14:57 07.11.2024
Կառավարության նիստում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածուն իր խոսքում շնորհակալություն է հայտնել իր թեկնածությունը առաջադրելու և վստահության համար և նշել. «Հավաստիացնում եմ, որ Ազգային ժողովի կողմից հավանության արժանանալուց հետո և այդ պաշտոնում նշանակվելու դեպքում, իմ ամբողջ մասնագիտական գիտելիքները և աշխատանքային փորձը ներդնելու եմ հանձնաժողովի բնականոն աշխատանքը կազմակերպելու, ինչպես նաև ոլորտում առկա խնդիրներին արդյունավետ լուծումներ տալու համար»:
Մհեր Գրիգորյանը հետաքրքրվել է, թե վերջին շրջանի ակտուալ խնդիրների հետ կապված պոտենցիալ լուծումների մասով Մեսրոպ Մեսրոպյանն ի՞նչ կարծիք ունի: «Նկատի ունեմ՝ երկու կարևորագույն հարցը, որոնք պարբերաբար քննարկվում են նաև հանրային տիրույթում: Այսինքն՝ հանձնաժողովի սուբյեկտ հանդիսացող կառույցների կողմից գնումների գործընթացի կազմակերպումն է, և նաև որակի խնդիրը, որովհետև իրականության մեջ կա կարծիք, որ այն ֆունկցիոնալ դիզայնը, որ այսօր գոյություն ունի, բավարար չի, որպեսզի որակ ապահովելու գործառույթը լիարժեք իրականացվի, նաև գնումների գործընթացը բավարար թափանցիկ լինի: Ի՞նչ կարծիքի եք, ի՞նչ է անհրաժեշտ անել: Ես գիտեմ, որ մի քանի որոշում վերջին շրջանում հանձնաժողովը կայացրել է այդ ուղղությամբ, բայց ուզում եմ նաև ձեր կարծիքը լսել: Արդյոք դրանք բավարա՞ր են, թե ավելի ֆունդամենտալ փոփոխությունների պետք ունենք»,-նշել է փոխվարչապետը:
Մեսրոպ Մեսրոպյանն այս առումով նշել է, որ որակի ցուցանիշները բարձրացնելու հետ կապված, իր կարծիքով, անելիք կա կատարված ներդրումների արդյունավետությունը հասկանալու համար: «Այդ մասով, աշխատանքի անցնելու դեպքում, նշանակվելու դեպքում առաջնահերթության կարգով ես կփորձեմ խորը աուդիտի ենթարկել վերջին 10 տարիներին կատարված ներդրումները և դրանց արդյունավետությունը: Ինչպես նաև գնումների մասով պետք է բացառել փոխկապակցված անձանց, տվյալ ընկերությունների հետ կապված փոխկապակցված անձանց ընկերությունների գործունեությունը գնումների գործընթացին մասնակցելու առումով, որովհետև կյանքը ցույց է տալիս, երբ ունենում ենք նման դեպքեր, ապա թե՛ ձեռք բերված սարքերը կամ ծառայությունները շուկայականից ունենում են ավելի բարձր գներ, թե՛ որակի վերահսկողությունը կատարված աշխատանքի նկատմամբ հեռու է լինում ցանկալի արդյունքից»,-պատասխանել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածուն:
Ամփոփելով իր խոսքը՝ Մհեր Գրիգորյանը նշել է, որ անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել այդ հարցերը, որովհետև հանրության համար դրանք ամենաակտուալն են և նաև տեսանելի, որովհետև ի վերջո որակի սպառողը և սակագնի չափ վճարողը հանրություն է: «Երկու հարցերն էլ ուղղակի կորելացվում են այդ խնդիրների հետ, և այդ իմաստով ուղղակի խնդրում եմ, որ դրական որոշում կայացնելու պարագայում, դրանք լինեն Ձեր օրակարգի ամենակարևոր հարցերը»,-հավելել է փոխվարչապետը:
18:38 07.11.2024
34 բջջային հեռախոս և մեծ քանակությամբ այլ արգելված իրեր՝ «Սևան» ՔԿՀ բերված սառնարանի թաքստոցիցՔրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել այն մասին, որ փորձ է արվելու դատապարտյալին հանձնուքի միջոցով մեծ քանակությամբ արգելված իրեր փոխանցել։ Իրացնելով ստացված տեղեկությունները՝ նույն տարածքային բաժնի ծառայողները ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ միասին նոյեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, զննության են ենթարկել քաղաքացու կողմից […] ...
18:32 07.11.2024
Մելիքգյուղ գյուղում այրվել է անասնակերՆոյեյմբերի 7-ին՝ ժամը 14:25-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մելիքգյուղ գյուղում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։15-ին, մարվել 16։31-ին։ Այրվել […] ...
18:27 07.11.2024
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողությունՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Հայկ Գրիգորյանի, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Վիգեն Քոչարյանի, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Սաֆարյանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հրաչ Դաջունցի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վազգեն Սմբատյանի երդման […] ...
18:21 07.11.2024
Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներըՆոյեմբերի 7-ին Բուդապեշտում աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի կողմից կազմակերպված աշխատանքային նախաճաշին: Հանդիպումը կայացել է Հունգարիայի մայրաքաղաքում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթաժողովի շրջանակներում: Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձ է կատարել տարածաշրջանային հարցերի: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև […] ...
18:17 07.11.2024
Ավարտվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովըՆոյեմբերի 5-7-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ատենապետությամբ Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի, տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: «Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի և օրհնության խոսքից հետո ժողովը վարելու հրավիրվեց Արևմտյան Եվրոպայի […] ...
18:12 07.11.2024
ՆԳ նախարարն ու նախարարության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակինՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, նախարարության և ոստիկանության ղեկավար կազմը նոյեմբերի 7-ին ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել սահմանների պաշտպանության և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։ Նույն օրը նրանք ոստիկանության զորքերի զորամասերից մեկում հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին, նաև այցելել են […] ...