Արթուր Մարտիրոսյանն այցելել է մարզեր․ մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի Ծովագյուղի երիտասարդական կենտրոնը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 11 2024
  • $
    387.37
  • RUBLE
    3.97
  • 417.58
WEATHER
+12.09 oC

Արթուր Մարտիրոսյանն այցելել է մարզեր․ մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի Ծովագյուղի երիտասարդական կենտրոնը

11:05 08.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այցելել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ստեղծված Իջևանի և Դիլիջանի երիտասարդական կենտրոններ, ինչպես նաև ծանոթացել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ բնակավայրում նոր կառուցվող կենտրոնի շինարարական աշխատանքների ընթացքին։

Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալը տեղում ծանոթացել է կենտրոնների գործունեությանը, արված աշխատանքներին ու իրականացված ծրագրերին, ինչպես նաև քննարկել առաջիկայում նախատեսված անելիքները։

Արթուր Մարտիրոսյանի մարզային այցի առաջին կանգառը Իջևանի երիտասարդական կենտրոնն էր, որը շահագործման է հանձնվել 2023 թվականին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը։

Նախարարի տեղակալին ներկայացվել են իրականացվող ծրագրերը, առկա խնդիրները և նախատեսվող աշխատանքները։ Կողմերն ընդգծել են երիտասարդական կենտրոնի գործառնական նշանակությունն առավելագույնս ապահովելու կարևորությունը՝ շահագրգիռ կողմերի հետ համատեղ աշխատելու, նոր գաղափարներ իրացնելու համատեքստում։

«Մեզ համար առաջնային պահանջ է երիտասարդական կենտրոններում իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք առավելագույն հնարավորություններ կստեղծեն համայնքների երիտասարդների՝ նոր հմտությունների ձեռքբերման, կարողությունների զարգացման, ինտելեկտուալ ժամանցի ապահովման նպատակով։ Կենտրոնը նաև պետք է լինի իրազեկվածության բարձրացման, խնդիրների բարձրաձայնման և դրանց լուծման ուղիների փնտրման հարթակ, որը մի վայրում կհամախմբի երիտասարդներին»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը։

Երիտասարդներին հնարավորինս ներգրավելու և նրանց հետաքրքրության շրջանակն ընդլայնելու նպատակով քննարկվել են կենտրոնում երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու, մասնագիտական հանրույթի ներկայացուցիչների, այլ գերատեսչությունների հետ շարունակաբար համագործակցելու հնարավորությունները։

Այցի հաջորդ կանգառը Դիլիջանի «Դուկո» երիտասարդական կենտրոնն էր, որը գործում է 2024 թվականի գարնանից։ Կենտրոնի աշխատակիցները սահիկաշարով ներկայացրել են այս ընթացքում իրականացված միջոցառումները և երիտասարդների մասնակցայնությունը՝ թվային տվյալներով։ ԿԳՄՍ նախարարի տեղակալին ներկայացվել է նոր ստուդիա հիմնելու տարածքը, որտեղ հաջորդ շաբաթվանից նկարահանվելու է «Դիլիձայն» հաղորդաշարը։ Այցի ընթացքում կենտրոնում գտնվող երիտասարդներն արդեն իսկ զբաղվում էին նկարահանման ընթացիկ աշխատանքներով։ Հանդիպմանը քննարկվել են նաև կենտրոնի գործունեությանը վերաբերող առանցքային հարցեր։

Արթուր Մարտիրոսյանը կոչ է արել երիտասարդական կենտրոնի ներկայացուցիչներին ակտիվ լինել և արդյունավետ գործունեություն ծավալելու նպատակով մշտապես համագործակցել ԿԳՄՍ նախարարության հետ, որը մշտապես բաց է համագործակցության և նորարար գաղափարների համար։

Նախարարի տեղակալի վերջին կանգառը Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ բնակավայրն էր, որտեղ մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հիմնվող 5-րդ երիտասարդական կենտրոնը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանին ներկայացվել են կենտրոնի շինարարական աշխատանքները, որոնք արդեն ավարտական փուլում են։ Արթուր Մարտիրոսյանը ծանոթացել է կենտրոնի տարածքին, առկա պայմաններին, գույքային հագեցվածությանը, ինչպես նաև հեռահար ծրագրերին, որոնք իրականացվելու են կենտրոնում։ Քննարկվել են ընթացիկ հարցեր, նախանշվել են լուծման ուղիները։

Նշենք, որ բացի Իջևանից ու Դիլիջանից՝ երիտասարդական կենտրոններ են գործում նաև Ապարանում և Մեղրիում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խորհրդարանական լսումներ Ընտրական օրենսգրքում և հարակից օրենքներում առաջարկվող նոր կարգավորումների վերաբերյալ

16:41 08.11.2024

Խորհրդարանական լսումներ Ընտրական օրենսգրքում և հարակից օրենքներում առաջարկվող նոր կարգավորումների վերաբերյալ

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ նոյեմբերի 8-ին տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ Ընտրական օրենսգրքում եւ հարակից օրենքներում առաջարկվող նոր կարգավորումների վերաբերյալ: Խորհրդարանական լսումներին մասնակցել են օրենսդիր եւ գործադիր մարմինների, քաղհասարակության, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել է, որ տեւական ժամանակ քննարկվել է օրենքների նախագծերի փաթեթը, ձեւավորվել է աշխատանքային խումբ ԱԺ պատգամավորների […] ...

Գնել Սանոսյանն այցելել է Արմավիրի մարզ՝ դիտարկելու պետական ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքը

16:37 08.11.2024

Գնել Սանոսյանն այցելել է Արմավիրի մարզ՝ դիտարկելու պետական ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այցելել է Արմավիրի մարզ՝ դիտարկելու պետական ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքը։ Նախարարին ուղեկցել է մարզպետ Դավիթ Խուդաթյանը, Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը։ Նախարարի առաջին կանգառը Մ-5, Երևան – Արմավիր միջպետական նշանակության ավտոճանապարհի 0,67 կմ երկարությամբ կամրջային անցման շինհրապարակն […] ...

Հայաստանում արդարություն և արդարադատություն հաստատելու, կոռուպցիան արմատախիլ անելու քաղաքական կամքի բացակայություն չկա. վարչապետ

16:33 08.11.2024

Հայաստանում արդարություն և արդարադատություն հաստատելու, կոռուպցիան արմատախիլ անելու քաղաքական կամքի բացակայություն չկա. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ մասնակցել է կառույցի կազմավորման երրորդ տարեդարձին և Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Նախ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը զեկուցել է կոմիտեի 2024 թվականի գործունեության ընթացքի վերաբերյալ: Այնուհետև վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, շնորհավորել Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման երրորդ տարեդարձի և կոմիտեի ծառայողի օրվա առիթով, շնորհակալություն […] ...

Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների

16:27 08.11.2024

Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստը: ...

Մհեր Գրիգորյանը և Քրիստինա Քվինը քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր

16:22 08.11.2024

Մհեր Գրիգորյանը և Քրիստինա Քվինը քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ: ...

Սևանա լիճ է բաց թողնվել  իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 300 000 մանրաձուկ

16:18 08.11.2024

Սևանա լիճ է բաց թողնվել իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 300 000 մանրաձուկ

Նոյեմբերի 8-ին Սևանա լիճ բաց թողնվեց մանրաձկան հերթական խմբաքանակը։ Իրականացված միջոցառման արդյունքում Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կարաճաղբյուր բնակավայրի ձկնաբուծական գործարանից լիճ տեղափոխվեց Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի, 8 ամսական, 300 հազար մանրաձուկ՝ 8-10 գրամ քաշով։ Ձուկբացթողնման արարողությանը ներկա էր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, նախարարի տեղակալներ, Գեղարքունիքի մարզպետին փոխարինող, մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Շրջակա միջավայրի նախարարության, […] ...

BACK_TO_TOP