12:35 08.11.2024
Նոյեմբերի 8-ին, ժամը 08:01-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում այրվում է տուն:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ այրվում է Կոթի գյուղի 7-րդ փողոցի տներից մեկը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Զ․ Խ․-ն (ծնված 1997 թ.), Ա․ Ա․-ն (ծնված 2017 թ.) և Ռ․ Ա․-ն (ծնված 2022 թ.) ինքնուրույն տարհանվել են։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:05-ին, մարվել՝ 10:00-ին: Այրվել է տունը (մոտ 180 քմ)՝ գույքով։
16:22 08.11.2024
Մհեր Գրիգորյանը և Քրիստինա Քվինը քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ: ...
16:18 08.11.2024
Սևանա լիճ է բաց թողնվել իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 300 000 մանրաձուկՆոյեմբերի 8-ին Սևանա լիճ բաց թողնվեց մանրաձկան հերթական խմբաքանակը։ Իրականացված միջոցառման արդյունքում Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կարաճաղբյուր բնակավայրի ձկնաբուծական գործարանից լիճ տեղափոխվեց Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի, 8 ամսական, 300 հազար մանրաձուկ՝ 8-10 գրամ քաշով։ Ձուկբացթողնման արարողությանը ներկա էր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, նախարարի տեղակալներ, Գեղարքունիքի մարզպետին փոխարինող, մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Շրջակա միջավայրի նախարարության, […] ...
16:13 08.11.2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալը շնորհակալագրեր է հանձնել «Ամերիկյան պետությունների մրցունակության փոխանակում» ծրագրին մասնակցած կամավորներինՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը շնորհակալագրեր է հանձնել սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 5-ը Հայաստանում անցկացված «Ամերիկյան պետությունների մրցունակության փոխանակում» (ACE) ծրագրին մասնակցած կամավորներին։ Նախարարի տեղակալը բարձր է գնահատել նրանց դերը միջազգային հարթակում Հայաստանի ներկայացման գործում և նշել է, որ կամավորների նվիրվածությունն ու անմնացորդ աշխատանքը նպաստեցին Ամերիկյան պետությունների մրցունակության փոխանակում ծրագրի հաջող իրականացմանը։ Ծրագիրը հանդիսանում է […] ...
15:48 08.11.2024
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ ԹրամփինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Վստահ եմ, որ Ձեր փորձն ու հեղինակությունը, ինչպես նաև սեփական երկրի ու ժողովրդի հանդեպ պատասխանատվությունը լավագույնս կծառայեցնեք ի նպաստ հզոր պետականության պահպանման և ամրապնդման: Բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների դերակատարությունն ու […] ...
15:46 08.11.2024
Դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի կառավարության անդամներ Աստրիդ Փանոսյան-Բուվեի և Գիյոմ Կասպարյանի հետՖրանսիայում իր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի կառավարության անդամներ, նախարարներ Աստրիդ Փանոսյան-Բուվեի և Գիյոմ Կասպարյանի հետ։ Հանդիպման ընթացքում Հայաստանի դեսպանը վերստին շնորհակալություն է հայտնել նախարարներ Փանոսյան-Բուվեին ու Կասպարյանին և՛ օրենսդիր, և՛ գործադիր մարմիններում իրենց գործունեության ընթացքում հայ-ֆրանսիական համագործակցության օրակարգի առաջմղման և ընդհանուր արժեքների վրա խարսխված բարեկամության ամրապնդմանն ուղղված […] ...
15:39 08.11.2024
Գյումրիում ավագանու նիստը չի կայացել՝ քվորում չլինելու պատճառովԳյումրիում ավագանու նիստը չի կայացել՝ քվորում չլինելու պատճառով։ Ներկա էին «Քաղաքացիական պայմանագրից» ավագանու 11 անդամ։ Մյուս խմբակցություններից ոչ ոք չի եղել: Ավագանու արտահերթ նիստը հրավիրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը՝ Գյումրիի քաղաքապետ ընտրելու օրակարգով: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը լրագրողներին ասել է, որ եթե երկշաբաթյա ժամկետում ավագանին չկարողանա նիստ հրավիրել և քաղաքապետ ընտրել, ապա կլուծարվի: ...