09:10 08.11.2024
Սողոմոնի կղզիներն ու Չինաստանը առանց վիզայի համաձայնագիր են կնքել։ Այս մասին հայտնում է Նոր Զելանդիայի ռադիոն։
Ըստ հաղորդման՝ փաստաթուղթը Հոնիարայում ստորագրել են Չինաստանի դեսպան Կայ Վեյմինգը և Սողոմոնյան կղզիների վարչապետ Ջերեմի Մանելեն։
«Առանց վիզայի ռեժիմի մասին համաձայնագիրը քաղաքացիներին թույլ կտա ազատ ճանապարհորդել, խթանել մշակութային փոխանակումը և ամրապնդել մեր երկրների միջև փոխըմբռնումը»,-ասել է Մանելեն՝ հիշեցնելով, որ երկու երկրները նախկինում ստորագրել են համաձայնագրեր՝ դյուրացնելու դիվանագիտական այցերը։
2022 թվականի գարնանը Սողոմոնյան կղզիների իշխանությունները Չինաստանի հետ անվտանգության ոլորտում համագործակցության շրջանակային համաձայնագիր են ստորագրել։
16:51 08.11.2024
Չիլիի ափերի մոտ 6,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել17:01 08.11.2024
Ձերբակալելուց հետո հետախուզվողի մոտ նաև հայտնաբերվել է մեթամֆետամինՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ տվյալն իրացրին նոյեմբերի 4-ին: Ժամը 19.50-ին Երևանի Օհանովի փողոցում ձերբակալվեց և Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին տեղափոխվեց այս տարվա մայիսի 10-ից բաժնի կողմից հետախուզվող 53-ամյա տղամարդը: Դեպքը, որի համար հետախուզվում էր տղամարդը, տեղի է ունեցել մայիսի 2-ին: 71-ամյա կինը հայտնել էր, որ Գրիբոյեդովի փողոցում իրեն մոտեցել […] ...
16:56 08.11.2024
Վիետնամի կենտրոնում հայտնաբերվել է երկու օր առաջ կործանված ինքնաթիռըՎիետնամի ռազմաօդային ուժերի կործանված Yak-130 ուսումնական ինքնաթիռը հայտնաբերվել է երկրի կենտրոնական հատվածի ջունգլիներում։ Այս մասին հայտնում է Վիետնամի լրատվական գործակալությունը։ Ներկայում իրավասու ծառայությունները ձեռնարկում են հետագա անհրաժեշտ քայլերը՝ պարզելու միջադեպի պատճառներն ու հանգամանքները, նշում է գործակալությունը։ Ավելի վաղ Վիետնամի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նոյեմբերի 6-ին կենտրոնական Բին Դին գավառի ավիաբազայում զորավարժությունների ժամանակ, որը […] ...
16:51 08.11.2024
Չիլիի ափերի մոտ 6,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելՉիլիի ափերի մոտ 6,3 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Կոքրեյն գյուղից 216 կմ դեպի արեւմուտք, որտեղ ապրում է մոտավորապես 2,8 հազար մարդ։ Օջախն ընկել է 35 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան, ցունամիի վտանգ չի հայտարարվել։ ...
16:46 08.11.2024
Ինչ պետք է իմանալ ավտոտրանսպորտային միջոցները ժամանակավոր ներմուծելիսՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է ֆիզիկական անձանց կողմից ՀՀ անձնական օգտագործման ավտոտրանսպորտային միջոցների ժամանակվոր ներմուծման դեպքում գործող կարգավորումների մասին։ Այսպես, կախված տրանսպորտային միջոցի գրանցման երկրից, անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը մաքսային սահմանով տեղափոխող անձի` ԵԱՏՄ կամ օտարերկրյա անձ լինելու հանգամանքից, անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծմանը վերաբերող կարգավորումները տարբեր են։ Օտարերկրյա պետությունում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային […] ...
16:41 08.11.2024
Խորհրդարանական լսումներ Ընտրական օրենսգրքում և հարակից օրենքներում առաջարկվող նոր կարգավորումների վերաբերյալՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ նոյեմբերի 8-ին տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ Ընտրական օրենսգրքում եւ հարակից օրենքներում առաջարկվող նոր կարգավորումների վերաբերյալ: Խորհրդարանական լսումներին մասնակցել են օրենսդիր եւ գործադիր մարմինների, քաղհասարակության, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել է, որ տեւական ժամանակ քննարկվել է օրենքների նախագծերի փաթեթը, ձեւավորվել է աշխատանքային խումբ ԱԺ պատգամավորների […] ...
16:37 08.11.2024
Գնել Սանոսյանն այցելել է Արմավիրի մարզ՝ դիտարկելու պետական ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքըՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այցելել է Արմավիրի մարզ՝ դիտարկելու պետական ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքը։ Նախարարին ուղեկցել է մարզպետ Դավիթ Խուդաթյանը, Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը։ Նախարարի առաջին կանգառը Մ-5, Երևան – Արմավիր միջպետական նշանակության ավտոճանապարհի 0,67 կմ երկարությամբ կամրջային անցման շինհրապարակն […] ...