Իրազեկում վարորդներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 11 2024
  • $
    387.23
  • RUBLE
    3.95
  • 416.43
WEATHER
+4.09 oC

Իրազեկում վարորդներին

20:24 07.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ101+00 հատվածում փլուզված հենապատի վերականգնման աշխատանքներով պայամանավորված՝ հիշյալ հատվածում մինչև դեկտեմբերի 1-ը երթևեկությունը կկազմակերպվի ձախ երթևեկելի գոտիով՝ գծապատկերին համապատասխան։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պուտինը շնորհավորել է Թրամփին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ

23:04 07.11.2024

Պուտինը շնորհավորել է Թրամփին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրապարակավ շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և ուշադրություն հրավիրել Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու և ուկրաինական ճգնաժամը վերջ դնելու ցանկության մասին նրա հրապարակային հայտարարություններին։ «Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ նրան Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մենք կաշխատենք ցանկացած պետության ղեկավարի հետ, ում նկատմամբ ամերիկյան ժողովուրդը վստահություն կունենա», – […] ...

Բաքվում COP29-ին ռուսական պատվիրակությունը կգլխավորի Միշուստինը

22:56 07.11.2024

Բաքվում COP29-ին ռուսական պատվիրակությունը կգլխավորի Միշուստինը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Բաքվում կայանալիք COP 29 կլիմայական համաժողովում ռուսական պատվիրակությունը կգլխավորի վարչապետ Միխայիլ Միշուստինը։ «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի լիագումար նիստում Պուտինը դա բացատրել է նրանով, որ վերջերս է այցելել Ադրբեջան։ «Ալիևն ինձ կանչեց համաժողովին, բայց ես այնտեղ էի ոչ վաղ անցյալում, և նախագահ Ալիևն ու ես պայմանավորվեցինք, որ Ռուսաստանը ներկայացված […] ...

Գերմանական կոալիցիայի փլուզումը չի ազդի Կիևին արդեն իսկ խոստացված օգնության վրա

22:48 07.11.2024

Գերմանական կոալիցիայի փլուզումը չի ազդի Կիևին արդեն իսկ խոստացված օգնության վրա

Գերմանիան կկարողանա տրամադրել Ուկրաինային օգնելու համար հատկացված 4 միլիարդ եվրոյի մեծ մասը, նույնիսկ եթե 2025 թվականի բյուջեն ժամանակին չհաստատվի Գերմանիայում իշխող «Traffic Light» կոալիցիայի փլուզումից հետո: Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով Բունդեսթագի բյուջետային հանձնաժողովի աղբյուրներին։ Գործակալության աղբյուրների համաձայն, այդ միջոցները հիմնականում պարտադիր հատկացումներ են և, հետևաբար, կարող են տրամադրվել որպես միջանկյալ բյուջեի կառավարման […] ...

Հոսանքանջատումներ նոյեմբերի 8-ին

22:40 07.11.2024

Հոսանքանջատումներ նոյեմբերի 8-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17:00 Ամիրյան փ. 2, 4, 26/4 շենքեր, Բուզանդի փ. 97 շենք և 6-45, 45-55 առանձնատներ, Կողբացու փ. 18-45 առանձնատներ, Ամիրյան փ. 10, 12 շենքեր, Մաշտոցի պող. 20, 20/4, 15/5 շենքեր, Հրազդանի կիրճ, […] ...

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի հետ

22:32 07.11.2024

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի հետ

Բուդապեշտում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը կարևորել են բարձր մակարդակի հանդիպումների պարբերական բնույթը, որոնք հնարավորություն են տալիս քննարկել ինչպես երկկողմ օրակարգին, այնպես էլ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Կողմերն անդրադարձել են տնտեսության, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում […] ...

Ռուսաստանին ռազմավարական պարտություն պատճառելու Արևմուտքի կոչերը կարող են վերածվել ողբերգության․ Պուտին

22:24 07.11.2024

Ռուսաստանին ռազմավարական պարտություն պատճառելու Արևմուտքի կոչերը կարող են վերածվել ողբերգության․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ աշխարհը հասել է վտանգավոր կետի, և Ռուսաստանին ռազմավարական պարտություն կրելու արևմտյան առաջնորդների կոչերը կարող են հանգեցնել համաշխարհային ողբերգության։ «Ես արդեն ասել եմ, որ մենք հասել ենք մի վտանգավոր կետի` Ռուսաստանին ռազմավարական պարտություն պատճառելու կոչերը, մի երկիր, որն ունի միջուկային զենքի ամենամեծ զինանոցը, ցույց է տալիս արևմտյան քաղաքական գործիչների […] ...

BACK_TO_TOP