16:41 08.11.2024
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ նոյեմբերի 8-ին տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ Ընտրական օրենսգրքում եւ հարակից օրենքներում առաջարկվող նոր կարգավորումների վերաբերյալ:
Խորհրդարանական լսումներին մասնակցել են օրենսդիր եւ գործադիր մարմինների, քաղհասարակության, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել է, որ տեւական ժամանակ քննարկվել է օրենքների նախագծերի փաթեթը, ձեւավորվել է աշխատանքային խումբ ԱԺ պատգամավորների եւ պատկան մարմինների մասնակցությամբ: Ընտրական օրենսգրքի լավարկմանն ուղղված հարցերի վերաբերյալ տեղի է ունեցել նաեւ արտագնա քննարկում:
Կարեւորելով հանրային լսումների ձեւաչափը` ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը ներկայացրել է օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները: Նա համոզմունք է հայտնել, որ կլինեն առարկայական առաջարկություններ, որոնք կբարելավեն արդեն առաջին ընթերցմամբ ԱԺ-ի ընդունած օրենքների նախագծերի փաթեթը: «Ժողովրդավարության ամրապնդման գործում առանցքային նշանակություն ունի ժողովրդավարական ինստիտուտների, ընտրական համակարգի շարունակական բարելավումը»,- ասել է նախարարի տեղակալը` հավելելով, որ օրենսդրությունը բարեփոխելու նախաձեռնությունը Հայաստանում մեկնարկել է 2018 թվականից: Նրա խոսքով հետագայում էլ շարունակվել է ընտրական օրենսդրության բարելավման քաղաքականությունը:
Արմենուհի Հարությունյանի ներկայացմամբ 2021թ. հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների եւ 2021-2022 թթ. համամասնական ընտրակարգով անցկացված ՏԻՄ ընտրությունների ընթացքում ծագել են բազմաթիվ խնդիրներ: Դրանք արձանագրվել են ինչպես իրավակիրառ մարմինների, այնպես էլ դիտորդական առաքելություն իրականացրած տեղական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ու ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի կողմից:
Ըստ հիմնական զեկուցողի` քննարկվող օրենսդրական փաթեթում փորձ է արվել անդրադառնալ արձանագրված խնդիրներին: Նշվել է, որ տեղամասային կենտրոնների մեծ մասը դեռեւս մատչելի չէ հաշմանդամության կամ տեղաշարժման, հենաշարժողական դժվարություններ ունեցող անձանց համար: Նա շեշտել է, որ ընտրական օրենսդրությամբ կսահմանվեն բավարար իրավական երաշխիքներ: Նշվել է, որ արտակարգ եւ ռազմական դրության պայմաններում ընտրությունների նշանակմանն ու անցկացմանն առնչվող դրույթներում եւս կկատարվեն համապատասխան փոփոխություններ:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալն ընդգծել է, որ օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ հնարավոր կլինի նպաստել ընտրական համակարգի շարունակական կատարելագործմանը, Հայաստանում ձեւավորված ժողովրդավարության ամրապնդմանն ու բարելավմանը: Նա տեղեկացրել է, որ նախագծերի փաթեթի մշակման ժամանակ հաշվի են առնվել Վենետիկի հանձնաժողովի, քաղհասարակության տարբեր ներկայացուցիչների, դիտորդական առաքելությամբ զբաղվող ՀԿ ներկայացուցիչների կարծիքներն ու դիտարկումները: Հիմնական զեկուցողը համոզմունք է հայտնել, որ օրենսդրական փաթեթի ընդունումը կնպաստի նաեւ ընտրությունների պատշաճ կազմակերպման հնարավորութունների ստեղծմանը, նախընտրական քարոզչության ֆինանսական թափանցիկության ապահովմանը:
Արմենուհի Հարությունյանը պատասխանել է մասնակիցների հարցերին` ներկայացնելով հավելյալ պարզաբանումներ արտակարգ եւ ռազմական դրության պայմաններում ընտրությունների նշանակման ու անցկացման, ինչպես նաեւ կուսակցությունների ֆինանսավորմանն առնչվող կարգավորումների վերաբերյալ:
Օրենսդրական փաթեթում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ դիտարկումներ ու առաջարկներ են ներկայացրել լսումների մասնակիցները: Նրանք կարեւորել են ընտրական գործընթացում իրականացվող բարեփոխումները, խոսել Ընտրական օրենսգրքում որոշ դրույթներ փոփոխելու անհրաժեշտությունից: Որոշ կարգավորումներ համարվել են խնդրահարույց եւ անընդունելի: Ընտրական գործընթացներում կարեւորվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դերակատարությունը:
Ելույթներում անդրադարձ է եղել կուսակցությունների քաղաքական ֆինանսավորման թեմային: Բարձրացվել են տարածքային ընտրական հանձնաժողովների նիստերի հրապարակայնությանը եւ նախընտրական հիմնադրամների մուտքերի օրինականության ստուգմանը վերաբերող հարցեր:
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշել է, որ ներկայացված բազմաթիվ ծավալուն կարգավորումներ ամբողջական չեն եւ կարիք ունեն լրացուցիչ քննարկման:
Եզրափակիչ ելույթում Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի խոսքով հնչած որոշ առաջարկներ կտեղայնացվեն փաթեթում: «Ընտրական փաթեթն ունի միայն մեկ նպատակ` ապահովել քաղաքացիների` ընտրական իրավունքն ազատ արտահայտելու հնարավորությունը, եւ այդ նպատակին մենք անշեղորեն գնալու ենք»,- ընդգծել է զեկուցողը:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ամփոփելով լսումները, նշել է. «Ընտրական օրենսգիրքը քաղաքական դաշտում պայքարի համար նախատեսված ընդհանուր խաղի կանոններն են, որոնք պետք է ընդունելի եւ հասկանալի լինեն բոլորի համար եւ հեշտ ու հստակ` իրականացման տեսանկյունից»: Պատգամավորն անդրադարձել է մասնակիցների ելույթներում հնչած դիտարկումներին: Վլադիմիր Վարդանյանի խոսքով բոլոր կուսակցությունները պետք է ունենան ֆինանսավորման նույն հնարավորությունները: Զեկուցողը, կարեւորելով հնչած առաջարկներն ու քննադատությունները, հավելել է. «Այն, որ այս քննարկումը տեղի է ունենում անկախ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի դահլիճում, արդեն ժողովրդավարության հաղթանակ է: Պետք է ամեն ինչ անենք, որ այդ ժողովրդավարական արժեքներն ու պետականությունը դառնան այն հարատեւ արժեքները, որոնցով մենք պետք է շարժվենք առաջ»:
Պատգամավորը նշել է, որ մինչեւ երկրորդ ընթերցում նախաձեռնությունը լրամշակելու նպատակով կշարունակվեն շահագրգիռ կողմերի մասնակցությամբ աշխատանքային քննարկումները` հաշվի առնելով ներկայացված առաջարկները:
16:51 08.11.2024
Չիլիի ափերի մոտ 6,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել18:52 08.11.2024
Թիկնիզյանը կարող է խաղալ լավագույն հնգյակի առաջնություններում․ ՄոստովոյԻսպանական «Սելտայի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Մոստովոյը կարծիք է հայտնել «Լոկոմոտիվի» 25-ամյա կիսապաշտպան Նաիր Թիկնիզյանի ապագայի վերաբերյալ և գնահատել է նրա շանսերը Եվրոպայում կարիերան շարունակելու առումով։ «Եթե Թիկնիզյանը ցանկանում է խաղալ որևէ եվրոպական ակումբում, դա նորմալ է։ Ինչո՞ւ ոչ: Ինչ վերաբերում է նրա մակարդակին, նա վատ ֆուտբոլիստ չէ և կարող է խաղալ լավագույն հնգյակի առաջնություններում։ Չէ՞ […] ...
18:44 08.11.2024
Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ ՀՀ ԳԱԱ պատվիրակությունն այցելել է սահմանագոտիՆոյեմբերի 8-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ ՀՀ ԳԱԱ պատվիրակությունն ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանի գլխավորությամբ այցելել է սահմանագոտի՝ տեղում ծանոթանալու սահմանային ու թիկունքային պահպանության տեղամասերում իրականացվող աշխատանքների ընթացքին։ Ակադեմիայի պատվիրակության կազմում էին ԳԱԱ ինստիտուտների տնօրեններ, ակադեմիայի ղեկավար կազմի այլ ներկայացուցիչներ, ակադեմիկոսներ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է կատարված աշխատանքների մանրամասները, այնուհետև պատասխանել հյուրերին հետաքրքրող հարցերին։ ...
18:40 08.11.2024
Կապան քաղաքում գործող ՍՊ ընկերության տնօրենին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի երկու բնակիչՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Կապան քաղաքի երեք բնակչի կողմից ՍՊ ընկերության տնօրենին ծանր մարմնական վնաս պատճառելու, ինչպես նաև` խուլիգանություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ։ 2024թ. հոկտեմբերի 30-ին ժամը` 19:08-ին, «Կապանի ԲԿ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «Գլխուղեղի աջ կիսագնդի սուբդորալ հեմատոմա» […] ...
18:35 08.11.2024
Առողջապահության նախարարն ընդունել է Հայկական բժշկական միջազգային կոմիտեի գործադիր խորհրդի անդամ Լիլիան ԳրիգորյանինԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայկական բժշկական միջազգային կոմիտեի (AMIC) գործադիր խորհրդի անդամ Լիլիան Գրիգորյանին։ «Ուրախ էի ընդունել Հայկական բժշկական միջազգային կոմիտեի գործադիր խորհրդի անդամ, Սան Ռաֆայել սրտաբանական բաժանմունքի կլինիկական ղեկավար, «AMADEA» բարեգործական հիմնադրամի նախագահ Լիլիան Գրիգորյանին։ Քննարկեցինք Հայկական բժշկական միջազգային կոմիտեի (AMIC) նախաձեռնությամբ 2025 թվականի հուլիսի 3-5-ը Մադրիդում կայանալիք 14-րդ Համահայկական բժշկական Կոնգրեսի […] ...
18:28 08.11.2024
40 ազդարարում՝ մեկ ամսում. հոկտեմբերին գրանցվել է ամենաբարձր ցուցանիշըԱրդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ ազդարարման համապետական արշավի շրջանակներում մեկնարկած վերապատրաստումների 2-րդ փուլով արդեն իրականացվել է 13 ուսուցում, վերապատրաստվել է ավելի քան 300 ուսանող, աշակերտ, ուսուցիչ, մասնավոր հատվածի և ՏԻՄ ներկայացուցիչներ: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է իրականացնել 21 ուսուցում Երևանում և ՀՀ 4 մարզում՝ վերապատրաստելով 600 անձի: Ներկա լինելով վերապատրաստումներին՝ Արդարադատության նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանը ներկայացրել […] ...
18:22 08.11.2024
Երիտասարդության շեմ է սահմանվել 13-35 տարեկանը. անդրադարձ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն Արմենպրես գործակալության մամուլի սրահում հրավիրված ասուլիսում անդրադարձել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծին, որը նախօրեին հաստատվել է ՀՀ կառավարության կողմից և սահմանված կարգով կներկայացվի ԱԺ քննարկմանը: Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ երիտասարդության ոլորտը կարգավորող մայր օրենք Հայաստանը երբեք չի ունեցել, և քննարկվող նախագիծն այս իմաստով […] ...