ԱԳ փոխնախարարը վստահ է՝ Հայաստան-Միացյալ Նահանգներ համագործակցությունն ԱՄՆ նոր վարչակազմի ղեկավարման ժամանակ ևս բարեհաջող կընթանա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 11 2024
  • $
    387.23
  • RUBLE
    3.95
  • 416.43
WEATHER
+9.09 oC

ԱԳ փոխնախարարը վստահ է՝ Հայաստան-Միացյալ Նահանգներ համագործակցությունն ԱՄՆ նոր վարչակազմի ղեկավարման ժամանակ ևս բարեհաջող կընթանա

15:06 07.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Անկախ ԱՄՆ-ում վարչակազմի փոփոխությունից՝ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները ինստիտուցիոնալ կայուն հիմքեր ունեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը:

«Անկախ վարչակազմից՝ երկու պետությունների միջև հարաբերությունները ինստիտուցիոնալ բավականին կայուն հիմքեր ունեն»,-ասաց Կոստանյանը: Փոխնախարարը հիշեցրեց՝ այս տարի հայտարարվել է, որ Հայաստանն ու ԱՄՆ-ն հարաբերությունների մակարդակը ռազմավարական երկխոսությունից փորձում են բարձրացնել ռազմավարական  գործընկերության:

«Այս առումով ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում: Թույլ տվեք վստահություն հայտնել, որ նոր վարչակազմի պարագայում էլ այս աշխատանքները բարեհաջող կընթանան ու ավարտին կհասցվեն»,-ասաց Կոստանյանը:

Նա ընդգծեց, որ օրակարգը հիմնված է ընդհանուր արժեքների, ժողովրդավարության վրա: Այս պահին աշխատանքներ են իրականացվում՝ ընդլայնելու համագործակցության օրակարգը, այդ թվում՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական հարաբերությունների խորացման ուղղությամբ:

Կոստանյանը նաև տեղեկացրեց, որ Հայաստանի և ԱԳՆ-ն, և այլ գործընկերներ այս տարիների ընթացքում մշտապես շփումներ են պահպանել ԱՄՆ-ում թե՛ դեմոկրատների, թե՛ հանրապետականների հետ:«Ունենք փաստ՝ ԱՄՆ-ի ժողովուրդն ընտրել է Դոնալդ Թրամփին՝ որպես ԱՄՆ 47-րդ նախագահ, և ՀՀ կառավարությունն աշխատելու է ընտրված նոր իշխանությունների հետ»,-ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

34 բջջային հեռախոս և մեծ քանակությամբ այլ արգելված իրեր՝ «Սևան» ՔԿՀ բերված սառնարանի թաքստոցից

18:38 07.11.2024

34 բջջային հեռախոս և մեծ քանակությամբ այլ արգելված իրեր՝ «Սևան» ՔԿՀ բերված սառնարանի թաքստոցից

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել այն մասին, որ փորձ է արվելու դատապարտյալին հանձնուքի միջոցով մեծ քանակությամբ արգելված իրեր փոխանցել։ Իրացնելով ստացված տեղեկությունները՝ նույն տարածքային բաժնի ծառայողները ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ միասին նոյեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, զննության են ենթարկել քաղաքացու կողմից […] ...

Մելիքգյուղ գյուղում այրվել է անասնակեր

18:32 07.11.2024

Մելիքգյուղ գյուղում այրվել է անասնակեր

Նոյեյմբերի 7-ին՝ ժամը 14:25-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մելիքգյուղ գյուղում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։15-ին, մարվել 16։31-ին։ Այրվել […] ...

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

18:27 07.11.2024

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Հայկ Գրիգորյանի, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Վիգեն Քոչարյանի, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Սաֆարյանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հրաչ Դաջունցի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վազգեն Սմբատյանի երդման […] ...

Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

18:21 07.11.2024

Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

Նոյեմբերի 7-ին Բուդապեշտում աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի կողմից կազմակերպված աշխատանքային նախաճաշին: Հանդիպումը կայացել է Հունգարիայի մայրաքաղաքում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթաժողովի շրջանակներում: Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձ է կատարել տարածաշրջանային հարցերի: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև […] ...

Ավարտվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

18:17 07.11.2024

Ավարտվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Նոյեմբերի 5-7-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ատենապետությամբ Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի, տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: «Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի և օրհնության խոսքից հետո ժողովը վարելու հրավիրվեց Արևմտյան Եվրոպայի […] ...

ՆԳ նախարարն ու նախարարության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակին

18:12 07.11.2024

ՆԳ նախարարն ու նախարարության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակին

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, նախարարության և ոստիկանության ղեկավար կազմը նոյեմբերի 7-ին ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել սահմանների պաշտպանության և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։ Նույն օրը նրանք ոստիկանության զորքերի զորամասերից մեկում հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին, նաև այցելել են […] ...

BACK_TO_TOP