Առողջապահության նախարարն ընդունել է Հայկական բժշկական միջազգային կոմիտեի գործադիր խորհրդի անդամ Լիլիան Գրիգորյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
15:41:15
Ամսաթիվ
09 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.78
  • RUBLE
    4.56
  • 432.41
WEATHER
+14.09 oC

Առողջապահության նախարարն ընդունել է Հայկական բժշկական միջազգային կոմիտեի գործադիր խորհրդի անդամ Լիլիան Գրիգորյանին

18:35 08.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
00:00
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայկական բժշկական միջազգային կոմիտեի (AMIC) գործադիր խորհրդի անդամ Լիլիան Գրիգորյանին։

«Ուրախ էի ընդունել Հայկական բժշկական միջազգային կոմիտեի գործադիր խորհրդի անդամ, Սան Ռաֆայել սրտաբանական բաժանմունքի կլինիկական ղեկավար, «AMADEA» բարեգործական հիմնադրամի նախագահ Լիլիան Գրիգորյանին։

Քննարկեցինք Հայկական բժշկական միջազգային կոմիտեի (AMIC) նախաձեռնությամբ 2025 թվականի հուլիսի 3-5-ը Մադրիդում կայանալիք 14-րդ Համահայկական բժշկական Կոնգրեսի (AMWC2025) առջև դրված խնդիրները:
Կոնգրեսի առանցքում Հայաստանի և սփյուռքահայ բժիշկների համագործակցությունն է, բժշկագիտությանը, Հայաստանում առողջապահության ոլորտի հետագա զարգացմանն ուղղված ռազմավարական ծրագրերը և ներդրումները:

Առողջապահության նախարարությունը ակտիվ մասնակցություն է ունենալու «AMWC2025»-ի աշխատանքներին, իսկ կոնգրեսը կնշանավորվի Իսպանիայի Թագավորության առողջապահության նախարարության և ՀՀ առողջապահության նախարարության միջև համագործակցության պայմանագրի կնքմամբ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վահագն Խաչատուրյանը ԱՄԷ-ում շարունակում է բարձրաստիճան գործիչների հետ հանդիպումները

19:28 09.04.2025

Վահագն Խաչատուրյանը ԱՄԷ-ում շարունակում է բարձրաստիճան գործիչների հետ հանդիպումները

Երկկողմ հարաբերությունների խորացում, նոր համագործակցային հնարավորություններ. Հայաստանի նախագահը Արաբական Միացյալ Էմիրություններում շարունակում է հանդիպումները բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Վահագն Խաչատուրյան-շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյան հանդիպմանը կարևորվել է երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերություններն ու փոխադարձ վստահության ամրապնդումը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի ԱԳՆ ներկայացուցիչների և դիվանագիտական ակադեմիայի ուսանողների հետ

19:22 09.04.2025

Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի ԱԳՆ ներկայացուցիչների և դիվանագիտական ակադեմիայի ուսանողների հետ

Աշխատանքային այցով Խորվաթիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի ԱԳՆ ներկայացուցիչների և դիվանագիտական ակադեմիայի ուսանողների հետ: Գլխավոր քարտուղարը խոսել է տարածաշրջանում առկա մարտահրավերներից, ներկայացրել խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի Հանրապետության ջանքերը, պատասխանել հարցերին: Դավիթ Կարապետյանը ունկնդիրներին է ներկայացրել նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: ...

Երեխաների շուրջօրյա և ցերեկային խնամքի կենտրոներում իրականացվում են տարաբնույթ միջոցառումներ

19:16 09.04.2025

Երեխաների շուրջօրյա և ցերեկային խնամքի կենտրոներում իրականացվում են տարաբնույթ միջոցառումներ

Կարևորելով երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող երեխաների շուրջօրյա և ցերեկային խնամքի կենտրոներում իրականացվում են տարաբնույթ միջոցառումներ: Դրանց շրջանակում երեխաները բարձրաձայնում են իրենց իսկ կրթության, հանգստի, առողջության պահպանման, ընտանեկան միջավայրում ապրելու և այլ հիմնարար իրավունքների ու դրանց ապահովման կարևորության մասին։ «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի սաների կողմից թեմատիկ միջոցառումը ներկայացվել […] ...

Որպես հակամարտություններից տուժած երկրում ծնված կին՝ ես միշտ ունեցել եմ խորը և անսասան երազանք, որ այս հակամարտությունը կավարտվի իմ կյանքի օրոք. Ծովինար Վարդանյան

19:11 09.04.2025

Որպես հակամարտություններից տուժած երկրում ծնված կին՝ ես միշտ ունեցել եմ խորը և անսասան երազանք, որ այս հակամարտությունը կավարտվի իմ կյանքի օրոք. Ծովինար Վարդանյան

Տաշքենդում Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ելույթ է ունեցել վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Ծովինար Վարդանյանը՝ նշելով. «Հարգելի՛ գործընկերներ, Ես ընդամենը երկու րոպե ունեմ ձեզ ներկայացնելու իմ քառասունհինգամյա կյանքը սոցիալական զարգացման համատեքստում: Որպես հակամարտություններից տուժած երկրում ծնված կին՝ ես միշտ ունեցել եմ խոր եւ անսասան երազանք, որ այս հակամարտությունը կավարտվի իմ կյանքի օրոք: Երբ մենք […] ...

Պարեկները լուսադեմին ձերբակալել են 3 երիտասարդի․ ավտոմեքենայի բեռնախցիկում գողացված հայելիներ կային

19:00 09.04.2025

Պարեկները լուսադեմին ձերբակալել են 3 երիտասարդի․ ավտոմեքենայի բեռնախցիկում գողացված հայելիներ կային

Երևանի պարեկները ապրիլի 8-ին Արշակունյաց պողոտայում գողություն կատարելու և ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 35-ամյա վարորդին, ինչպես նաև 25 և 30 տարեկան ուղևորներին: Ավտոմեքենայի բեռնախցիկում եղել է սպիտակ փոշենման հետքերով ապակյա կոլբա և ավտոմեքենայի երեք զույգ հայելի: Կազմված փաստաթղթերը փոխանցվել […] ...

Մխիթարյանի գրառումը «Բավարիային» հաղթելուց հետո

18:50 09.04.2025

Մխիթարյանի գրառումը «Բավարիային» հաղթելուց հետո

Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի «Բավարիայի» դեմ քառորդ եզրափակիչ առաջին խաղից հետո գրառում է կատարել Instagram-ի իր էջում։ «Մենք վերադարձանք «Միլան» «Բավարիայի» դեմ առաջին խաղում հաղթելուց հետո։ Պետք է կենտրոնացած մնանք պատասխան խաղից առաջ»,-գրել է Մխիթարյանը։ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր ու փոխարինվել է 74-րդ րոպեին։ ...

BACK_TO_TOP