17:20 07.11.2024
2024թ. նոյեմբերի 2-ին էլեկտրատեխնիկայի և կահույքի վաճառքով զբաղվող ՍՊ ընկերության տնօրենից հաղորդում է ստացվել այն մասին, որ նախօրեին՝ ժամը 18։15-ի սահմաններում, շուրջ 10-15 անձինք մուտք են գործել ընկերության տարածք, իրենից գումար պահանջել՝ հետագայում այլ անձանց կողմից իրեն չանհանգստացնելու և չնեղացնելու համար, որն ինքը մերժել է, ինչից հետո աշխատասենյակ են ներխուժած անձինք ծեծի են ենթարկել իրեն՝ այդ ընթացքում չհրկիզվող պահարանից գաղտնի հափշտակելով կանխիկ գումար։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 7-րդ կետերով, որի շրջանակներում ՍՊ ընկերության տնօրենը ճանաչվել է տուժող:
Նախաքննության ընթացքում Ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, ով Երևան քաղաքի 39-ամյա բնակիչ է:
Շենգավիթ վարչական շրջանի քննիչների և ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում 39-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է:
Իրականացվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, առգրավվել են ընկերության անվտանգության տեսախցիկների տեսագրությունները և ենթարկվել զննության: Հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել է նաև առերես հարցաքննություն, տուժողի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ապացուցողական գործողություններով ստացված տեղեկությունների համաձայն՝ 39-ամյա տղամարդը մի խումբ՝ նախնական տվյալներով շուրջ 13 անձի հետ նախնական համաձայնությամբ և ուղեկցությամբ, նշված օրն այցելել է Երևան քաղաքի Շիրակի փողոցում գտնվող հիշյալ ՍՊ ընկերություն և տնօրենին առաջարկել հովանավորչություն իրականացնելու դիմաց, նաև իր ֆինանսական խնդիրները լուծելու համար իրեն տալ ամսական վարձատրություն: Ստանալով ընկերության տնօրենի մերժումը՝ նշված անձն իր համախոհների հետ միասին, միմյանց գործողությունները փոխլրացնելով, հարվածներ են հասցրել տնօրենին, ապա վերջինիս վայր ընկնելուց հետո շարունակել են այդ գործողությունները՝ հարվածներ հասցնելով նրա դեմքի, պարանոցի և գլխի շրջաններին։ Այդ ընթացքում աշխատասենյակում գտնվող չհրկիզվող պահարանից հափշտակել խոշոր չափերի, նախնական տվյալներով, 2.500.000 ՀՀ դրամ գումարը։Որոշում է կայացվել՝ 39-ամյա տղամարդու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 7-րդ կետերով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, և նրան ներկայացվել է մեղադրանք: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է։
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:
20:24 07.11.2024
Իրազեկում վարորդներինՄ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ101+00 հատվածում փլուզված հենապատի վերականգնման աշխատանքներով պայամանավորված՝ հիշյալ հատվածում մինչև դեկտեմբերի 1-ը երթևեկությունը կկազմակերպվի ձախ երթևեկելի գոտիով՝ գծապատկերին համապատասխան։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ ...
20:19 07.11.2024
Politico-ն ներկայացրել է ԱՄՆ պետքարտուղարի թեկնածուների անունները, որոնք քննարկվել են Թրամփի թիմումԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմը ընտրատեղամասերի փակումից 12 ժամ անց սկսել է նախարարների թեկնածուների ընտրությունը նրա ապագա վարչակազմում, հայտնում է Politico-ն։ Ավելին, հավանական թեկնածուների քննարկումները սկսվել են դեռ շատ առաջ։ Մի քանի շաբաթ առաջ Թրամփի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը աշխատանքային ճաշ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի մի քանի հանրապետականների հետ։ Ինչպես հրապարակմանը հայտնել […] ...
20:11 07.11.2024
Նիկոլ Փաշինյանը և Քրիստեն Միխալը քննարկել են ՀՀ-Էստոնիա և ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցերԲուդապեշտում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Էստոնիա բազմաոլորտ համագործակցության զարգացման հնարավորությունները։ Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Էստոնիայի կառավարությանը՝ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված, ինչպես նաև ինստիտուցիոնալ բարեփոխումների առաջխաղացմանը ցուցաբերված աջակցության համար։ Ի պատասխան՝ Քրիստեն Միխալը նշել է, որ Էստոնիան պատրաստ […] ...
20:06 07.11.2024
Բուդապեշտում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բուլղարիայի նախագահի հետԲուդապեշտում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բուլղարիա փոխգործակցությանը, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր: Մասնավորապես, վարչապետ Փաշինյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ տեղի ունեցող գործընթացը, բանակցությունների վերջին զարգացումներն ու հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները: Վարչապետն ընդգծել է` Հայաստանն ակնկալում է, […] ...
19:54 07.11.2024
7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացել են հնգամարտի մրցումներըՀՀ մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացել են հնգամարտի մրցումները: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հանրապետական եզրափակիչ փուլին մասնակցել են դպրոցների ուժեղագույն թիմերը, յուրաքանչյուր թիմում՝ 4 տղա և 4 աղջիկ: Մրցումներն անցկացվել են Արտաշատի քաղաքային մարզադաշտում: Հնգամարտի մրցումներում թիմային հաշվարկով 1-ին տեղը զբաղեցրել է Լոռու մարզի թիմը, որը […] ...