20:32 08.11.2024
Եմենի հութի ապստամբները ուրբաթ օրը հայտարարել են, որ գերձայնային հրթիռով հարձակվել են իսրայելական ռազմաօդային ուժերի «Նևաթիմ» բազայի վրա: Այս մասին ասվում է հութիների խոսնակ Յահյա Սարիի՝ X սոցիալական ցանցում արված հայտարարության մեջ։
«Եմենի զինված ուժերի հրթիռային ուժերը հատուկ ռազմական գործողություն են իրականացրել օկուպացված Պաղեստինի հարավում գտնվող Նեգևի շրջանի «Նևաթիմ» բազայի դեմ՝ օգտագործելով «Պալեստին 2» հիպերձայնային բալիստիկ հրթիռը, Ալլահի կամքով այն հասել է իր թիրախին»,-ասվում է հայտարարության մեջ։
Բացի այդ, նա ասել է, որ ապստամբներին հաջողվել է խոցել ամերիկյան մեկ այլ MQ-9 անօդաչու թռչող սարք, երբ այն գտնվում էր Եմենի Ալ Ջաուշ նահանգի օդային տարածքում։ Ընդհանուր առմամբ ապստամբները ոչնչացրել են 12 ամերիկյան ինքնաթիռ։
Ավելի վաղ իսրայելական զինվորականները հայտնել էին Եմենից արձակված հրթիռի հաջող որսալու մասին։
2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հարձակվեց Իսրայելի վրա։ Ի պատասխան՝ Իսրայելը գործողություն սկսեց ՀԱՄԱՍ-ի դեմ։ Այս իրադարձությունները ստիպել են Մերձավոր Արևելքի մի շարք խմբավորումների ակտիվացնել հարձակումները Իրաքում և Սիրիայում ԱՄՆ ուժերի դեմ:
16:51 08.11.2024
Չիլիի ափերի մոտ 6,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել22:33 08.11.2024
ԱՄՆ-ը կործանիչներ է ուղարկում Մերձավոր Արևելք Իրանի հետ կապված մտավախությունների ֆոնինՄիացյալ Նահանգները որոշել է ժամանակավորապես F-15E Strike Eagle կործանիչների էսկադրիլիա տեղակայել Հորդանանում՝ Իսրայելի վրա իրանական հնարավոր հրթիռային հարձակման հետ կապված մտահոգությունների ֆոնին, հաղորդում է The Times of Israel-ը։ Իր հերթին Haaretz թերթը նշում է, որ առնվազն 12 կործանիչ է տեղափոխվում դեպի Հորդանան։ ԱՄՆ զինվորականները դեռևս ոչ մի պաշտոնական հայտարարություն չեն արել ինքնաթիռների ուղարկման վերաբերյալ։ Այս […] ...
22:24 08.11.2024
Ֆինլանդիայի ՆԳՆ-ն մեղադրվում է փախստականների նկատմամբ կրոնական խտրականության մեջՖինլանդիայի իրավահավասարության հարցերով օմբուդսմենը հայտնել է, որ 2025 թվականի համար փախստականների քվոտայի բաշխման վերաբերյալ Ներքին գործերի նախարարության ցուցումները պարունակում են կրոնական խտրականության նշաններ։ Այս մասին հայտնում է Ֆինլանդիայի ՆԳՆ-ն։ Հոկտեմբերի 9-ին հաղորդվել էր, որ Ֆինլանդիայի կառավարության անդամները՝ «Իսկական ֆիններ» կուսակցության անդամները, ձգտում են նվազեցնել մահմեդական երկրներից փախստականների քվոտաները և փոխարինել քրիստոնեական երկրների փախստականներով։ Ներքին գործերի […] ...
22:16 08.11.2024
ՄԱԿ-ի ուժերը Իսրայելին մեղադրում են միջազգային իրավունքը խախտելու մեջԻսրայելը խախտում է միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևը` ոչնչացնելով Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) գույքը: Այս մասին ասվում է UNIFIL Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ «Երեկ Իսրայելի պաշտպանության բանակի երկու էքսկավատոր և մեկ բուլդոզեր Ռաս ալ-Նակուրա հրվանդանում ոչնչացրել են UNIFIL-ի ցանկապատի մի մասը և բետոնե կառույցը: Ի պատասխան մեր բողոքի՝ Իսրայելի պաշտպանության […] ...
22:08 08.11.2024
Իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Լիբանանի Տյուրոս քաղաքինԻսրայելական զինվորականները շարունակել են հարվածներ հասցնել լիբանանյան շիա «Հըզբոլլահ» շարժման ենթադրյալ թիրախներին՝ հարձակվելով, մասնավորապես, հարավային Լիբանանի Տյուրոս քաղաքի վրա, հաղորդում է երկրի Ազգային լրատվական գործակալությունը (NNA): Ըստ գործկալության՝ քաղաքի վրա երկու հրթիռ է արձակվել։ Բացի այդ, Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարձակումներ են իրականացրել նաև Լիբանանի հարավում գտնվող Սաֆադ էլ Բաթիհ քաղաքի վրա։ Լիբանանյան Al-Mayadeen […] ...
21:52 08.11.2024
ԵՄ գագաթնաժողովը որոշել է հասնել համաշխարհային տեխնոլոգիական գերակայությանԵՄ առաջնորդները Բուդապեշտի գագաթնաժողովում որոշել են մինչև 2030 թվականը ավելացնել նոր տեխնոլոգիաների մեջ ներդրումները մինչև եվրոպական երկրների ՀՆԱ-ի 3%-ը՝ համաշխարհային տեխնոլոգիական գերակայության հասնելու համար։ Այս մասին ասված է գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում՝ նվիրված Եվրամիության մրցունակության բարձրացմանը։ «Անհրաժեշտ է Եվրոպան հասցնել տեխնոլոգիաների և նորարարության, հատկապես բեկումնային տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային առաջատարի մակարդակի, որի համար գիտական հետազոտությունների վրա ծախսերը […] ...