Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 11 2024
  • $
    387.37
  • RUBLE
    3.97
  • 417.58
WEATHER
+12.09 oC

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

11:18 08.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 7-8-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 106 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 24,թմրանյութի հայտնաբերման՝ 17, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 7-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, խուլիգանության՝ 5, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 3-ական, բնակարանային գողության, կաշառակերության, թմրանյութի իրացման, փաստաթղթի կեղծիքի, դատական ակտը չկատարելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և սառը զենքի հայտնաբերման՝ 2-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողության, պետական ունեցվածքի գողության, վստահված գույքի հափշտակման, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելու, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, անձին ապօրինի ազատությունից զրկելու, փաստաթուղթ կեղծելու, ալիմենտ վճարելուց խուսափելու, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու և կանխամտածված սնանկության՝ 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է սպանության, բնակարանային գողության և մարմնական վնասվածք պատճառելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար․ 22 մարդ ստացել է տարբեր աստտիճանի մարմնական վնասվածքներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չիլիի ափերի մոտ 6,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

16:51 08.11.2024

Չիլիի ափերի մոտ 6,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Չիլիի ափերի մոտ 6,3 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Կոքրեյն գյուղից 216 կմ դեպի արեւմուտք, որտեղ ապրում է մոտավորապես 2,8 հազար մարդ։ Օջախն ընկել է 35 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան, ցունամիի վտանգ չի հայտարարվել։ ...

Ինչ պետք է իմանալ ավտոտրանսպորտային միջոցները ժամանակավոր ներմուծելիս

16:46 08.11.2024

Ինչ պետք է իմանալ ավտոտրանսպորտային միջոցները ժամանակավոր ներմուծելիս

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է ֆիզիկական անձանց կողմից ՀՀ անձնական օգտագործման ավտոտրանսպորտային միջոցների ժամանակվոր ներմուծման դեպքում գործող կարգավորումների մասին։ Այսպես, կախված տրանսպորտային միջոցի գրանցման երկրից, անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը մաքսային սահմանով տեղափոխող անձի` ԵԱՏՄ կամ օտարերկրյա անձ լինելու հանգամանքից, անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծմանը վերաբերող կարգավորումները տարբեր են։ Օտարերկրյա պետությունում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային […] ...

Խորհրդարանական լսումներ Ընտրական օրենսգրքում և հարակից օրենքներում առաջարկվող նոր կարգավորումների վերաբերյալ

16:41 08.11.2024

Խորհրդարանական լսումներ Ընտրական օրենսգրքում և հարակից օրենքներում առաջարկվող նոր կարգավորումների վերաբերյալ

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ նոյեմբերի 8-ին տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ Ընտրական օրենսգրքում եւ հարակից օրենքներում առաջարկվող նոր կարգավորումների վերաբերյալ: Խորհրդարանական լսումներին մասնակցել են օրենսդիր եւ գործադիր մարմինների, քաղհասարակության, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել է, որ տեւական ժամանակ քննարկվել է օրենքների նախագծերի փաթեթը, ձեւավորվել է աշխատանքային խումբ ԱԺ պատգամավորների […] ...

Գնել Սանոսյանն այցելել է Արմավիրի մարզ՝ դիտարկելու պետական ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքը

16:37 08.11.2024

Գնել Սանոսյանն այցելել է Արմավիրի մարզ՝ դիտարկելու պետական ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այցելել է Արմավիրի մարզ՝ դիտարկելու պետական ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքը։ Նախարարին ուղեկցել է մարզպետ Դավիթ Խուդաթյանը, Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը։ Նախարարի առաջին կանգառը Մ-5, Երևան – Արմավիր միջպետական նշանակության ավտոճանապարհի 0,67 կմ երկարությամբ կամրջային անցման շինհրապարակն […] ...

Հայաստանում արդարություն և արդարադատություն հաստատելու, կոռուպցիան արմատախիլ անելու քաղաքական կամքի բացակայություն չկա. վարչապետ

16:33 08.11.2024

Հայաստանում արդարություն և արդարադատություն հաստատելու, կոռուպցիան արմատախիլ անելու քաղաքական կամքի բացակայություն չկա. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ մասնակցել է կառույցի կազմավորման երրորդ տարեդարձին և Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Նախ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը զեկուցել է կոմիտեի 2024 թվականի գործունեության ընթացքի վերաբերյալ: Այնուհետև վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, շնորհավորել Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման երրորդ տարեդարձի և կոմիտեի ծառայողի օրվա առիթով, շնորհակալություն […] ...

Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների

16:27 08.11.2024

Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստը: ...

BACK_TO_TOP