«Ռեալ»-ը երկու թեկնածու է ընտրել Անչելոտիին ժամանակավորապես փոխարինելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 11 2024
  • $
    387.23
  • RUBLE
    3.95
  • 416.43
WEATHER
+3.09 oC

«Ռեալ»-ը երկու թեկնածու է ընտրել Անչելոտիին ժամանակավորապես փոխարինելու համար

19:04 07.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը մոտ ժամանակներս կարող է պաշտոնանկ անել թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին։ Այս մասին հայտնում է Relevo-ն։

Աղբյուրի համաձայն՝ եթե տեսանելի ապագայում արդյունքները չբարելավվեն, ապա «սերուցքայինները» կարող են հարկադրված դիմել նման քայլի։

Ինչպես հայտնում է Marca-ն, Մադրիդի «Ռեալն» արդեն երկու թեկնածու ունի՝ Անչելոտիին շտապ փոխարինելու համար։

Թեկնածուներից մեկը թիմի նախկին լեգենդար հարձակվող Ռաուլն է, որը մարզում է «Ռեալի» երիտասարդական թիմը, իսկ մյուսը Սանտյագո Սոլարին, որը աշխատում է ակումբի սպորտային բաժնում։

«Արքայական» ակումբը բոլոր մրցաշարերում անցկացրած վերջին 6 խաղերում ունի 3 պարտություն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետը Բուդապեշտի հանդիպումներից տեսանյութ է հրապարակել

21:16 07.11.2024

Վարչապետը Բուդապեշտի հանդիպումներից տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին, Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Այլ հանդիպումներ Բուդապեշտում»։ ...

Ի՞նչ սպասել Թրամփից. զրույց Լևոն Շիրինյանի հետ

21:04 07.11.2024

Ի՞նչ սպասել Թրամփից. զրույց Լևոն Շիրինյանի հետ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 20-ին։ Մինչ այդ ԱՄՆ-ն կշարունակի ղեկավարել Ջո Բայդենը: Ի՞նչ կարող է փոխվել այս ընթացքում Հայաստանի համար և ի՞նչ զարգացումների սպասել Դոնալդ Թրամփի օրոք: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: ...

Եվրոպացիները չպետք է «պատվիրակեն» իրենց անվտանգությունը ամերիկացիներին․ Մակրոն

20:56 07.11.2024

Եվրոպացիները չպետք է «պատվիրակեն» իրենց անվտանգությունը ամերիկացիներին․ Մակրոն

Եվրոպացիները չպետք է «մշտապես պատվիրակեն» իրենց անվտանգությունը ամերիկացիներին, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բուդապեշտում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում, որը ստեղծվել է 2022 թվականին իր նախաձեռնությամբ։ «Թրամփը պաշտպանելու է ամերիկացիների շահերը, հարցն այն է, թե արդյոք մենք պատրա՞ստ ենք պաշտպանել եվրոպացիների շահերը»,- ասել է Մակրոնը։ Նա նաև կարծում է, որ Եվրոպան պետք է ավելի մանրակրկիտ […] ...

Գերմանիայի կանցլերը չեղարկել է Բաքվում կայանալիք COP29-ին իր մասնակցությունը

20:48 07.11.2024

Գերմանիայի կանցլերը չեղարկել է Բաքվում կայանալիք COP29-ին իր մասնակցությունը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չեղարկել է իր մասնակցությունը նոյեմբերի 11-ից 22-ը Բաքվում կայանալիք COP29 կլիմայի գագաթնաժողովին, հայտնում է Bloomberg-ը: Գերմանիայի կանցլերը չի մասնկցի COP29-ին՝ Գերմանիայում քաղաքական ճգնաժամը հաղթահարելու նպատակով։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ևս չեն մասնակցի COP29-ին։ ...

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը շնորհավորել է Դոնալդ Թրամփին հաղթանակի կապակցությամբ

20:40 07.11.2024

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը շնորհավորել է Դոնալդ Թրամփին հաղթանակի կապակցությամբ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը շնորհավորական նամակ է ուղղել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, որում ասվում է․ «Նորին Վսեմութիւն Տանըլտ Թրամփ Ընտրեալ Նախագահ Ամերիկայի Միացեալ Նահանգներու Սիրելի՛ Պրն. Նախագահ, Անհուն ուրախութեամբ կ՚ողջունենք Ձեզ, որպէս ընտրեալ նախագահ Ամերիկայի Միացեալ Նահանգներու: Ջերմօրէն կը շնորհաւորենք Ձեր ընտրութիւնը, որ վստահաբար խոստմնալից էջ մը պիտի բանայ Միացեալ Նահանգներու պատմութեան մէջ: […] ...

Բուդապեշտում տեղի է ունեցել Մակրոնի և Էրդողանի հանդիպումը

20:32 07.11.2024

Բուդապեշտում տեղի է ունեցել Մակրոնի և Էրդողանի հանդիպումը

Հունգարիայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը։ Ղեկավարները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ տարածաշրջանային ու գլոբալ ընթացիկ հարցեր։ Բանակցությունների ընթացքում նախագահ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիայի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները խորը պատմական արմատներ ունեն։ Նա նշել է, որ երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների […] ...

BACK_TO_TOP