20:32 07.11.2024
Հունգարիայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը։ Ղեկավարները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ տարածաշրջանային ու գլոբալ ընթացիկ հարցեր։
Բանակցությունների ընթացքում նախագահ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիայի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները խորը պատմական արմատներ ունեն։ Նա նշել է, որ երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացումը զգալի օգուտներ կբերի երկու կողմերին։ Նա նաև ընդգծել է ռազմավարական համագործակցության ամրապնդման կարևորությունը հատկապես աճող աշխարհաքաղաքական անկայունության պայմաններում։
Թուրքիայի ղեկավարը հաստատել է ԵՄ-ին լիիրավ անդամակցությանը երկրի հանձնառությունը և գործընթացն ակտիվացնելու հույս հայտնել։ Նա նշել է, որ Թուրքիայի համար առանցքային խնդիրները մնում են ԵՄ-ի հետ Մաքսային միության նորացումը և Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի ներդրումը։
Հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել ընթացիկ հակամարտություններին, ռուս-ուկրաինական պատերազմին և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին։ Նախագահ Էրդողանը վստահություն է հայտնել, որ դիվանագիտական ուղիներով այդ հակամարտությունների խաղաղ կարգավորումը բխում է բոլոր երկրների շահերից։ Նրա կարծիքով, այս տարածաշրջաններում կայունությունն ու անվտանգությունը կնպաստեն համաշխարհային մակարդակով բարգավաճմանը և կայուն զարգացմանը։
22:24 07.11.2024
Ռուսաստանին ռազմավարական պարտություն պատճառելու Արևմուտքի կոչերը կարող են վերածվել ողբերգության․ ՊուտինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ աշխարհը հասել է վտանգավոր կետի, և Ռուսաստանին ռազմավարական պարտություն կրելու արևմտյան առաջնորդների կոչերը կարող են հանգեցնել համաշխարհային ողբերգության։ «Ես արդեն ասել եմ, որ մենք հասել ենք մի վտանգավոր կետի` Ռուսաստանին ռազմավարական պարտություն պատճառելու կոչերը, մի երկիր, որն ունի միջուկային զենքի ամենամեծ զինանոցը, ցույց է տալիս արևմտյան քաղաքական գործիչների […] ...
22:16 07.11.2024
Al Jazeera. 27 պաղեստինցի է զոհվել Գազայում բնակելի շենքի վրա հարձակման հետևանքովՊաղեստինցի փախստականների Ջաբալիա ճամբարը, որը գտնվում է Գազայի հատվածի հյուսիսում, իսրայելական բանակի կողմից հարձակման է ենթարկվել։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։ Ըստ հեռուստաալիքի՝ հարվածի տակ է հայտնվել բնակելի շենք։ Հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ։ Գազայի հատվածի առողջապահության նախարարության տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերից անկլավում հակամարտության սրման զոհ է դարձել ընդհանուր առմամբ 43,5 […] ...
22:08 07.11.2024
Ո՞ր պետությունների ղեկավարներն են բոյկոտում Բաքվում անցկացվող COP29 կոնֆերանսըԵրկուշաբթի օրը Բաքվում իր աշխատանքը կսկսի ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող կլիմայի փոփոխության հարցով СOP29 միջազգային կոնֆերանսը: Ադրբեջանի կողմից հարվիրված ոչ բոլոր գործիչներն են համաձայնվել մեկնել Բաքու: Ո՞ր միջազգային կազմակերպություններն են ներկայացված լինելու, և արդյո՞ք Հայաստանը մասնակցելու է: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը և մանրամասներ ներկայացրել «Հորիզոն»-ի տաղավարում․ «Դե իհարկե, ՄԱԿ-ը առաջին անձով է ներկայացված լինելու: […] ...
21:55 07.11.2024
Սոնա Կրկյաշարյանը և Ալեքս Սահակյանը առաջատարների շարքում ենԱշխարհի մինչև 18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ: Մինչև 14 տարեկան աղջիկների խմբում առաջատարների շարքում է Սոնա Կրկյաշարյանը, ով 8 հնարավորից ունի 6 միավոր և կիսում է 3-9-րդ հորիզոնականները: Մինչև 18 տարեկան պատանիների խմբում առաջատարների շարքում է Ալեքս Սահակյանը, ով ունի 5.5 միավոր: Նույն տարիքային խմբում Արսեն Դավթյանը ունի 4.5 […] ...
21:48 07.11.2024
ՃՏՊ Ձորաղբյուր գյուղի կամրջին. կա տուժածՆոյեմբերի 7-ին, ժամը 17։10-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու բեռնատար ավտոմեքենա, կա արգելափակված քաղաքացի. առկա է վառելիքի արտահոսք: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական […] ...