15:39 08.11.2024
Գյումրիում ավագանու նիստը չի կայացել՝ քվորում չլինելու պատճառով։ Ներկա էին «Քաղաքացիական պայմանագրից» ավագանու 11 անդամ։ Մյուս խմբակցություններից ոչ ոք չի եղել:
Ավագանու արտահերթ նիստը հրավիրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը՝ Գյումրիի քաղաքապետ ընտրելու օրակարգով:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը լրագրողներին ասել է, որ եթե երկշաբաթյա ժամկետում ավագանին չկարողանա նիստ հրավիրել և քաղաքապետ ընտրել, ապա կլուծարվի:
16:51 08.11.2024
Չիլիի ափերի մոտ 6,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել18:22 08.11.2024
Երիտասարդության շեմ է սահմանվել 13-35 տարեկանը. անդրադարձ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն Արմենպրես գործակալության մամուլի սրահում հրավիրված ասուլիսում անդրադարձել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծին, որը նախօրեին հաստատվել է ՀՀ կառավարության կողմից և սահմանված կարգով կներկայացվի ԱԺ քննարկմանը: Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ երիտասարդության ոլորտը կարգավորող մայր օրենք Հայաստանը երբեք չի ունեցել, և քննարկվող նախագիծն այս իմաստով […] ...
18:16 08.11.2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանը դասախոսություն է կարդացել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտների համար«Առաջնորդության դպրոց» հիմնադրամի տնօրեն Սամվել Մովսիսյանի, Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիայի պետ Արսեն Մանգասարյանի և դասախոս Արկադիկ Թովմասյանի ուղեկցությամբ Ռազմական ակադեմիայի մի խումբ կուրսանտներ այցելել են նախագահական նստավայր և հանդիպել նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Հանրապետության նախագահը հանդիպման ընթացքում դասախոսություն է կարդացել կուրսանտների համար՝ Հիմնադրամի և Ակադեմիայի կողմից համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում: Դասախոսության ընթացքում նախագահն անդրադարձել […] ...
18:10 08.11.2024
Ընտրական օրենսգրքի նախատեսվող փոփոխությունները ԱԺ-ում ներկայացրել է Արդարադատության փոխնախարարըԸնտրական օրենսգրքում ի՞նչ փոփոխություններ է առաջարկում Արդարադատության նախարարությունը: Թեմայի շուրջ ԱԺ-ում այսօր անցկացվել են խորհրդարանական լսումներ: Նախագծերի փաթեթը, որի հեղինակն Արդարադատության նախարարությունն է, հավանության է արժանացել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից, ապահովվել է ԱԺ առաջին ընթերցում, անցկացվել են շահագրգիռ կողմերի հետ տարբեր քննարկումներ: Ուստի նախագծերի փաթեթի ԱԺ 2-րդ ընթերցումից առաջ այսօր անցկացվել են խորհրդարանական […] ...
18:05 08.11.2024
Ծառատունկ՝ «Արմավիր» ՔԿՀ-ումՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արսեն Արզումանյանի նախաձեռնությամբ իրականացվել է մեծ ծառատունկ․ հիմնարկի տարածքը բարեկարգելու համար տնկվել է շուրջ 200 բարդի և ծիրանենի։ Տնկման աշխատանքներին մասնակցել են հիմնարկի պետը, աշխատակիցները և ազատազրկված անձինք։ Ծառից թուղթ-թղթից ծառ գաղափարը կյանքի կոչելու համար աշխատակիցներն ամիսներ շարունակ հավաքել էին հիմնարկում կուտակված թղթի թափոնը, որի հանձնումից ստացված […] ...
17:54 08.11.2024
Նեթանյահուն Թրամփի հաղթանակից հետո նոր դեսպան է նշանակել ԱՄՆ-ումԱՄՆ նախագահական ընտրություններից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն որոշել է կրթության նախկին փոխնախարար Յեհիել Լայթերին նշանակել Ամերիկայում Իսրայելի դեսպան, ուրբաթ օրը հայտարարել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։ «Վարչապետ Բենիամին Նեթանյահուն որոշում է ընդունել դոկտոր Յեհիել Լայթերին նշանակել ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ Լայթերը ծնունդով ԱՄՆ-ից է և լավ ծանոթ է ամերիկյան […] ...