17:05 07.11.2024
Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամը և ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «ԵՄ աջակցությունը ՀԸԳՀ մշտադիտարկմանը, կատարմանն ու հաղորդակցությանը» ծրագիրն իրականացրել են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող (ՀԸԳՀ) մոտարկման պահանջների, գործընթացների և խնդիրների թեմայով աշխատաժողով:
Աշխատաժողովի նպատակն էր՝ աջակցել Արդարադատության նախարարությանը և առանցքային գերատեսչությունների ներգրավված անձնակազմին՝ արդյունավետորեն իրականացնելու ՀԸԳՀ-ի շրջանակներում ստանձնած Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկման պարտավորությունները:
Բացման խոսքով ներկայացել են «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը, Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի համագործակցության և բարեփոխումների վարչության գլխավոր մասնագետ Աստղիկ Հայրապետյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրնակ Հեսսը և «ԵՄ աջակցությունը ՀԸԳՀ մշտադիտարկմանը, կատարմանն ու հաղորդակցությանը» ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի ղեկավար Յուջին Ստյուարտը: Նրանք կարևորել են իրավական մոտարկման նշանակությունը ինչպես ստանձնած պարտավորությունների կատարման տեսանկյունից, այնպես էլ Հայաստանում սոցիալ-տնտեսական հարաբերությունների բարելավման տեսանկյունից:
Տիգրան Դադունցը նշել է, որ ԵՄ օրենսդրության մոտարկման համապատասխանության ստուգման գործընթացը մեկնարկել է 2024թ. հունվարից և այս մեխանիզմով արդեն ստուգում է անցել շուրջ 20 նորմատիվ իրավական ակտի նախագիծ: «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրենն ընդգծել է, որ մոտարկման համապատասխանության ստուգման ենթակա նախագծերի ստացման պարբերականությունը արդեն տարեվերջին աճման միտումներ է դրսևորում:
Աշխատաժողովի ընթացքում Յուջին Ստյուարտը, Արդարադատության նախարարության Իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետ Էմիլ Մարգարյանը և ԵՄ օրենսդրության մոտարկման համապատասխանության ստուգման աշխատանքներին ներգրավված փորձագետ Հայկուհի Հարությունյանը ներկայացրել են մոտարկման գործընթացի ընդհանուր բնութագիրը, դրա շրջանակներում հաճախ առաջացող մարտահրավերները, ինչպես նաև քննարկել ներկաների բարձրաձայնած այլ հարցադրումներ:
Քննարկումների արդյունքներով՝ ներկաները պատրաստակամություն են հայտնել այսուհետև ավելի հետևողական լինել ԵՄ օրենսդրության մոտարկման առնչությամբ աշխատանքների նկատմամբ և ձևավորել մոտարկման համապատասխանության ստուգման օրինակելի պրակտիկա:
19:54 07.11.2024
7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացել են հնգամարտի մրցումներըՀՀ մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացել են հնգամարտի մրցումները: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հանրապետական եզրափակիչ փուլին մասնակցել են դպրոցների ուժեղագույն թիմերը, յուրաքանչյուր թիմում՝ 4 տղա և 4 աղջիկ: Մրցումներն անցկացվել են Արտաշատի քաղաքային մարզադաշտում: Հնգամարտի մրցումներում թիմային հաշվարկով 1-ին տեղը զբաղեցրել է Լոռու մարզի թիմը, որը […] ...
19:45 07.11.2024
Պրահայի արքեպիսկոպոս Յան Գրաուբների գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՊրահայի արքեպիսկոպոս Յան Գրաուբների գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 6-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Չեխիայի հայոց հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Բարսեղ վարդապետ Փիլավչյանի և ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման […] ...
19:40 07.11.2024
Բուդապեշտում տեղի է ունեցել Հայաստանի և Սլովակիայի վարչապետերի հանդիպումըԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ: Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր: Մասնավորապես, վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին և վերջին զարգացումներին` շեշտելով ՀՀ Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին: Միաժամանակ, վարչապետը Սլովակիայի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները` միտված […] ...
19:35 07.11.2024
Առաջարկվում է հաստատել ՀՀ օրհներգի կարճ և միասնական տարբերակըԱզգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանը նախաձեռնել են Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին օրենքում փոփոխություններ, որոնք ուղղված են օրհներգի միասնական և կարճ տարբերակների հաստատմանը։ Նախագիծը շրջանառության մեջ է Ազգային ժողովի կայքէջում։ Նախագծի նպատակն է սահմանել օրհներգի կատարման միասնական, պաշտոնական ձայնագրությունը, որը կօգտագործվի միջազգային մարզական, մշակութային և այլ […] ...
19:26 07.11.2024
Վարչապետը մասնակցել է «Տնտեսական անվտանգություն» թեմայով կլոր-սեղան քննարկմանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում մասնակցել է «Տնտեսական անվտանգություն» թեմայով կլոր-սեղան քննարկմանը: Այն անցկացվել է փակ ձևաչափով: Միջոցառմանը մասնակցել են նաև Վրաստանի, Էստոնիայի, Թուրքիայի, Պորտուգալիայի, Անդորրայի, Բոսնիա-Հերցեգովիայի, Սերբիայի Լատվիայի առաջնորդները: Միջոցառման շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով: ...
19:18 07.11.2024
Կոտայքի մարզում բախվել են «Shacman» բետոնախառնիչն ու «KamAZ»-ը. կա տուժածԱյսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Աբովյան-Ձորաղբյուր ավտոճանապարհին՝ Արտաշատի խճուղում, բախվել են «KamAZ» մակնիշի ավտոմեքենան և «Shacman» մակնիշի բետոնախառնիչը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «KamAZ»-ը կողաշրջվել է՝ մասամբ փակելով գյուղամիջյան ճանապարհահատվածը: Փրկարարները հատուկ տեխնիկայի օգտագործմամբ «Shacman» բետոնախառնիչի վարորդին դուրս են բերել և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Ոստիկաններն […] ...