11:35 18.09.2018
Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 18-ին անցկացվեց ասուլիս` նվիրված Հայաստանի անկախության 27-ամյակի միջոցառումներին: Հարցին` ինչո՞ւ է ասուլիսի համար ընտրվել հրապարակի գորգը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտնեց, որ հաշվի են առել, որ սեպտեմբերի 21-ի միջոցառումների կիզակետը լինելու է Հանրապետության հրապարակը:
«Այս միջոցառումն իր տրամաբանությամբ լինելու է տարբերվող ու աննախադեպ, իսկ սփռվածությամբ և ապակենտրոնացմամբ Հանրապետության հրապարակ տանող բոլոր փողոցները տրամադրված են լինելու քաղաքացիներին, փակ են լինելու ավտոերթևեկության համար: Միջոցառումներն անցկացվելու են «Դու անկախ ես» կարգախոսի ներքո. սա հստակ ուղերձ է` հաշվի առնելով նաև թավշյա հեղափոխության մեր փորձը: Ուղերձը նվիրվում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, մենք կարծում ենք, որ այս կարգախոսն ավելի քան համապատասխանում է օրվա խորհրդին, դրանով իսկ մենք ուզում ենք ընդգծել նաև այն պատասխանատվությունը, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է կրի` գիտակցելով, որ ինքն անկախ է` դրանից բխող բոլոր հետևանքներով»,- ասաց նա:
Աղաջանյանը նշեց, որ բոլոր մարզերին տրամադրված է բյուջե, որպեսզի կազմակերպեն տոնական միջոցառումները: Հարցին` հաշվի առնելով, որ սեպտեմբերի 21-ը Երևանի ավագանու ընտրությունների քարոզչության վերջին օրն է, արդյո՞ք դա չի խանգարի տոնական միջոցառումներին, Աղաջանյանը պատասխանեց, որ Երևանի քաղաքապետի բոլոր թեկնածուներին պաշտոնական հրավեր կուղարկվի, որպեսզի քարոզարշավի մեկ ժամը համատեղվի տոնական միջոցառումների հետ: Տոնական այդ օրը վարչապետի կողմից պարգևատրումներ են լինելու: Կառավարության աշխատակազմի ղեկավարը նշեց, որ նախատեսվում է նաև ընդունելություն` վարչապետի կողմից, նախկինում կազմակերպվում էր Համալիրում, այս անգամ այն տեղի կունենա Բաղրամյան 26-ում, Աղաջանյանն ասաց, որ այնտեղ հաճելի անակնկալներ են սպասվում:
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ընդգծեց` այս տարի յուրաքանչյուրս մեզ զգալու ենք անկախության կրողը և պատասխանատուն, տոնական բոլոր ծրագրերի մասնիկն ու մասնակիցն ենք լինելու: Տոնական միջոցառումներն, ըստ նախարարի, լինելու են ապակենտրոնացված, մշակութային բովանդակությունը ևս լինելու է տարբեր` ջազ, փոփ, ազգագրական երաժշտություն, էլեկտրոնային, միջոցառումներին հյուրեր են լինելու մարզերից և Արցախից, ելույթ են ունենալու մեծ թվով սիրված երաժիշտներ, լինելու են նաև թատերական ներկայացումներ, արվեստի տարբեր ոլորտներին վերաբերող հատվածներ ու տաղավարներ:
Մակունցը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 21-ին նախատեսված է նաև հատուկ ժամ, որը պայմանականորեն անվանել են «Սելֆի-ժամ». այդ օրը 14:00-ից Հանրապետության հրապարակում հնարավոր կլինի լուսանկարվել հայտնի ու սիրված գործիչների հետ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանի խոսքով` բացի նրանից, որ բեմերը կենտրոնացված են փոքր կենտրոնում, Երևանի վարչական շրջանների տարբեր պուրակներում ու հարթակներում ևս օրվա տարբեր ժամերին մեկնարկելու են տոնական միջոցառումներ:
Նա ներկայացրեց տոնական օրվա միջոցառումները՝ ըստ ժամերի: Տոնական միջոցառումների մեկնարկը կտրվի Հանրապետության հրապարակում` 12:00-ին, կավճանկարչությամբ, կմասնակցեն շուրջ 2000 աշակերտներ, 13:00-ից կանցկացվի «Վերնիսաժ» խորագրով գեղանկարների ցուցահանդես, նույն ժամին սկսում են աշխատել նաև հրապարակում տեղադրված երկու բեմերը` մինչև 23:00, մանկական քաղաքը ևս լինելու է հրապարակում` շատրվանների դիմացի մայթին, «Սելֆի-ժամին» բնակիչները կարող են շփվել, հանդիպել ճանաչված մարդկանց, պաշտոնատար և այլ անձանց հետ, նախատեսվում է նաև փողային նվագախմբերի երթ, որը մեկնարկում է 13:00-ից` դարձյալ Հանրապետության հրապարակից, այստեղ նաև տոնական ավան է տեղակայված լինելու, որտեղ ցուցահանդես-վաճառք է լինելու, հայկական ուտեստների, գինիների և գարեջրի տեսականիների համտեսներ: Հրապարակում և քաղաքում տոնական բոլոր միջոցառումները կամփոփվեն 23:00-ի տոնական մեծ հրավառությամբ:
21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»14:10 22.11.2024
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած13:22 22.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին21:45 22.11.2024
Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներովԳորիս խոշորացված համայնքի 6 դպրոցի շուրջ 70 սան նոյեմբերի 21-ին մասնակցել է Սյունիքի մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գորիսի անտառտնտեսության մասնաճյուղի և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համատեղ վերապատրաստման դասընթացի՝ ծառատունկի և անտառների կառավարման թեմայով, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ Դասընթացի բոլոր մասնակիցներն «Իմ Քայլը» հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շահառու սաներն են։ Դասընթացը կազմակերպվել […] ...
21:38 22.11.2024
«Ինտեր Մայամին» կգլխավորի ՄասկերանոնԱրգենտինայի երիտասարդական հավաքականը մարզող Խավյեր Մասկերանոն կգլխավորի ամերիկյան «Ինտեր Մայամին»։ 40-ամյա արգենտինացին երկարաժամկետ պայմանագիր է համաձայնեցրել MLS-ի կանոնավոր առաջնության չեմպիոնի հետ: «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի լեգենդար ֆուտբոլիստը կատալոնական ակումբում խաղացել էր ներկայումս «Ինտերում» հանդես եկող հարձակվողներ, արգենտինացի Լիոնել Մեսսիի, ուրուգվայցի Լուիս Սուարեսի և իսպանացի պաշտպան Ժորդի Ալբայի հետ: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Մեսսիի հետ […] ...
21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասինՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը խորհուրդ է տվել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերի մասին՝ Մոսկվայի կողմից ագրեսիային պարտադիր պատասխան տալու մասին։ Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում Մեդվեդևն ուշադրություն է հրավիրել պետության ղեկավարի խոսքերի վրա, ով նոյեմբերի 21-ին իր հայտարարության մեջ խոստացել էր պատասխան տալ Ռուսաստանի դեմ ագրեսիվ գործողություններին։ «Անպայման կլինի […] ...
21:24 22.11.2024
Մհեր Գրիգորյանն ընդունել է «Վիզա» վճարային համակարգի ընկերության տարածաշրջանային նախագահինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Վիզա» վճարային համակարգի ընկերության տարածաշրջանային նախագահ Էնդրյու Տորեին: Փոխվարչապետը հանդիպման սկզբում կարևորել է «Վիզա»-ի գործունեությունը Հայաստանում՝ ընդգծելով մասնավորապես ֆինանսական և թվայնացման ոլորտներում ընկերության հետ փորձի ու գիտելիքի փոխանակման նշանակությունը երկրի համար: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում կանխիկի կրճատման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև անդրադարձել թվայնացմանն ու կիբեռանվտանգությանն առնչվող հարցերին: ...
21:17 22.11.2024
Սալահը Goal-ի վարկածով հաջորդ «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդն էՀանրահայտ Goal.com-ը հրապարակել է հաջորդ «Ոսկե գնդակի» թեկնածուների ցանկը: Այն գլխավորում է անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհաեդ Սալահը: Լավագույն հնգյակում են նաև Ռոբերտ Լևանդովսկին («Բարսելոնա»), Ռաֆինյան («Բարսելոնա»), Վինիսիուս Ժունիորը («Ռեալ») և Ջամալ Մուսիալան («Բավարիա»): Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլադը 6-րդ և 7-րդ տեղերում են: ...
21:12 22.11.2024
Սպիտակ տունը և Թրամփի թիմը համատեղ աշխատում են Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև զինադադար հաստատելու համարԱՄՆ վարչակազմը և նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմը ինտենսիվորեն համակարգում են Իսրայելի և «Հըզբոլլահ» շարժման միջև հրադադարի համաձայնագրի կնքմանն ուղղված ջանքերը, հայտնում է The National-ը՝ հղում անելով աղբյուրներին։ «Կա ինտենսիվ աշխատանք Թրամփի թիմի, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի շրջապատի և նախագահի խորհրդական Ամոս Հոխշտեյնի միջև՝ Լիբանանում պատերազմին վերջ տալու համար», – ասել է աղբյուրը։ Տարածաշրջանային դիվանագետների […] ...