Կապան քաղաքում գործող ՍՊ ընկերության տնօրենին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի երկու բնակիչ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 11 2024
  • $
    387.37
  • RUBLE
    3.97
  • 417.58
WEATHER
+3.09 oC

Կապան քաղաքում գործող ՍՊ ընկերության տնօրենին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի երկու բնակիչ

18:40 08.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Կապան քաղաքի երեք բնակչի կողմից ՍՊ ընկերության տնօրենին ծանր մարմնական վնաս պատճառելու, ինչպես նաև` խուլիգանություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ։

2024թ. հոկտեմբերի 30-ին ժամը` 19:08-ին, «Կապանի ԲԿ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «Գլխուղեղի աջ կիսագնդի սուբդորալ հեմատոմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Կապան քաղաքի 63-ամյա բնակիչ, ով ավելի ուշ տեղափոխվել է Երևան քաղաքի «էրեբունի ԲԿ»։

ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթով իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2024թ․ հոկտեմբերի 30-ին Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում գտնվող սննդի կետում Կապան համայնքի 63–ամյա բնակիչ, կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ՍՊ ընկերության տնօրենի և նույն քաղաքի 31-ամյա բնակչի միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել, որից հետո նույն օրը՝ ժամը 17։00-ի սահմաններում, պարզաբանումներ կատարելու նպատակով, 31-ամյա տղամարդը նույն քաղաքի 31 և 29-ամյա բնակիչների հետ գնացել է ՍՊ ընկերության վարչական շենքի մուտքի մոտ։

Հանդիպելով ընկերության տնօրենին, սեփական անձի առավելությունն ընդգծելու նպատակով, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, անտեսելով հավաքված անձանց ներկայությունը, միմյանց գործողությունները լրացնելով` Կապան քաղաքի հիշյալ բնակիչները ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել նշված ընկերության տնօրենի մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ գլխին՝ վերջինիս զրկելով դիմադրելու և պաշտպանվելու հնարավորությունից և պատճառելով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածք։ Նշված խուլիգանության ընթացքում Կապան քաղաքի հիշյալ բնակիչները ծեծի են ենթարկել նաև ընկերության տնօրենի վարորդին։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Կապան քաղաքի 31-ամյա երկու բնակիչներին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 10-րդ կետերով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Կապան քաղաքի 29-ամյա բնակչի վերաբերյալ ձերբակալման որոշում է կայացվել, որի իրականացումը հանձնարարվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան բաժին։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ Ներքին Բազմաբերդ գյուղում

20:48 08.11.2024

Հրդեհ Ներքին Բազմաբերդ գյուղում

Նոյեմբերի 8-ին, ժամը 12:17-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Բազմաբերդ գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։04-ին, մարվել՝ 16։55-ին։ Գյուղի 17-րդ փողոցում այրվել է մոտ 300 հակ կուտակած անասնակեր։ ...

«Bazar Berlin» 60-րդ միջազգային տոնավաճառին Հայաստանը մասնակցում է միասնական ազգային տաղավարով

20:40 08.11.2024

«Bazar Berlin» 60-րդ միջազգային տոնավաճառին Հայաստանը մասնակցում է միասնական ազգային տաղավարով

Նոյեմբերի 6-10-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բեռլին քաղաքում անց է կացվում «Bazar Berlin» 60-րդ միջազգային տոնավաճառը, որին Հայաստանը մասնակցում է առաջին անգամ միասնական ազգային տաղավարով՝ ներկայացնելով 6 ընկերության արտադրանք։ Հայկական ընկերությունների ներկայացուցիչները միջոցառման նախօրեին հանդիպել են Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Ենգիբարյանին և քննարկել հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները դեպի ԳԴՀ և եվրոպական այլ երկրներ։ […] ...

Հութիները հայտարարել են իսրայելական ավիաբազայի վրա հիպերձայնային հրթիռային հարձակման մասին

20:32 08.11.2024

Հութիները հայտարարել են իսրայելական ավիաբազայի վրա հիպերձայնային հրթիռային հարձակման մասին

Եմենի հութի ապստամբները ուրբաթ օրը հայտարարել են, որ գերձայնային հրթիռով հարձակվել են իսրայելական ռազմաօդային ուժերի «Նևաթիմ» բազայի վրա: Այս մասին ասվում է հութիների խոսնակ Յահյա Սարիի՝ X սոցիալական ցանցում արված հայտարարության մեջ։ «Եմենի զինված ուժերի հրթիռային ուժերը հատուկ ռազմական գործողություն են իրականացրել օկուպացված Պաղեստինի հարավում գտնվող Նեգևի շրջանի «Նևաթիմ» բազայի դեմ՝ օգտագործելով «Պալեստին 2» հիպերձայնային […] ...

Ֆոն դեր Լայենը Եվրամիությանը առաջարկել է փոխարինել ռուսական գազը ամերիկյան LNG-ով

20:24 08.11.2024

Ֆոն դեր Լայենը Եվրամիությանը առաջարկել է փոխարինել ռուսական գազը ամերիկյան LNG-ով

Եվրամիությունը պետք է ուսումնասիրի ԱՄՆ-ից հեղուկ բնական գազի (LNG) գնումների ավելացման հնարավորությունը, որպեսզի շահի երկրի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի բարեհաճությունը, ով խոստացել է ներմուծման լայնածավալ մաքսատուրքեր սահմանել, ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ ԵՄ իշխանությունները Թրամփի համար արտաքին առևտրի առաջարկ են պատրաստում՝ հույս ունենալով պաշտպանվել նրա սպառնալիքներից, գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով ԵՀ-ի […] ...

Իսրայելը ևս մեկ միջանցք կբացի Գազայի հատվածին օգնություն մատակարարելու համար

20:16 08.11.2024

Իսրայելը ևս մեկ միջանցք կբացի Գազայի հատվածին օգնություն մատակարարելու համար

Պաղեստինյան տարածքներում Իսրայելի կառավարության համակարգողի գրասենյակը (COGAT) հայտարարել է Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարման հերթական միջանցքի բացման մասին, հայտնում է The Times of Israel-ը։ «Քիսուֆիմ» անցակետը կբացվի ինժեներական աշխատանքների ավարտից հետո։ «Իսրայելական ուժերը տարածքում տեսչական և անվտանգության ենթակառուցվածք են ստեղծում՝ ի հավելումն Իսրայելի և Գազայի հատվածի ճանապարհների կառուցմանը, որոնք թույլ կտան մարդասիրական օգնություն հասցնել հարավային […] ...

Վրաստանի վարչապետը բացառում է կրկնակի խորհրդարանական ընտրությունները

20:08 08.11.2024

Վրաստանի վարչապետը բացառում է կրկնակի խորհրդարանական ընտրությունները

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հերքել է երկրի խորհրդարանական ընտրություններում խախտումների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքները և հավելել, որ նոր ընտրություններ չեն լինելու։ «Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և ընդդիմության առաջնորդները, ովքեր հրապարակայնորեն հայտարարեցին կեղծիքների մասին, հրաժարվում են համագործակցել դատախազության հետ և պահանջում են նոր ընտրություններ։ Շատ շուտով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամփոփի ընտրությունների արդյունքները, որից հետո տեղի կունենա խորհրդարանի առաջին […] ...

BACK_TO_TOP