Իրանն ու Կատարը բանակցություններ կվարեն ստորջրյա թունելի կառուցման շուրջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 11 2024
  • $
    387.51
  • RUBLE
    3.95
  • 411.46
WEATHER
+3.09 oC

Իրանն ու Կատարը բանակցություններ կվարեն ստորջրյա թունելի կառուցման շուրջ

19:19 10.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իրանը մասնագետների խումբ կուղարկի Կատար՝ Պարսից ծոցի հատակով երկու երկրների միջև տրանսպորտային թունելի կառուցման շուրջ բանակցությունների համար, հայտարարել է Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը Թեհրանում Կատարի նոր դեսպանի հետ հանդիպմանը:

«Երկու երկրներն էլ ցանկանում են իրականացնել այս մեծ պլանը, և Իրանն արդեն ստեղծել է մասնագետների խումբ՝ առաջնային հետազոտություններ իրականացնելու համար, որը առաջիկա շաբաթներին կուղարկվի Դոհա՝ բանակցությունների»,- փոխնախագահի խոսքերն է մեջբերում ISNA-ն։

Արեֆը հավելել է, որ Իրանը հույս ունի ամրապնդել տնտեսական, մշակութային և քաղաքական կապերը Կատարի հետ և համագործակցել բոլոր հնարավոր ոլորտներում։

Գործակալության տվյալներով՝ եթե նախագիծն իրագործվի, Իրանի և Կատարի միջև ընկած թունելը կդառնա աշխարհի ամենաերկար ստորջրյա տրանսպորտային թունելը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանը հանդիպել է Ստոկհոլմի քաղաքային խորհրդի նախագահի հետ

09:43 13.11.2024

Արարատ Միրզոյանը հանդիպել է Ստոկհոլմի քաղաքային խորհրդի նախագահի հետ

Նոյեմբերի 12-ին Շվեդիա այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ստոկհոլմի քաղաքային խորհրդի նախագահ Օլլե Բուրելի հետ, հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են Երևանի և Ստոկհոլմի միջև համագործակցության հաստատման հնարավորությունները: Առանձնանշվել են հատկապես այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են կանաչ անցումը, քաղաքային կյանքի տարբեր ոլորտներում նորարարությունների շարունակական ներդրումը, տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց ու քաղաքացիական […] ...

ԵՊՀ պատվիրակությունը հյուրընկալվել է Ջորջթաունի համալսարանում

09:35 13.11.2024

ԵՊՀ պատվիրակությունը հյուրընկալվել է Ջորջթաունի համալսարանում

Նոյեմբերի 11-ին Երևանի պետական ​​համալսարանի (ԵՊՀ) պատվիրակությունը` ԵՊՀ ռեկտոր, դոկտոր Հովհաննես Հովհաննիսյանի գլխավորությամբ, հյուրընկալվեց Ջորջթաունի համալսարանում, որտեղ կայացավ հանդիպում համալսարանի Բիզնեսի դպրոցի դեկան, դոկտոր Փոլ Ալմեյդայի հետ: Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ «Հանդիպմանը ներկա էին դեսպան Մակունցը, ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը, ինչպես […] ...

Պենտագոն. հութիները կրակել են երկու ամերիկյան հրթիռային կործանիչների ուղղությամբ

09:30 13.11.2024

Պենտագոն. հութիները կրակել են երկու ամերիկյան հրթիռային կործանիչների ուղղությամբ

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբները երկուշաբթի օրը հարձակվել են կառավարվող հրթիռների երկու կործանիչների վրա, երբ նրանք անցնում էին Բաբ ալ-Մանդեբի նեղուցով: Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը։ «Նոյեմբերի 11-ին CENTCOM-ի ուժերը հաջողությամբ հետ են մղել հութիների մի քանի հարձակումներ՝ անցնելով Բաբ ալ-Մանդեբի նեղուցով: USS Spruance և USS […] ...

ԵՄ երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարության ղեկավարները կքննարկեն Կիևին «ցանկացած սցենարով» օգնություն տրամադրելու հարցը

09:23 13.11.2024

ԵՄ երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարության ղեկավարները կքննարկեն Կիևին «ցանկացած սցենարով» օգնություն տրամադրելու հարցը

Նոյեմբերի 18-19-ին կայանալիք հանդիպումներում ԵՄ արտաքին գործերի և պաշտպանության նախարարները կքննարկեն Ուկրաինային «ցանկացած սցենարով» օգնություն տրամադրելու հարցը՝ հաշվի առնելով ԱՄՆ ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը։ Այս մասին Վարշավայում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Նրա հայտարարությունը տարածել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայությունը։ «Ես գիտեմ, որ եվրոպացիները պետք է հստակ իմանան, […] ...

ՄԱԿ-ը հաղորդել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Հորդանան գետի Արևմտյան ափին 742 պաղեստինցիների մահվան մասին

09:18 13.11.2024

ՄԱԿ-ը հաղորդել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Հորդանան գետի Արևմտյան ափին 742 պաղեստինցիների մահվան մասին

2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Արևմտյան ափին ավելի քան 740 պաղեստինցի է մահացել։ Այս մասին հայտնել է Պաղեստինի օկուպացված տարածքներում հումանիտար հարցերը համակարգող ՄԱԿ-ի գրասենյակը։ Ինչպես նշվում է փաստաթղթում, 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչև 2024 թվականի հոկտեմբերի 31-ը Հորդանան գետի Արևմտյան ափին սպանվել է 742 պաղեստինցի, ևս 6699-ը վիրավորվել են։ Մահացածների մեծ մասը եղել […] ...

Հարավային Կորեան, Ճապոնիան և ԱՄՆ-ը սկսում են Exercise Freedom Edge զորավարժությունները

09:12 13.11.2024

Հարավային Կորեան, Ճապոնիան և ԱՄՆ-ը սկսում են Exercise Freedom Edge զորավարժությունները

Չորեքշաբթի օրը Հարավային Կորեան, ԱՄՆ-ը և Ճապոնիան սկսում են Freedom Edge եռակողմ զորավարժությունները, որոնք կկենտրոնանան կիբերտարածության, հակաօդային պաշտպանության և հակասուզանավային պատերազմի վրա։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի շտաբների պետերին (KNS): Ինչպես նշվում է, զորավարժություններն անցկացվում են երեք երկրների ղեկավարների պայմանավորվածության համաձայն, որը ձեռք է բերվել 2023 թվականի օգոստոսին ամերիկյան Քեմփ […] ...

BACK_TO_TOP