18:10 08.11.2024
Ընտրական օրենսգրքում ի՞նչ փոփոխություններ է առաջարկում Արդարադատության նախարարությունը: Թեմայի շուրջ ԱԺ-ում այսօր անցկացվել են խորհրդարանական լսումներ:
Նախագծերի փաթեթը, որի հեղինակն Արդարադատության նախարարությունն է, հավանության է արժանացել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից, ապահովվել է ԱԺ առաջին ընթերցում, անցկացվել են շահագրգիռ կողմերի հետ տարբեր քննարկումներ: Ուստի նախագծերի փաթեթի ԱԺ 2-րդ ընթերցումից առաջ այսօր անցկացվել են խորհրդարանական հերթական լսումները:
Թեև նախորդիվ իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ ընտրությունների հասանելիությունը բարձրացնելու նպատակով, սակայն տեղամասային կենտրոնների մեծ մասը դեռևս մատչելի չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Ներկայացված փոփոխությունների փաթեթն ընդգրկում է նոր իրավական երաշխիքներ, որոնք պետության համար կդառնան խթան՝ ապահովելու այս անձանց ընտրական իրավունքների լիարժեք իրականացումը:
Ընտրական օրենսգիրքը սահմանում է վերահաշվարկ իրականացնելու հերթականություն՝ ըստ որոշակի սուբյեկտների։ Ներկայում առաջին հերթին վերահաշվարկում են վիճակահանությամբ ընտրված տեղամասերի քվեարկության արդյունքները, իսկ վերջում՝ այն տեղամասերի, որոնց վերաբերյալ ներկայացվել է վերահաշվարկի դիմում։ Սա, ըստ Արմինե Հարությունյանի, կարող է դժգոհություններ առաջացնել և անվստահության մթնոլորտ ստեղծել, հատկապես երբ վերջնաժամկետ է սահմանված վերահաշվարկի համար:
Մանրամասները՝ ռեպորտաժում:
16:51 08.11.2024
Չիլիի ափերի մոտ 6,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել20:40 08.11.2024
«Bazar Berlin» 60-րդ միջազգային տոնավաճառին Հայաստանը մասնակցում է միասնական ազգային տաղավարովՆոյեմբերի 6-10-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բեռլին քաղաքում անց է կացվում «Bazar Berlin» 60-րդ միջազգային տոնավաճառը, որին Հայաստանը մասնակցում է առաջին անգամ միասնական ազգային տաղավարով՝ ներկայացնելով 6 ընկերության արտադրանք։ Հայկական ընկերությունների ներկայացուցիչները միջոցառման նախօրեին հանդիպել են Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Ենգիբարյանին և քննարկել հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները դեպի ԳԴՀ և եվրոպական այլ երկրներ։ […] ...
20:32 08.11.2024
Հութիները հայտարարել են իսրայելական ավիաբազայի վրա հիպերձայնային հրթիռային հարձակման մասինԵմենի հութի ապստամբները ուրբաթ օրը հայտարարել են, որ գերձայնային հրթիռով հարձակվել են իսրայելական ռազմաօդային ուժերի «Նևաթիմ» բազայի վրա: Այս մասին ասվում է հութիների խոսնակ Յահյա Սարիի՝ X սոցիալական ցանցում արված հայտարարության մեջ։ «Եմենի զինված ուժերի հրթիռային ուժերը հատուկ ռազմական գործողություն են իրականացրել օկուպացված Պաղեստինի հարավում գտնվող Նեգևի շրջանի «Նևաթիմ» բազայի դեմ՝ օգտագործելով «Պալեստին 2» հիպերձայնային […] ...
20:24 08.11.2024
Ֆոն դեր Լայենը Եվրամիությանը առաջարկել է փոխարինել ռուսական գազը ամերիկյան LNG-ովԵվրամիությունը պետք է ուսումնասիրի ԱՄՆ-ից հեղուկ բնական գազի (LNG) գնումների ավելացման հնարավորությունը, որպեսզի շահի երկրի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի բարեհաճությունը, ով խոստացել է ներմուծման լայնածավալ մաքսատուրքեր սահմանել, ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ ԵՄ իշխանությունները Թրամփի համար արտաքին առևտրի առաջարկ են պատրաստում՝ հույս ունենալով պաշտպանվել նրա սպառնալիքներից, գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով ԵՀ-ի […] ...
20:16 08.11.2024
Իսրայելը ևս մեկ միջանցք կբացի Գազայի հատվածին օգնություն մատակարարելու համարՊաղեստինյան տարածքներում Իսրայելի կառավարության համակարգողի գրասենյակը (COGAT) հայտարարել է Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարման հերթական միջանցքի բացման մասին, հայտնում է The Times of Israel-ը։ «Քիսուֆիմ» անցակետը կբացվի ինժեներական աշխատանքների ավարտից հետո։ «Իսրայելական ուժերը տարածքում տեսչական և անվտանգության ենթակառուցվածք են ստեղծում՝ ի հավելումն Իսրայելի և Գազայի հատվածի ճանապարհների կառուցմանը, որոնք թույլ կտան մարդասիրական օգնություն հասցնել հարավային […] ...
20:08 08.11.2024
Վրաստանի վարչապետը բացառում է կրկնակի խորհրդարանական ընտրություններըՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հերքել է երկրի խորհրդարանական ընտրություններում խախտումների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքները և հավելել, որ նոր ընտրություններ չեն լինելու։ «Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և ընդդիմության առաջնորդները, ովքեր հրապարակայնորեն հայտարարեցին կեղծիքների մասին, հրաժարվում են համագործակցել դատախազության հետ և պահանջում են նոր ընտրություններ։ Շատ շուտով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամփոփի ընտրությունների արդյունքները, որից հետո տեղի կունենա խորհրդարանի առաջին […] ...