19:35 07.11.2024
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանը նախաձեռնել են Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին օրենքում փոփոխություններ, որոնք ուղղված են օրհներգի միասնական և կարճ տարբերակների հաստատմանը։ Նախագիծը շրջանառության մեջ է Ազգային ժողովի կայքէջում։
Նախագծի նպատակն է սահմանել օրհներգի կատարման միասնական, պաշտոնական ձայնագրությունը, որը կօգտագործվի միջազգային մարզական, մշակութային և այլ միջոցառումների ժամանակ։ Այս փոփոխությունը կբացառի ներկայումս առկա տարբերակները՝ ապահովելով հստակություն և միասնականություն։
Նախագծում առանձնահատուկ կարևորություն է տրվում օրհներգի կարճ խմբագրությամբ տարբերակին, որն օգտակար կլինի այն միջոցառումներում, որտեղ անհրաժեշտ է պահպանել ժամանակի սահմանափակումները։ Օրինագիծը կառավարությանը լիազորում է պաշտոնապես հաստատել կարճ տարբերակը՝ այն համապատասխանեցնելով օրհներգի երաժշտության և տեքստի պաշտոնական տարբերակին։
Նախագծով նախատեսվում է նաև փոփոխություն կատարել օրհներգի տեքստում, որով այն կավարտվի հետևյալ քառատողով՝
«Նայիր նրան՝ երեք գույնով
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան»։
Այսպիսով, պատգամավորները առաջարկում են հանել հետևյալ քառատողը՝
«Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի»։
Նշվում է, որ այս տարբերակը արդեն կիրառվել է որոշ միջոցառումների ժամանակ և դրական ընդունելություն է գտել հանրության կողմից։
Նախաձեռնությունը հնարավորություն կտա հստակեցնել օրհներգի պաշտոնական տարբերակի և դրա կարճ տարբերակի օգտագործման դեպքերը՝ ավելի հստակ սահմանելով ազգային խորհրդանիշի կիրառման կարգը։
21:16 07.11.2024
Վարչապետը Բուդապեշտի հանդիպումներից տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին, Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Այլ հանդիպումներ Բուդապեշտում»։ ...
21:04 07.11.2024
Ի՞նչ սպասել Թրամփից. զրույց Լևոն Շիրինյանի հետԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 20-ին։ Մինչ այդ ԱՄՆ-ն կշարունակի ղեկավարել Ջո Բայդենը: Ի՞նչ կարող է փոխվել այս ընթացքում Հայաստանի համար և ի՞նչ զարգացումների սպասել Դոնալդ Թրամփի օրոք: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: ...
20:56 07.11.2024
Եվրոպացիները չպետք է «պատվիրակեն» իրենց անվտանգությունը ամերիկացիներին․ ՄակրոնԵվրոպացիները չպետք է «մշտապես պատվիրակեն» իրենց անվտանգությունը ամերիկացիներին, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բուդապեշտում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում, որը ստեղծվել է 2022 թվականին իր նախաձեռնությամբ։ «Թրամփը պաշտպանելու է ամերիկացիների շահերը, հարցն այն է, թե արդյոք մենք պատրա՞ստ ենք պաշտպանել եվրոպացիների շահերը»,- ասել է Մակրոնը։ Նա նաև կարծում է, որ Եվրոպան պետք է ավելի մանրակրկիտ […] ...
20:48 07.11.2024
Գերմանիայի կանցլերը չեղարկել է Բաքվում կայանալիք COP29-ին իր մասնակցությունըԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չեղարկել է իր մասնակցությունը նոյեմբերի 11-ից 22-ը Բաքվում կայանալիք COP29 կլիմայի գագաթնաժողովին, հայտնում է Bloomberg-ը: Գերմանիայի կանցլերը չի մասնկցի COP29-ին՝ Գերմանիայում քաղաքական ճգնաժամը հաղթահարելու նպատակով։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ևս չեն մասնակցի COP29-ին։ ...
20:40 07.11.2024
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը շնորհավորել է Դոնալդ Թրամփին հաղթանակի կապակցությամբՆ.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը շնորհավորական նամակ է ուղղել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, որում ասվում է․ «Նորին Վսեմութիւն Տանըլտ Թրամփ Ընտրեալ Նախագահ Ամերիկայի Միացեալ Նահանգներու Սիրելի՛ Պրն. Նախագահ, Անհուն ուրախութեամբ կ՚ողջունենք Ձեզ, որպէս ընտրեալ նախագահ Ամերիկայի Միացեալ Նահանգներու: Ջերմօրէն կը շնորհաւորենք Ձեր ընտրութիւնը, որ վստահաբար խոստմնալից էջ մը պիտի բանայ Միացեալ Նահանգներու պատմութեան մէջ: […] ...
20:32 07.11.2024
Բուդապեշտում տեղի է ունեցել Մակրոնի և Էրդողանի հանդիպումըՀունգարիայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը։ Ղեկավարները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ տարածաշրջանային ու գլոբալ ընթացիկ հարցեր։ Բանակցությունների ընթացքում նախագահ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիայի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները խորը պատմական արմատներ ունեն։ Նա նշել է, որ երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների […] ...