13:22 08.11.2024
Նոյեմբերի 7-ի ժամը 6-ին ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Ապարան քաղաքի Շահումյան փողոցի բնակիչներից մեկը և հայտնել, որ իր տնից գողություն է կատարվել: Դեպքի վայր ՔՈԳՎ Արագածոտնի մարզային վարչությունից օպերատիվ խումբ է մեկնել:
Պարզվել է, որ ժամը 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, մուտք է գործել նշված տուն և ննջասենյակից գողացել ոսկյա ու արծաթյա զարդեր, բջջային հեռախոս՝ պատճառելով մոտ մեկուկես միլիոն դրամի վնաս: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ քրեական վարույթ է նախաձեռնվել:ՆԳՆ ՔՈԳՎ Արագածոտնի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառեւմների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ 43-ամյա տղամարդը:
Նա ձերբակալվել և տեղափոխվել է ՔՈԳՎ Արագածոտնի մարզային վարչություն: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված, ինչի վերաբերյալ նա հայտնել է, որ այն թմրանյութ է՝ անձնական օգտագործման համար: 43-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Ապարանի քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն:
15:48 08.11.2024
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ ԹրամփինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Վստահ եմ, որ Ձեր փորձն ու հեղինակությունը, ինչպես նաև սեփական երկրի ու ժողովրդի հանդեպ պատասխանատվությունը լավագույնս կծառայեցնեք ի նպաստ հզոր պետականության պահպանման և ամրապնդման: Բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների դերակատարությունն ու […] ...
15:46 08.11.2024
Դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի կառավարության անդամներ Աստրիդ Փանոսյան-Բուվեի և Գիյոմ Կասպարյանի հետՖրանսիայում իր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի կառավարության անդամներ, նախարարներ Աստրիդ Փանոսյան-Բուվեի և Գիյոմ Կասպարյանի հետ։ Հանդիպման ընթացքում Հայաստանի դեսպանը վերստին շնորհակալություն է հայտնել նախարարներ Փանոսյան-Բուվեին ու Կասպարյանին և՛ օրենսդիր, և՛ գործադիր մարմիններում իրենց գործունեության ընթացքում հայ-ֆրանսիական համագործակցության օրակարգի առաջմղման և ընդհանուր արժեքների վրա խարսխված բարեկամության ամրապնդմանն ուղղված […] ...
15:39 08.11.2024
Գյումրիում ավագանու նիստը չի կայացել՝ քվորում չլինելու պատճառովԳյումրիում ավագանու նիստը չի կայացել՝ քվորում չլինելու պատճառով։ Ներկա էին «Քաղաքացիական պայմանագրից» ավագանու 11 անդամ։ Մյուս խմբակցություններից ոչ ոք չի եղել: Ավագանու արտահերթ նիստը հրավիրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը՝ Գյումրիի քաղաքապետ ընտրելու օրակարգով: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը լրագրողներին ասել է, որ եթե երկշաբաթյա ժամկետում ավագանին չկարողանա նիստ հրավիրել և քաղաքապետ ընտրել, ապա կլուծարվի: ...
15:24 08.11.2024
Հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԱնհատ ձեռնարկատեր Արթուր Խուրշուդյանին պատկանող հացի արտադրամասում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Շիրակի մարզ, գ․ Իսահակյան): Հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։ ...
15:18 08.11.2024
Արդարադատության նախարարի տեղակալը հանդիպել է ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղարինԱրդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղար Մաթյո Մորիի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն և Եվրոպայի խորհրդի Տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի Բազմամակարդակ կառավարման փորձագիտական կենտրոնի ղեկավարի տեղակալ Նայըլ Շիերին։ Նախարարի տեղակալը բարձր է գնահատել Կոնգրեսի հետ համագործակցությունը և […] ...
15:12 08.11.2024
Փողերի լվացման դեմ պայքարի առանձնահատկությունները Հայաստանում. Աննա Վարդապետյանը ներկայացրել է ՀՀ փորձն ու մարտահրավերներըՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Մալթայի Հանրապետությունում մասնակցել է Դատախազների միջազգային ասոցիացիայի եվրոպական 18-րդ տարածաշրջանային համաժողովին: Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը Դատախազների միջազգային ասոցիացիային անդամակցում է 1999 թվականի մայիսի 17-ից: Համաժողովին մասնակցել են Մալթայի Հանրապետության գլխավոր դատախազ Վիկտորիա Բութիջեյջը, Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյլ Դոնան, Ասոցիացիայի գլխավոր իրավաբան Շենազ Մուզաֆերը, դատախազներ՝ Ֆրանսիայի Հանրապետությունից, […] ...