն կատարել նաեւ փորձնակի ինստիտուտի վերանայման եւ կատարելագործման համար՝ իրավական հիմքեր ապահովելու նպատակով: Կարգավորման մեջ կնախատեսվեն փորձնակի գրանցման, ստաժի հաշվարկման, աշխատաժամանակի սահմանման հետ կապված առանձնահատկություններ:

Նախատեսվում է, որ պետական կառավարման համակարգում քաղծառայողը կարող է վերապատրաստվել նաեւ ոչ միայն կատարողականով պայմանավորված կրեդիտներով, այլ՝ իր գործառույթներից բխող եւ պետական կառավարման համակարգի մարմնի առջեւ դրված խնդիրներով: Հստակեցումներ են սահմանվել կարգապահական տույժերին վերաբերող կարգավորումներում եւ բարեվարքության կազմակերպչի գործառույթներում:

Վաչե Քալաշյանը պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ մրցութային կարգի, դրանց իրազեկման, առանց մրցույթի առաջխաղացման հնարավորության ռիսկերի վերաբերյալ:

Հարակից զեկուցող Ալխաս Ղազարյանը նշել է, որ առաջարկվող կարգավորումները միտված են լավարկելու համակարգի գործունեությունը: Նա առաջարկել է կողմ քվեարկել նախագծին:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան երկկողմ տնտեսական հարաբերություններին

21:08 13.11.2024

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան երկկողմ տնտեսական հարաբերություններին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանն ու նախարարության գլխավոր քարտուղար Հայկազ Նասիբյանն աշխատանքային այցով գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետությունում, որի շրջանակում հանդիպել են ԻԻՀ առևտրի, արդյունաբերության և հանքերի նախարարի տեղակալ, Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Մոհամմադ Ալի Դեհղան Դեհնավիի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Իրանում Հայաստանի առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան երկկողմ […] ...

Բայդենն ընդունել է Թրամփին Սպիտակ տանը

21:00 13.11.2024

Բայդենն ընդունել է Թրամփին Սպիտակ տանը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը ժամանել է Սպիտակ տուն՝ հանդիպելու նախագահ Ջո Բայդենի հետ, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։ Քաղաքական գործիչները բանակցություններ են վարում Օվալաձև աշխատասենյակում։ Բայդենը Թրամփին խոստացել է, որ կապահովի իշխանության սահուն անցումը ԱՄՆ հաջորդ վարչակազմին։ «Դե, պարոն նորընտիր նախագահ, նախկին նախագահ Դոնալդ, շնորհավորում եմ»,- ասել է Բայդենը՝ ողջունելով Թրամփին: Թրամփը պատասխանել […] ...

ՆԱՏՕ-ում պատասխանել են, թե որ դեպքում զորք կուղարկեին Ուկրաինա

20:52 13.11.2024

ՆԱՏՕ-ում պատասխանել են, թե որ դեպքում զորք կուղարկեին Ուկրաինա

ՆԱՏՕ-ն իր զորքերը կուղարկեր Ուկրաինա, եթե Ռուսաստանը չունենար միջուկային զենք։ Այսպիսի հայտարարություն է արել ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար Ռոբ Բաուերը՝ Պրահայի պաշտպանության գագաթնաժողովում։ «Ես լիովին վստահ եմ, որ եթե ռուսները չունենային միջուկային զենք, մենք կլինեինք Ուկրաինայում և դուրս կհանեինք նրանց»,- ասել է նա: Նրա խոսքով, սա է Ուկրաինայի և Աֆղանստանի պատերազմի տարբերությունը։ Ներկայում գեներալը դաշինքի […] ...

Հայաստանի Հանրապետության որևէ պաշտոնատար անձ, Բաքվում անցկացվող COP29 միջոցառմանը մասնակցելու համար հայտ չի ներկայացրել

20:40 13.11.2024

Հայաստանի Հանրապետության որևէ պաշտոնատար անձ, Բաքվում անցկացվող COP29 միջոցառմանը մասնակցելու համար հայտ չի ներկայացրել

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ լիագումար նիստում կառավարության հետ հարցուպատասխանին ասել է․ «Ես պետք է ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետության որևէ պաշտոնատար անձ, Բաքվում անցկացվող COP29 միջոցառմանը մասնակցելու համար հայտ չի ներկայացրել, չի գրանցվել։ Չեմ բացառում, որ քաղաքացիական հասարակության ինչ-որ կազմակերպություններ նման բան արած լինեն, թեև ինձ այդ մասին ևս որևէ տեղեկություն հայտնի չէ, […] ...

The Guardian թերթը լքում է Մասկի սոցիալական ցանցը

20:32 13.11.2024

The Guardian թերթը լքում է Մասկի սոցիալական ցանցը

Բրիտանական The Guardian թերթը հայտարարել է, որ դադարեցնում է հաղորդագրությունների հրապարակումը X սոցիալական ցանցում՝ պատճառաբանելով դա սեփականատեր Իլոն Մասկի կողմից ստեղծված հարթակի թունավոր մթնոլորտով։ «Մենք ցանկանում ենք տեղեկացնել ընթերցողներին, որ մենք X սոցիալական ցանցում այլևս չենք հրապարակելու Guardian-ի պաշտոնական խմբագրական գրառումները»,-ասվում է հրատարակության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: Այս որոշումը բացատրվում է սոցցանցում գովազդվող «անհանգստացնող բովանդակությամբ»։ […] ...

Լավրովը ներկայացրել է ՌԴ տեսլականը, ՀՀ տեսլականը տրամագծորեն տարբերվում է․ Միրզոյան

20:24 13.11.2024

Լավրովը ներկայացրել է ՌԴ տեսլականը, ՀՀ տեսլականը տրամագծորեն տարբերվում է․ Միրզոյան

Նոյեմբերի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱԺ լիագումար նիստում կառավարության հետ հարցուպատասխանին: Պատասխանելով ՌԴ ԱԳ նախարարի հայտարարության վերաբերյալ հարցին՝ նախարար Միրզոյանը նշել է. «Իմ ռուսաստանցի գործընկերը ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության տեսլականը։ Ես կարող եմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության տեսլականը, որն այս դեպքում տրամագծորեն տարբերվում է Ձեր նշած տեսլականից։ Մենք շահագրգռված ենք Ադրբեջանի […] ...

BACK_TO_TOP