19:58 10.11.2024
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային գլխավոր վարչության Արմավիրի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիր քաղաքում վրաերթ է տեղի ունեցել, տուժածը տեղափոխվում է «Արմավիր» բժշկական կենտրոն։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Արմավիրի մարզի բնակիչ 88-ամյա Այծեմնիկ Գ.-ն է:
Պարզվել է, որ ժամը 12:30-ի սահմաններում Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի 13 հասցեի դիմաց Այծեմնիկ Գ.-ին վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ 68-ամյա Աղվան Ս.-ն՝ իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով։
Աղվան Ս.-ն հայտնաբերվել է և ավտոմեքենայով տեղափոխել ոստիկանության Արմավիրի բաժին։
Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
09:52 13.11.2024
Իսրայելը հայտարարել է Բեյրութի տարածքում «Հեզբոլլահ»-ի հրթիռային արտադրամասերի ոչնչացման մասինԻսրայելական բանակը հայտարարել է, որ Բեյրութի շրջանում արդեն ոչնչացրել է շիական «Հեզբոլլահ» կազմակերպության հրթիռների արտադրության և զենքի պահեստների մեծ մասը։ Ըստ բանակի մամուլի ծառայության՝ այդ օբյեկտները կենտրոնացված են եղել Բեյրութի արվարձանում։ Ըստ իսրայելական կողմի՝ շիական կազմակերպությունը նրանց դիտավորյալ տեղավորել է խաղաղ տարածքներում՝ քաղաքացիական շենքերի տակ։ Ըստ զինվորականների՝ այս ենթակառուցվածքը կառուցվել է «վերջին 20 տարիների ընթացքում» […] ...
09:47 13.11.2024
Անահիտ Մանասյանը Բնունիսում այցելել է 44-օրյա պատերազմում անմահացած Էդգարի տունՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոյեմբերի 11-ին Սիսիան համայնքի Բնունիս բնակավայրում այցելել եմ 44-օրյա պատերազմում անմահացած Էդգարի տուն: Էդգար Մարտիրոսյանի երազանքն իրականություն է դարձրել մայրը` Արսինե Սահակյանը, ում նախաձեռնությամբ երեկ հանդիպել էի Սիսիան համայնքի գյուղական բնակավայրերի հրաշք երիտասարդների հետ: Էդգարի ու մեր մյուս տղաների գործն անմահ է»։ ...
09:43 13.11.2024
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ստոկհոլմի քաղաքային խորհրդի նախագահի հետՆոյեմբերի 12-ին Շվեդիա այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ստոկհոլմի քաղաքային խորհրդի նախագահ Օլլե Բուրելի հետ, հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են Երևանի և Ստոկհոլմի միջև համագործակցության հաստատման հնարավորությունները: Առանձնանշվել են հատկապես այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են կանաչ անցումը, քաղաքային կյանքի տարբեր ոլորտներում նորարարությունների շարունակական ներդրումը, տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց ու քաղաքացիական […] ...
09:35 13.11.2024
ԵՊՀ պատվիրակությունը հյուրընկալվել է Ջորջթաունի համալսարանումՆոյեմբերի 11-ին Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) պատվիրակությունը` ԵՊՀ ռեկտոր, դոկտոր Հովհաննես Հովհաննիսյանի գլխավորությամբ, հյուրընկալվեց Ջորջթաունի համալսարանում, որտեղ կայացավ հանդիպում համալսարանի Բիզնեսի դպրոցի դեկան, դոկտոր Փոլ Ալմեյդայի հետ: Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ «Հանդիպմանը ներկա էին դեսպան Մակունցը, ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը, ինչպես […] ...
09:30 13.11.2024
Պենտագոն. հութիները կրակել են երկու ամերիկյան հրթիռային կործանիչների ուղղությամբԵմենի «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբները երկուշաբթի օրը հարձակվել են կառավարվող հրթիռների երկու կործանիչների վրա, երբ նրանք անցնում էին Բաբ ալ-Մանդեբի նեղուցով: Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը։ «Նոյեմբերի 11-ին CENTCOM-ի ուժերը հաջողությամբ հետ են մղել հութիների մի քանի հարձակումներ՝ անցնելով Բաբ ալ-Մանդեբի նեղուցով: USS Spruance և USS […] ...
09:23 13.11.2024
ԵՄ երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարության ղեկավարները կքննարկեն Կիևին «ցանկացած սցենարով» օգնություն տրամադրելու հարցըՆոյեմբերի 18-19-ին կայանալիք հանդիպումներում ԵՄ արտաքին գործերի և պաշտպանության նախարարները կքննարկեն Ուկրաինային «ցանկացած սցենարով» օգնություն տրամադրելու հարցը՝ հաշվի առնելով ԱՄՆ ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը։ Այս մասին Վարշավայում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Նրա հայտարարությունը տարածել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայությունը։ «Ես գիտեմ, որ եվրոպացիները պետք է հստակ իմանան, […] ...