4 տարի առաջ այս օրը ստորագրվեց եռակողմ հայտարարությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 11 2024
  • $
    387.51
  • RUBLE
    3.95
  • 411.46
WEATHER
+1.09 oC

4 տարի առաջ այս օրը ստորագրվեց եռակողմ հայտարարությունը

21:16 09.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

4 տարի առաջ այս օրը՝ նոյեմբերի 9/10-ի գիշերը Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարները ստորագրեցին եռակողմ հայտարարություն, որով կողմերը պարտավորվեցին դադարեցնել 44 օր տևած ռազմական գործողությունները։

Radar Armenia-ն ներկայացրել է եռակողմ հայտարարության տեքստը։

Մենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ. Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինը, հայտարարեցինք հետևյալի մասին (լուսապատճենը կցվում է).

1. Հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարի մասին՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում:

2. Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը:

3. Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ՝ թվով 1960 զինծառայող՝ հրաձգային զենքով, 90 զրահավոր փոխադրիչ մեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:

4. Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը կազմում է 5 տարի՝ հերթական 5-ամյա ժամկետներով ավտոմատ կերպով երկարաձգմամբ, եթե Կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

5. Հակամարտության Կողմերի կողմից պայմանավորվածությունների կատարման նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ստեղծվում է հրադադարի վերահսկողության խաղաղապահ կենտրոն:

6. Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում է Քելբաջարի շրջանը՝ մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միաժամանակ շրջանցելու է Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:

Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ առաջիկա երեք տարիների ընթացքում սահմանվելու է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովող Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման պլանը՝ այդ երթուղու պահպանության նպատակով ռուսական խաղաղապահ զորակազմի հետագա վերատեղակայմամբ:

Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը:

7. Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո:

8. Իրականացվում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակում:

9. Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները:

Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ ապահովվելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցություննների շինարարությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հարսնացուի հոր սխալը ծիծաղեցրել է ներկներին

00:00 13.11.2024

Հարսնացուի հոր սխալը ծիծաղեցրել է ներկներին

Հարսանիքը, որը տեղի է ունեցել Հոլմֆիրթում (Յորքշիր, Անգլիա), որոշ չափով զավեշտական է ստացվել։ Ըստ ավանդույթի՝ հարսանցուի հայրը պետք է դստերը ուղեկցեր դեպի խորանը, սակայն փեսան միայն աճող զարմանքով նայել է, թե ինչպես է հարսնացուի հայրը՝ Նիլ Քրոսլին, քայլում դեպի իրեն` առանց աղջկա: Ստիպված միջամտել է տոնակատարության կազմակերպիչը, ով նրբանկատորեն հիշեցրել է Նիլին, որ արժե վերադառնալ […] ...

Airbus օդային տաքսիի նախատիպն առաջին անգամ օդ է բարձրացել

23:52 12.11.2024

Airbus օդային տաքսիի նախատիպն առաջին անգամ օդ է բարձրացել

Airbus Helicopters-ի գործադիր տնօրեն Բրունո Իվոնը X սոցիալական ցանցում հայտնել է, որ ուղղահայաց թռիչք-վայրէջքի հնարավորությամբ CityAirbus NextGen նախատիպը առաջին անգամ օդ է բարձրացել ընկերության հաստատությունում Դոնավորտում (Գերմանիա)՝ սկսելով թռիչքային փորձարկումները: Չորս նստատեղով, երկու տոննայանոց CityAirbus NextGen-ը, որի թևերի բացվածքը մոտ 12 մետր է, հագեցած է ութ պտուտակներով և 16 էլեկտրական շարժիչ բլոկներով: Սարքը, ըստ մշակողի, […] ...

Մոտենում է դարի ամենաերկար արևի խավարումը

23:44 12.11.2024

Մոտենում է դարի ամենաերկար արևի խավարումը

2027 թվականի օգոստոսի 2-ին տեղի կունենա 21-րդ դարի ամենաերկար ամբողջական արևի խավարումը, որը կտևի 6 րոպե 23 վայրկյան։ Forbes-ը հայտնում է, որ երևույթը կանցնի 15 227 կմ երկարությամբ ճանապարհ՝ անցնելով մի քանի երկրների և մայրցամաքների վրայով՝ ներառյալ Իսպանիան, Հյուսիսային Աֆրիկա և Արաբական թերակղզին: Խավարումը կսկսվի Ատլանտյան օվկիանոսից, կանցնի Ջիբրալթարի նեղուցը, այնուհետև կանցնի հարավային Իսպանիա, Ջիբրալթար, […] ...

Նիկոլ Փաշինյանը Վարչության նիստ է հրավիրել

23:36 12.11.2024

Նիկոլ Փաշինյանը Վարչության նիստ է հրավիրել

ՔՊ կենտրոնական գրասենյակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Վարչության նիստ։ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «ՔՊ Վարչության այսօրվա նիստում քննարկեցինք Գյումրիում առաջացած կառավարման ճգնաժամը և ներկուսակցական հարցեր»։ ...

Ամերիկացի սենատորը խոսել է ԱՄՆ բանակի «աղետալի» վիճակի մասին

23:28 12.11.2024

Ամերիկացի սենատորը խոսել է ԱՄՆ բանակի «աղետալի» վիճակի մասին

Ալաբամա նահանգի հանրապետական ​​սենատոր Թոմի Թաբերվիլն ասել է, որ ԱՄՆ բանակի վիճակն այժմ «բացարձակ աղետալի» վիճակում է և լուրջ ուժեղացում է պահանջում։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։ «Մեր զինված ուժերը հիմա՝ դա աղետ է, բացարձակ աղետ, մենք ներկա վիճակում չենք կարող որևէ մեկին հաղթել»,- նշել է սենատորը՝ հավելելով, որ չնայած բանակում […] ...

Այրվել է ավտոմեքենա

23:20 12.11.2024

Այրվել է ավտոմեքենա

Նոյեմբերի 12-ին, ժամը 19:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։46-ին, մարվել՝ 20։00-ին։ Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենան: ...

BACK_TO_TOP