Թալիբները հույս ունեն, որ ԱՄՆ-ը կհանի իրենց ահաբեկչական ցուցակից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 11 2024
  • $
    387.37
  • RUBLE
    3.97
  • 417.58
WEATHER
+12.09 oC

Թալիբները հույս ունեն, որ ԱՄՆ-ը կհանի իրենց ահաբեկչական ցուցակից

10:00 08.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Թալիբանը (Թալիբան շարժումը ՄԱԿ-ի պատժամիջոցների տակ է ահաբեկչական գործունեության համար) ակնկալում է, որ ԱՄՆ-ը կհանի իրենց ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից Դոնալդ Թրամփի նախագահության օրոք, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Կատարում շարժման քաղբյուրոյի ղեկավար Սուհեյլ Շահինը։

«Իհարկե, այժմ, երբ պատերազմն ավարտվել է, և մենք նոր փուլում ենք, իմաստ չունի մեր անդամներին այս ցուցակում պահելը»,-ասել է գործակալության աղբյուրը։

Նա նշել է, որ Թրամփի առաջին նախագահության ժամանակ էր, որ Միացյալ Նահանգները և թալիբները պայմանավորվածություններ ձեռք բերեցին, որոնք դադարեցրին իրենց միջև հակամարտությունը և թույլ տվեցին դադարեցնել 20-ամյա ամերիկյան ներկայությունը Աֆղանստանում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գնել Սանոսյանն այցելել է Արմավիրի մարզ՝ դիտարկելու պետական ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքը

16:33 08.11.2024

Գնել Սանոսյանն այցելել է Արմավիրի մարզ՝ դիտարկելու պետական ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այցելել է Արմավիրի մարզ՝ դիտարկելու պետական ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքը։ Նախարարին ուղեկցել է մարզպետ Դավիթ Խուդաթյանը, Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը։ Նախարարի առաջին կանգառը Մ-5, Երևան – Արմավիր միջպետական նշանակության ավտոճանապարհի 0,67 կմ երկարությամբ կամրջային անցման շինհրապարակն […] ...

Հայաստանում արդարություն և արդարադատություն հաստատելու, կոռուպցիան արմատախիլ անելու քաղաքական կամքի բացակայություն չկա. վարչապետ

16:33 08.11.2024

Հայաստանում արդարություն և արդարադատություն հաստատելու, կոռուպցիան արմատախիլ անելու քաղաքական կամքի բացակայություն չկա. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ մասնակցել է կառույցի կազմավորման երրորդ տարեդարձին և Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Նախ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը զեկուցել է կոմիտեի 2024 թվականի գործունեության ընթացքի վերաբերյալ: Այնուհետև վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, շնորհավորել Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման երրորդ տարեդարձի և կոմիտեի ծառայողի օրվա առիթով, շնորհակալություն […] ...

Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների

16:27 08.11.2024

Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստը: ...

Մհեր Գրիգորյանը և Քրիստինա Քվինը քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր

16:22 08.11.2024

Մհեր Գրիգորյանը և Քրիստինա Քվինը քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ: ...

Սևանա լիճ է բաց թողնվել  իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 300 000 մանրաձուկ

16:18 08.11.2024

Սևանա լիճ է բաց թողնվել իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 300 000 մանրաձուկ

Նոյեմբերի 8-ին Սևանա լիճ բաց թողնվեց մանրաձկան հերթական խմբաքանակը։ Իրականացված միջոցառման արդյունքում Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կարաճաղբյուր բնակավայրի ձկնաբուծական գործարանից լիճ տեղափոխվեց Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի, 8 ամսական, 300 հազար մանրաձուկ՝ 8-10 գրամ քաշով։ Ձուկբացթողնման արարողությանը ներկա էր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, նախարարի տեղակալներ, Գեղարքունիքի մարզպետին փոխարինող, մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Շրջակա միջավայրի նախարարության, […] ...

Էկոնոմիկայի նախարարի տեղակալը շնորհակալագրեր է հանձնել «Ամերիկյան պետությունների մրցունակության փոխանակում» ծրագրին մասնակցած կամավորներին

16:13 08.11.2024

Էկոնոմիկայի նախարարի տեղակալը շնորհակալագրեր է հանձնել «Ամերիկյան պետությունների մրցունակության փոխանակում» ծրագրին մասնակցած կամավորներին

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը շնորհակալագրեր է հանձնել սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 5-ը Հայաստանում անցկացված «Ամերիկյան պետությունների մրցունակության փոխանակում» (ACE) ծրագրին մասնակցած կամավորներին։ Նախարարի տեղակալը բարձր է գնահատել նրանց դերը միջազգային հարթակում Հայաստանի ներկայացման գործում և նշել է, որ կամավորների նվիրվածությունն ու անմնացորդ աշխատանքը նպաստեցին Ամերիկյան պետությունների մրցունակության փոխանակում ծրագրի հաջող իրականացմանը։ Ծրագիրը հանդիսանում է […] ...

BACK_TO_TOP