08:55 08.11.2024
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին հիմար է անվանել։ Այս մասին նա հայտնել է X-ում։
Շոլցին հիմար անվանելով՝ Մասկը մեկնաբանել է Գերմանիայի կառավարության փլուզման մասին լուրերը, ինչպես նաև խոսել Գերմանիայում արտահերթ ընտրությունների մասին։
Նոյեմբերի 3-ին Շոլցը արտակարգ խորհրդակցություններ է անցկացրել Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) համանախագահ Լարս Կլինգբեյլի հետ՝ կապված իշխող «Երթևեկության լույս» կոալիցիայի միջև առկա տարաձայնությունների հետ։
Քննարկման թեման Գերմանիայի տնտեսությունը ճգնաժամից դուրս բերելու «հակասական» ծրագրերն էին, որոնք ներկայացրել են ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները եւ էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը։
Արդյունքում, Շոլցը պաշտոնանկ է արել Լինդներին, իսկ նրանից հետո FDP-ից Գերմանիայի կաբինետի մյուս անդամները լքել են կոալիցիան։
16:22 08.11.2024
Մհեր Գրիգորյանը և Քրիստինա Քվինը քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ: ...
16:18 08.11.2024
Սևանա լիճ է բաց թողնվել իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 300 000 մանրաձուկՆոյեմբերի 8-ին Սևանա լիճ բաց թողնվեց մանրաձկան հերթական խմբաքանակը։ Իրականացված միջոցառման արդյունքում Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կարաճաղբյուր բնակավայրի ձկնաբուծական գործարանից լիճ տեղափոխվեց Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի, 8 ամսական, 300 հազար մանրաձուկ՝ 8-10 գրամ քաշով։ Ձուկբացթողնման արարողությանը ներկա էր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, նախարարի տեղակալներ, Գեղարքունիքի մարզպետին փոխարինող, մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Շրջակա միջավայրի նախարարության, […] ...
16:13 08.11.2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալը շնորհակալագրեր է հանձնել «Ամերիկյան պետությունների մրցունակության փոխանակում» ծրագրին մասնակցած կամավորներինՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը շնորհակալագրեր է հանձնել սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 5-ը Հայաստանում անցկացված «Ամերիկյան պետությունների մրցունակության փոխանակում» (ACE) ծրագրին մասնակցած կամավորներին։ Նախարարի տեղակալը բարձր է գնահատել նրանց դերը միջազգային հարթակում Հայաստանի ներկայացման գործում և նշել է, որ կամավորների նվիրվածությունն ու անմնացորդ աշխատանքը նպաստեցին Ամերիկյան պետությունների մրցունակության փոխանակում ծրագրի հաջող իրականացմանը։ Ծրագիրը հանդիսանում է […] ...
15:48 08.11.2024
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ ԹրամփինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Վստահ եմ, որ Ձեր փորձն ու հեղինակությունը, ինչպես նաև սեփական երկրի ու ժողովրդի հանդեպ պատասխանատվությունը լավագույնս կծառայեցնեք ի նպաստ հզոր պետականության պահպանման և ամրապնդման: Բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների դերակատարությունն ու […] ...
15:46 08.11.2024
Դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի կառավարության անդամներ Աստրիդ Փանոսյան-Բուվեի և Գիյոմ Կասպարյանի հետՖրանսիայում իր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի կառավարության անդամներ, նախարարներ Աստրիդ Փանոսյան-Բուվեի և Գիյոմ Կասպարյանի հետ։ Հանդիպման ընթացքում Հայաստանի դեսպանը վերստին շնորհակալություն է հայտնել նախարարներ Փանոսյան-Բուվեին ու Կասպարյանին և՛ օրենսդիր, և՛ գործադիր մարմիններում իրենց գործունեության ընթացքում հայ-ֆրանսիական համագործակցության օրակարգի առաջմղման և ընդհանուր արժեքների վրա խարսխված բարեկամության ամրապնդմանն ուղղված […] ...
15:39 08.11.2024
Գյումրիում ավագանու նիստը չի կայացել՝ քվորում չլինելու պատճառովԳյումրիում ավագանու նիստը չի կայացել՝ քվորում չլինելու պատճառով։ Ներկա էին «Քաղաքացիական պայմանագրից» ավագանու 11 անդամ։ Մյուս խմբակցություններից ոչ ոք չի եղել: Ավագանու արտահերթ նիստը հրավիրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը՝ Գյումրիի քաղաքապետ ընտրելու օրակարգով: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը լրագրողներին ասել է, որ եթե երկշաբաթյա ժամկետում ավագանին չկարողանա նիստ հրավիրել և քաղաքապետ ընտրել, ապա կլուծարվի: ...