11:24 08.11.2024
Օրերս ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցներն օպերատիվ տվյալներ էին ստացել առ այն, որ «Ագարակ» մաքսային անցման կետի տարածքում՝ մարդատար ավտոմեքենաների համար նախատեսված ռենտգեն սարքավորման ետնամասում՝ պետական սահմանին կից, առկա է մեծ քանակությամբ ծխախոտային արտադրանք։
Ստացված տեղեկությունն իրացնելիս՝ նշված հատվածում կոմիտեի ՄԴՊ վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները հայտնաբերել են առանց ակցիզային մակնշման ծխախոտների 29 արկղ, որոնց մեջ առկա են եղել 14500 տուփ «VAN», «Marlboro Nano», «Marlboro», «LAMER», «Wisdom» գրառմամբ ծխախոտներ:
Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հայտնաբերված ծխախոտի խմբաքանակը հնարավոր է պատկանում է ՀՀ քաղաքացի Ա․Ա․-ին։ Պարզվել է, որ վերջինս, օրերս, իր կողմից վարած բեռնատար ավտոմեքենայով ԻԻՀ-ից ՀՀ է տեղափոխել նշված ծխախոտները: Քաղաքացին 14500 տուփ ծխախոտը դատարկել և թաքցրել է Հայաստանի պետական սահմանի մոտ՝ նպատակ ունենալով շրջանցել մաքսային հսկողությունը և դրանք տեղափոխել ՀՀ պետական սահմանով, ինչի վերաբերյալ նա տվել է հայտարարություն։
Դեպքի առթիվ ՀՀ մաքսային կարգավորման մասին օրենքի 312-րդ հոդվածի հատկանիշներով, այն է` Հայաստանի Հանրապետության պետական սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխումը` մաքսային հսկողությունը շրջանցելով, կազմվել է մաքսային կանոների խախտման վերաբերյալ արձանագրություն և մնացած փաստաթղթերի հետ ներկայացվել է ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչություն՝ հետագա ընթացքն ապահովելու համար։
16:51 08.11.2024
Չիլիի ափերի մոտ 6,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել16:41 08.11.2024
Խորհրդարանական լսումներ Ընտրական օրենսգրքում և հարակից օրենքներում առաջարկվող նոր կարգավորումների վերաբերյալՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ նոյեմբերի 8-ին տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ Ընտրական օրենսգրքում եւ հարակից օրենքներում առաջարկվող նոր կարգավորումների վերաբերյալ: Խորհրդարանական լսումներին մասնակցել են օրենսդիր եւ գործադիր մարմինների, քաղհասարակության, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել է, որ տեւական ժամանակ քննարկվել է օրենքների նախագծերի փաթեթը, ձեւավորվել է աշխատանքային խումբ ԱԺ պատգամավորների […] ...
16:37 08.11.2024
Գնել Սանոսյանն այցելել է Արմավիրի մարզ՝ դիտարկելու պետական ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքըՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այցելել է Արմավիրի մարզ՝ դիտարկելու պետական ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքը։ Նախարարին ուղեկցել է մարզպետ Դավիթ Խուդաթյանը, Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը։ Նախարարի առաջին կանգառը Մ-5, Երևան – Արմավիր միջպետական նշանակության ավտոճանապարհի 0,67 կմ երկարությամբ կամրջային անցման շինհրապարակն […] ...
16:33 08.11.2024
Հայաստանում արդարություն և արդարադատություն հաստատելու, կոռուպցիան արմատախիլ անելու քաղաքական կամքի բացակայություն չկա. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ մասնակցել է կառույցի կազմավորման երրորդ տարեդարձին և Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Նախ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը զեկուցել է կոմիտեի 2024 թվականի գործունեության ընթացքի վերաբերյալ: Այնուհետև վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, շնորհավորել Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման երրորդ տարեդարձի և կոմիտեի ծառայողի օրվա առիթով, շնորհակալություն […] ...
16:27 08.11.2024
Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիներիՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստը: ...
16:22 08.11.2024
Մհեր Գրիգորյանը և Քրիստինա Քվինը քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ: ...
16:18 08.11.2024
Սևանա լիճ է բաց թողնվել իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 300 000 մանրաձուկՆոյեմբերի 8-ին Սևանա լիճ բաց թողնվեց մանրաձկան հերթական խմբաքանակը։ Իրականացված միջոցառման արդյունքում Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կարաճաղբյուր բնակավայրի ձկնաբուծական գործարանից լիճ տեղափոխվեց Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի, 8 ամսական, 300 հազար մանրաձուկ՝ 8-10 գրամ քաշով։ Ձուկբացթողնման արարողությանը ներկա էր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, նախարարի տեղակալներ, Գեղարքունիքի մարզպետին փոխարինող, մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Շրջակա միջավայրի նախարարության, […] ...