19:25 08.11.2024
Նոյեմբերի 8-ին՝ ժամը 16:41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 99-րդ կմ-ին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Ս., ծնված 1991 թ.) և «Isuzu» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա. Թ., ծնված 1992 թ.). «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, իսկ բեռնատարը կողաշրջվել է:
Բեռնատարի վարորդը և ուղևոր Ա. Մ.-ն (ծնված 1996 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:
Փրկարարները «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Ռ. Ս.-ին (ծնված 2017 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և դադարեցրել վառելիքի արտահոսքը:
16:51 08.11.2024
Չիլիի ափերի մոտ 6,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել21:44 08.11.2024
Ինչո՞ւ ամերիկացիները նախապատվություն տվեցին Թրամփին. Սուրեն Սարգսյանի հարցազրույցըԻ՞նչ կլինի Թրամփի ընտրությունից հետո: Այս հարցն ամենից հաճախ էր տրվում դեռ ընտրություններից առաջ: Ի՞նչ զարգացումներ են հնարավոր Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում, որում ակտիվորեն ներգրավված էր Թրամփը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում: Ամբողջական հարցազրույցը` տեսանյութում: ...
21:36 08.11.2024
Օրբանը չի կարծում, որ Հունգարիան մեկուսացվել է Ուկրաինայի հարցում իր դիրքորոշման պատճառովՀունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հերքել է այն ենթադրությունները, թե իր երկիրը քաղաքականապես մեկուսացված է Եվրամիությունում՝ Ուկրաինայի նկատմամբ իր հատուկ դիրքորոշման պատճառով: «Եթե դու ունես քո կարծիքը, որը տարբերվում է մյուս 26 անդամներից, և դու մենակ ես, ապա սա մեկուսացում չէ, այլ քննարկում», – ասել է Օրբանը ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովին հաջորդած ասուլիսում։ Նրա խոսքով, եթե […] ...
21:28 08.11.2024
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը Մոնտենեգրոյում մասնակցել է աղետների ռիսկի նվազեցման տարածաշրջանային պլատֆորմինՆերքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 6-8-ը Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում մասնակցել է Աղետների ռիսկի նվազեցման Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 2024 թվականի տարածաշրջանային պլատֆորմին, որին մասնակցում էին ավելի քան 40 երկրների ներկայացուցիչներ, շուրջ 73 կազմակերպություններ և ՄԱԿ-ի կառույցներ, տարածաշրջանային միավորումներ, տեղական և միջկառավարական կազմակերպություններ, զարգացման միջազգային բանկեր: ՀՀ պատվիրակության կազմում էին ՆԳ նախարարության, […] ...
21:20 08.11.2024
Գևորգ Պապոյանը 3 օրով գործուղվում է ԳերմանիաՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 25-27-ը կգործուղվի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Պապոյանը մեկնում է Բեռլին` երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով։ Գործուղումից վերադառնալուց հետո նա եռօրյա ժամկետում պետք է ներկայացնի արդյունքների մասին հաշվետվություն: ...
21:12 08.11.2024
Թրամփը մտադիր չէ վաճառել Truth Social-ի բաժնետոմսերըԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ վաճառել Truth Social-ի բաժնետոմսերը։ «Կան կեղծ և, հնարավոր է, անօրինական լուրեր կամ հայտարարություններ, որոնք տարածվում են շուկայի հավանական մանիպուլատորների կամ վաճառողների կողմից, որոնք պնդում են, որ ես շահագրգռված եմ վաճառել Truth-ի բաժնետոմսերը: Այս լուրերը կամ հայտարարությունները կեղծ են: Ես մտադիր չեմ վաճառել բաժնետոմսերը»,-գրել է Թրամփը […] ...
21:04 08.11.2024
ԵՄ-ն երկու տարով երկարաձգել է Ուկրաինայի ռազմական օգնության առաքելությունըԵՄ խորհուրդը ուրբաթ օրը որոշել է երկարաձգել Ուկրաինայում ԵՄ ռազմական աջակցության առաքելության (EUMAM Ukraine) մանդատը ևս երկու տարով՝ մինչև 2026 թվականի նոյեմբերի 15-ը։ Այդ նպատակով 2024 թվականի նոյեմբերի 14-ից մինչև 2026 թվականի նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածի համար կհատկացվի շուրջ 409 միլիոն եվրոյի բյուջետային հատկացում, հաղորդում է խորհրդի մամուլի ծառայությունը։ Բրյուսելում հրապարակված հաղորդագրությունում ասվում է, որ […] ...